Ավագ Պետրոսյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագ Պետրոսյանի հուշարձան

Ավագ Պետրոսյանի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Ավագ Պետրոսյան փողոց
Քանդակագործ(ներ) Տիգրան Արզումանյան
Նախագծի հեղինակ Երևանի քաղաքապետարան
Ճարտարապետ(ներ) Լևոն Ղալումյան
Հիմնադրում 2014, հունիսի 11
Ներկա վիճակ կանգուն


Ավագ Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում, բացվել է 2014 թվականի հունիսի 11-ին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, օպերային երգիչ Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2014 թվականի հունիսի 11-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում բացվեց տենորի հուշարձանը։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ավագ Պետրոսյանի ընտանիքի անդամները, գործընկերները[1][2]։

Հուշարձանի հետնամասում փորագրված են Ավագ Պետրոսյանի խոսքերը.

Ի՞նչը կարող է ավելի մեծ երջանկություն պարգևել, քան հարազատ ժողովրդի համար երգելը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային մեներգիչ Ավագ Պետրոսյանի հուշարձանը
  2. «Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.