Աստղային դեսանտ: Մարսի դավաճանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աստղային դեսանտ: Մարսի դավաճանը
անգլ.՝ Starship Troopers: Traitor of Mars
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Japan.svg Ճապոնիա
Ժանրռազմագիտական ֆանտաստիկա և մարտաֆիլմ
ՀիմքStarship Troopers?
Թվական2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորShinji Aramaki? և Masaru Matsumoto?[1]
Սցենարի հեղինակEdward Neumeier?
ԵրաժշտությունTetsuya Takahashi?
Տևողություն88 րոպե
ՆախորդStarship Troopers: Invasion?
Պաշտոնական կայքէջ

Աստղային դեսանտ. Մարսի դավաճանը (անգլ.՝ Starship Troopers: Traitor of Mars), լիամետրաժ համակարգչային ֆիլմ, նկարահանված է անիմե ոճով։ Թողարկվել է 2017 թվականին, «Ներխուժում» մուլտֆիլմի ուղղակի շարունակությունն է։

Գլխավոր դերերը հնչյունավորել են Կասպեր Վան Դինը և Դինա Մեյերը, որոնք նկարահանվել են Պաուլ Վերհուվենի «Աստղային դեսանտ» ֆիլմում[2]։ Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգի ռեյտինգային նշանակումն R է, ինչը նշանակում է, որ ֆիլմը դիտելիս 16-ից ցածր անձանց համար պետք է հասուն մարդկանց ներկայություն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ներխուժում» ֆիլմի իրադարձություններից հետո գեներալ Ջոնի Ռիկոյի կոչումն իջեցվում է մինչև գնդապետ, և ուղարկվում է Մարսի արբանյակ` երիտասարդ զինվորներին նախապատրաստելու համար։ Ի դժբախտություն Ռիկոյի` այս երիտասարդ զինվորներն իր մոտ վերապատրաստում անցած զինվորներից վատագույնն են։ Քանի որ Մարսը պատերազմական գոտիներից հեռու է, մոլորակի բնակիչները անակնկալի են գալիս սարդակերպերի հարձակումից։ Ռիկոն նորեկների իր խմբի հետ պետք է հետ մղեր հարձակումը։ Միևնույն ժամանակ ամերիկացի օդաչու Էմի Սինփը ցանկանում էր ոչնչացնել մոլորակը և մեղքը գցել Ջոնիի ընկեր, հետախուզության նախարար Կարլ Ջենկինսի վրա։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կասպեր Վան Դին՝ գնդապետ Ջոն Ռիկո, Մարսում բջջային հետևակի հրամանատար
  • Դինա Մեյեր՝ Դիզզի Ֆլորես, հայտնվում է Ջոնիի հալյուցինացիայի տեսքով
  • Ջասթին Դորան՝ Կարլ Ջենկինս, հետախուզության նախարար, Ջոնիի դպրոցական տարիների ընկերը
  • Լյուսի Քրիստիան՝ Կարմեն Իբանեզ, «Ջոն Ուորդեն» նավի նավապետ-օդաչու
  • Էմիլի Նևես՝ օդային մարշալ Էմի Սնափ, կառավարում է Դաշնային նավատորմը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]