Jump to content

Ավստրալիական անտարկտիկական տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիական անտարկտիկական տարածք
ՏեսակԱվստրալիայի ներքին տարածք և Տարածքային պահանջներ Անտարկտիկայում
ՄայրցամաքԱնտարկտիդա
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Մակերես5 896 500 կմ²
Ձևավորումհունիսի 13, 1933[1][2][3][…]
Քարտեզ
Քարտեզ

Ավստրալիական անտարկտիկական տարածք (անգլ.՝ Australian Antarctic Territory), Անտարկտիկայի հատված, որին հավակնում է Ավստրալիան, համարվում է նրա ներքին տարածքը։ Այն Անտարկտիկայի ամենամեծ հատվածն է, որին հավակնում է ցանկացած երկիր։ Սեկտորը բաղկացած է բոլոր կղզիներից և տարածքներից, որոնք գտնվում են 60° հարավ և 160° արևելք` բացառությամբ Ադելի երկրի, որը տարածքը բաժանում է արևմտյան (առավելագույն մաս) և արևելյան (փոքր մաս) մասերի։ Տարածքը արևմուտքից սահմանակից է Մոդ թագուհու երկրին, իսկ արևելքից` Ռոսայի տարածքին։ Ամբողջ տարածքն անմարդաբնակ է, բացառությամբ գիտական կայանների սպասարկող անձնակազմի։ Տարածքում կան երեք ավստրալիական բևեռային կայաններ, որոնք իրականացնում են տարբեր հետազոտական աշխատանքներ։ Ընդհանուր տարածքը կազմում է մոտ 5.896.500 կմ2։ Եթե Ավստրալիայի տարածքային պահանջները ընդունվեին, ապա նրա տարածքը կկազմեր 13.588.524 կմ2, այն պակաս կլիներ Ռուսաստանի տարածքից, բայց միևնույն ժամանակ կդառնար աշխարհում մեծությամբ երկրորդ պետությունը։

Տարածքային բաժանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը բաժանված է ինը շրջանների՝ արևմուտքից արևելք.

Շրջան Արևմտյան սահման Արևելյան սահման
1 Էնդերբիի երկիր 044°38' արևելք 056°25' արևելք
2 Քեմպի երկիր 056°25' արևելք 059°34' արևելք
3 Մակ Ռոբերտսոնի երկիր 059°34' արևելք 072°35' արևելք
4 Արքայադուստր Եղիսաբեթի երկիր 072°35' արևելք 087°43' արևելք
5 Վիլհեմ II-ի երկիր 087°43' արևելք 091°54' արևելք
6 Թագուհի Մերիի երկիր 091°54' արևելք 100°30' արևելք
7 Ուիլքսի երկիր 100°30' արևելք 136°11' արևելք
8 Գեորգ V-ի երկիր 142°02' արևելք 153°45' արևելք
9 Օտսի երկիր 153°45' արևելք 160°00' արևելք

Գործող և փակված կայաններ՝ արևմուտքից արևելք.

Կայան Երկիր Կարգավիճակ Լայնություն Երկայնություն Շրջան
Երիտասարդական (անտարկտիկական կայան) {{{2}}} Ռուսաստանի Դաշնություն Սառեցված 67°40' հարավ 45°51' արևելք Էնդերբի երկիր
Մոուսոն (անտարկտիկական կայան) {{{2}}} Ավստրալիա Գործեղ 67°36' հարավ 62°52' արևելք Մակ Ռոբերտսոնի երկիր
Միություն (անտարկտիկական կայան) {{{2}}} Ռուսաստանի Դաշնություն Փակ 70°35' հարավ 68°47' արևելք Մակ Ռոբերտսոնի երկիր
Բարեկամություն-4 (անտարկտիկական կայան) {{{2}}} Ռուսաստանի Դաշնություն Փակ 69°44' հարավ 72°42' արևելք Արքայադուստր Եղիսաբեթի երկիր
Չժունշան (անտարկտիկական կայան) {{{2}}} Չինաստան Գործող 69°22' հարավ 76°22' արևելք Արքայադուստր Եղիսաբեթի երկիր
Առաջընթաց (անտարկտիկական կայան) {{{2}}} Ռուսաստանի Դաշնություն Գործող 69°23' հարավ 76°23' արևելք Արքայադուստր Եղիսաբեթի երկիր
Դեյվիս (անտարկտիկական կայան) {{{2}}} Ավստրալիա Գործող 68°35' հարավ 77°58' արևելք Արքայադուստր Եղիսաբեթի երկիր
Սովետական (անտարկտիկական կայան) {{{2}}} Ռուսաստանի Դաշնություն Փակ 77°58′ հարավ 89°16′ արևելք Վիլհեմ II երկիր
Խաղաղության (անտարկտիկական կայան) {{{2}}} Ռուսաստանի Դաշնություն Գործող 66°33' հարավ 93°01' արևելք Թագուհի Մերիի երկիր
Կոմսոմոլյան (անտարկտիկական կայան) {{{2}}} Ռուսաստանի Դաշնություն Փակ 74°05' հարավ 97°29' արևելք Թագուհի Մերիի երկիր
Արևելք (անտարկտիկական կայան) {{{2}}} Ռուսաստանի Դաշնություն Գործող 78°28' հարավ 106°48' արևելք Ուիլկսի երկիր
Ուիլկս (անտարկտիկական կայան) {{{2}}} Ավստրալիա Փակ 66°15' հարավ 110°32' արևելք Ուիլկսի երկիր
Քեյսի (անտարկտիկական կայան) {{{2}}} Ավստրալիա Գործող 66°17' հարավ 110°31' արևելք Ուիլկսի երկիր
Կոնկորդիա (անտարկտիկական կայան) {{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Իտալիա
Գործող 75°06' հարավ 123°23' արևելք Ուիլկսի երկիր
Լենինգրադյան (անտարկտիկական կայան) {{{2}}} Ռուսաստանի Դաշնություն Սառեցված 69°30' հարավ 159°22' արևելք Օտսայի երկիր

1841 թվականի հունվարի 9-ին Մեծ Բրիտանիան նախ պահանջեց իր իրավունքները Վիկտորիայի երկրի նկատմամբ (ոչ պաշտոնապես), իսկ 1930 թվականին՝ Էնդերբի երկրի։ 1933 թվականին Բրիտանիան 60° հարավ և 160° ու 45° արևելք գտնվող բոլոր տարածքները հանձնեց Ավստրալիային։ Ադելի երկրի հետ սահմանները վերջնականապես հաստատվել են 1938 թվականին։ 1947 թվականին այդ տարածքում ընդգրկվեցին նաև Հերդ և Մակդոնալդ կղզիները, որոնք փոխանցվել էին Մեծ Բրիտանիայի կողմից։ Մաուսոնը՝ Ավստրալիայի Անտարկտիկայի առաջին հետազոտական կայարանը, հիմնադրվել է 1954 թվականի փետրվարի 13-ին։

Ավստրալիայի իրավունքներն այս տարածքի նկատմամբ ճանաչվել են Միացյալ Թագավորության, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի կողմից։ Բայց, քանի որ Ավստրալիան ստորագրել է Անտարկտիկայի համաձայնագիրը, դա չի խանգարում այլ երկրների գիտական ծրագրերի իրականացմանը։ Այն միայն վերահսկողություն է պահպանում այս տարածքի վրա այնպես, որ չսահմանափակի այլ երկրների իրավունքները և չխախտի պայմանագիրը։ Պայմանագրի ստորագրումից հետո Հերդ և Մակդոնալդ կղզիները սկսեցին ձևավորել առանձին արտաքին տարածք, քանի որ աշխարհագրորեն դրանք գտնվում են 60° հարավ և դրանք պայմանագրով ընդգրկված չեն։

Փոստային նամականիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվական, ծրարի վրա դրոշմված նամականիշ

1957 թվականից Ավստրալիան պարբերաբար թողարկում է փոստային նամականիշեր Ավստրալիայի Անտարկտիկայի տարածքի համար։ Բոլորը նվիրված էին Անտարկտիդայի թեմային և բոլորը պաշտոնապես ընդունվում էին փոստով։ Այսպիսով, դրանք փաստացի Ավստրալիայի նամականիշեր էին, որոնք թողարկվում էին միայն Անտարկտիկայի տարածքի անունից։

Հեռախոսային կապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքն ունի իր սեփական +672 հեռախոսային ծածկագիրը։ Ավստրալիայի կողմից շահագործվող անտարկտիկական կայաններ կարելի է հասնել աշխարհի ցանկացած կետից։ Հեռախոսային ծածկագրեր. 10-6 Դեյվիսի համար, 11-7 Մաուսոնի համար, 12-8 Քեյսիի համար և 13-9 Մաքքուորի (կղզի) համար, կոդը հավաքելուց հետո հարկավոր է հավաքել եռանիշ հեռախոսահամար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական անտարկտիկական տարածք» հոդվածին։