Ավանգարդ (մարզադաշտ, Յալթա)
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Երկիր | Ղրիմ |
![]() | |
![]() | |
![]() |
«Ավանգարդ» մարզադաշտ (ռուս.՝ Стадион «Авангард»), ֆուտբոլային մարզադաշտ Ղրիմի Յալթա քաղաքում, որն ունի երկու ֆուտբոլային դաշտ (կանաչ և այրուքացան)[2]։ Յալթայի «Ռուբին» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։ Այրուքացան խոտածածկով մարզադաշտի տարողությունը, որը նախկինում օգտագործվում էր որպես Ուկրաինայի օլիմպիական թիմի նախապատրաստական մարզաբազա, 7000 նստատեղ է[3]։ Մարզադաշտում անցկացվում են նաև թեթև աթլետիկայի տարբեր մրցություններ[4]։
Տեղակայված է քաղաք Յալթա, Բիրյուկովի փողոց, 2ա հասցեով։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յալթայի ամենամեծ ժողովրդականությունը վայելող մարզադաշտը գտնվում է Վոդոպադնայա գետի հովտում, լեռների և զբոսայգու շրջապատում։ Յալթայի «Ավանգարդ» մարզադաշտն ունի ստանդարտ խոտածածկով ֆուտբոլային դաշտ, ռետինապատ վազքուղիներով, պտտաձողերով այրուքացան խոտածածկով մարզադաշտ։ «Ավանգարդ» մարզադաշտի տարածքում գործում են մարզասարքերով փակ մարզադահլիճ, բռնցքամարտի, յոգայի և շեյփինգի խմբակներ (բոլորը լրացուցիչ վճարով)։ Մարզադաշտում հաճախ են անցկացվում ֆուտբոլային հանդիպումներ, երկրների ազգային հավաքականների հավաքներ[5]։
2018 թվականի մարտին հիմնական մարզադաշտում տեղադրվել է էլեկտրոնային լուսադիոդային լուսատախտակ, որի շնորհիվ «Ավանգարդը» սկսել է համապատասխանել Ղրիմի Պրեմիեր-լիգայի և գավաթի խաղարկության խաղերն անցկացնելու համար սահմանված հիմնական պահանջներին։ Լուսատախտակի չափսերն են՝ 4,5 × 1,8 մետր[6]։
Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսից սկսվել է «Ավանգարդ» մարզադաշտի վերակառուցումը, որը նախատեսվում է ավարտել 2020 թվականին։ Այդ նպատակով հատկացվել է ավելի քան 800 միլիոն ռուբլի[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Поля и стадионы ялтинского футбола»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-05-ին։ Վերցված է 2019-01-22
- ↑ Стадион «Авангард»
- ↑ Федерация легкой атлетики города Ялта
- ↑ Стадион "Авангард"
- ↑ На ялтинском стадионе "Авангард" установлено новое электронное табло (ФОТО)
- ↑ В Ялте реконструкция стадиона "Авангард" может начаться уже в этом году
- ↑ Стадион «Авангард» в Ялте начнут реконструировать в июле 2018 года