Ավգուստին Բարյե
Ավգուստին Բարյե | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Augustin Barié |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1883 Փարիզ |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 22, 1915 (31 տարեկան) Անտոնի |
Մասնագիտություն | երգեհոնահար, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն և երգեհոն |
![]() |
Ավգուստին Բարյե (ֆր.՝ Augustin Barié, նոյեմբերի 15, 1883, Փարիզ - օգոստոսի 22, 1915, Անտոնի), ֆրանսիացի երաժիշտ, երգեհոնիստ, կոմպոզիտոր, երաժշտության մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավգուստին Բարյեն ի ծնե կույր է։ Երաժշտությունը սովորել է Ադոլֆ Մարտիի մոտ՝ Կույր երիտասարդների ազգային ինստիտուտում, այնուհետև Ալեքսանդր Գիլմանի և Լուի Վիերնի մոտ Փարիզի կոնսերվատորիայում։
1906 թվականին նրան շնորհվեց կոնսերվատորիայի առաջին մրցանակը։
Ավարտելուց հետո նա ծառայել է որպես երգեհոնի կազմակերպիչ Սենտ-Ժերմեն-դե Պրես եկեղեցում, դասավանդել է երգեհոն նվագելու կուրսը՝ «Կույր երիտասարդների ազգային ինստիտուտ» -ում։
31 տարեկան հասակում՝ հարսանիքից կարճ ժամանակ անց, նա մահացավ ուղեղի արյունազեղումից։
Ավգուստին Բարյեն հայտնի երաժիշտ-իմպրովիզատոր էր, երգեհոնի վիտուոզ նշանավոր ֆրանսիացի ռոմանտիկներից մեկը։
Որպես կոմպոզիտոր, նա հիմնականում ստեղծագործում էր երգեհոնների համար, ներառյալ սիմֆոնիան (соч. 5)[1] և պիեսները (соч. 7):
Ստեղծագործությունների գրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Germaine Labole & Augustin Barié - Œuvres d'Orgue, Julian Bewig, organ (classicophon.com, 2008);
- La Toccata, André Marchal - Institut des jeunes aveugles, 1975 FY P1;
- L'Œuvre pour orgue, Marie-Thérèse Jehan - Solstice SOCD-17;
- Intégrale de l'œuvre pour orgue, Véronique Le Guen - B000GIWTPA [2].
Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ [1]
- ↑ Gilles Cantagrel Barié, Augustin. — Oxford University Press, 2001. — (Oxford Music Online).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|