Ասքյոյի կամուրջ
Ասքյոյի կամուրջ նորվ.՝ Askøybrua | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Askøy Municipality? և Բերգեն |
Տեսակ | ճանապարհային կամուրջ և կախովի կամուրջ |
Նյութ | պողպատ |
Հատում է | Byfjorden? |
Երկարություն | 1056,7 մետր |
Լայնություն | 15,5 մետր |
Բացման տարեթիվ | դեկտեմբերի 12, 1992 |
![]() | |
![]() |
Ասքյոյի կամուրջ (նորվ.՝ Askøybrua), կամուրջ, որը միացնում է Նորվեգիայի Բերգեն և Ասկյոյ քաղաքները միմյանց[1]։ Բացվել է 1992 թվականի դեկտեմբերին։
Ասքյոյի կամուրջը Նորվեգիայի կանգուն մնացած ամենաերկար կամուրջներից ամենահինն է։ Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 1057 մետր[2]։
Այն գտնվում է ծովի մակարդակից 62 մետր բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերգենի և Ասկյոյի միջև կամուրջ կառուցելու պլանը գոյություն ուներ դեռևս 1960-ականներին։ Կամրջի նախագիծն առաջնորդության առաջին անգամ ներկայացվել է 1960 թվականին։
1977 թվականին Հորդալանդի բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել կամրջի և մայրուղու ստեղծման աշխատանքներին և առաջարկել իր հովանավորությունը։ Կամրջի ստեղծման համար սկսվել է դրամահավաք։ 1987 թվականին ընդունվել է այն որոշումը, որ Նորվեգիայի ղեկավարությունը պաշտոնապես թույլատրում է Բերգեն քաղաքի շրջակայում կառուցել կամուրջ, որը կմիացնի քաղաքը հարակից խոշոր կղզու հետ։
1989 թվականի ապրիլի 24-ին սկսվել են Ասքյոյի կամրջի ստեղծման շինարարական աշխատանքները։ 1992 թվականին ավարտվել է կառույցի շինարարությունը։
Կամրջի պաշտանական բացման արարողությունը Նորվեգիայում տեղի ունեցավ 1992 թվականի դեկտեմբերի 12-ին։ Այդ արարողությանը ներկա էին մի շարք բարձրաստիճան անձիք, այդ թվում Նորվեգիայի տրանսպորտի և կապի նախարարը։ Կայն հազարավոր հանդիսականներ։
Ասքյոյի կամուրջը հանդիսանում է Սկանդինավյան թերակղզու երկրներում տեղակայված խոշորագույն կամուրջներից մեկը՝ 1057 մետր երկարությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Structurae (en): Askøy Bridge (1992)». Structurae. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Askøy Bridge» (PDF) (English). Aas-Jakobsen. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ասքյոյի կամուրջ կատեգորիայում։ |