Ավստրալիայի փոշոտ փոթորիկ (2009)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսքը տիեզերքից։ 2009 թվականի սեպտեմբերի 23։

Ավստրալիայի 2009 թվականի փոշոտ փոթորիկ, փոշոտ փոթորիկ, որն անցել էր Ավստրալիայի արևելյան ափերով, 2009 թվականի սեպտեմբերի 22-ից 23-ը։ Փոթորիկը սեպտեմբերի 22-ին ծածկել էր երկրի մայրաքաղաք Կանբերրան[1][2] և հասել Սիդնեյին և Բրիսբենին, իսկ հաջորդ օրը՝ արևելյան ափերի երկրներին[3]։

Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն այդ փոշոտ փոթորիկը բնութագրեց, որպես «բավականին անհավանական դեպք» և Նոր Հարավային Ուելսում վերջին 70 տարվա մեջ ամենաուժեղը[4][5] Փոշոտ փոթորիկի լայնությունը 500կմ-ից ավելին էր, իսկ երկարությունը՝ 1000կմ-ից, որը ծածկել էր երկու նահանգների տասնյակ քաղաքներ[6] Մասնագետների գնահատականով, փոթորկի գագաթնակետի ժամանակ, ավստրալիական մայրցամաքն ափամերձ տարածքից ժամում կորցրեց մինչև 75000 տոննա փոշի[7]։

տեսանելիության վատթարացման պատճառով կաթվածահար եղավ ավտոճանապարհային երթևեկությունը, կտրվեց Սիդնեյի հետ ավիացիոն հաղորդակցումը[3]։

Փոթորկի պատճառը արևմտյան ուղղությամբ ուժեղ քամին էր, որը անապատներից բերել էր փոշի և ավազ[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փեննի ՄաքԼինթոք (2009 թ․ սեպտեմբերի 22). «Կանբերրան անհայտացել է փոշու տակ». ABC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  2. Մեգան Դոհերթի (2009 թ․ սեպտեմբերի 23). «Dust, hail and deluge». The Canberra Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  3. 3,0 3,1 «Ավստրալիայի արևելյան ափերի վրա է հասել փոշոտ փոթորիկը». Առաջին ալիք. 2009 թ․ սեպտեմբերի 23.
  4. Նիկլո Սամինեյթեր և Էդ Ջոնսոն (2009 թ․ սեպտեմբերի 23). «Sydney Hit by 'Nuclear Winter' as Dust Storm Envelops City». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  5. «Sydney dust storm worst in 70 years, says weather bureau». The Australian. 2009 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  6. Վերջին 70 տարիների ամենամեծ փոշոտ փոթորիկը ծածկել է Սիդնեյը The Daily Telegraph
  7. Leys, J., Heidenreich, S. and Case, M. 2009. DustWatch interim report 22-23rd September. DustWatch is funded by the Lower Murray Darling, Lachlan, and Murray CMAs, the Department of Environment, Climate Change and Water NSW and Griffith University.
  8. «Ամենաուժեց փոշոտ փոթորիկը ածկել է Ավստրալիան». Метеоновости. 2009 թ․ սեպտեմբերի 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]