Աստերոիդի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստերոիդի օր, ամենա,յա տոն, որը նշվում է հունիսի 30-ին։ 1908 թվականին հենց այս օրն է Երկիրը բախվել Տունգուսյան երկնաքարին, ինչը հանգեցրել է մասշտաբային աստերոիդային աղետի։ Միջազգային տեղեկատվական ընկերությունն ուղղված է աստերոիդային վտանգի լուսաբանմանը և Երկրի հետ աստերոիդների բախումները կանխելու հնարավոր մեթոդներին։ 2016 թվականի դեկտեմբերին Աստերոիդի օրը պաշտոնապես հայտարարագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում[1][2]։

Աստերոիդի օրվա նախաձեռնողներն են ռեժիսոր Գրիգորի Ռիխտերսը, B612 հիմնադրամի գործադիր տնօրեն Դանիկա Ռեմին, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ռասել Շվայկարթը և Queen խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը[3]։ Աստերոիդի օրվա հռչակագիրը ստորագրել են բազմաթիվ գիտնականներ, տեխնոլոգներ, մշակույթի գործիչներ, գործարարներ (այդ թվում՝ Ռիչարդ Դոքինզը, Ուիլյամ Սենֆորդ Նայը, Փիթեր Գեբրիելը, Ալեքսեյ Լեոնովը, Քիփ Թորնը, լորդ Մարտին Ռիսը, Բրայան Կոքսը և այլք)։

(53319) 1999 JM8 աստերոիդի ռադարային պատկերներ և համակարգչային մոդելներ.
Վերին շարք՝ չմշակված ռադիոտեղորոշիչ պատկերներ
Միջին շարք՝ ակնկալվող ռադիոլոկացիոն արձագանքն ըստ մոդելի՝ իրական ռադիոլոկացիոն պատկերների հետ համեմատության համար
Ստորին շարք՝ 3-D Աստերոիդի համակարգչային մոդել

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարին Queen խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար Բրայան Մեյը սկսել է համագործակցել ռեժիսոր Գրիգ Ռիխտերսի հետ և գրել երաժշտական ուղեկցում իր «51 Degrees North» ֆիլմի համար (ֆիլմ-աղետ Լոնդոնում մեծ երկնաքարի ընկնելու մասին)։ 2014 թվականին Սթարմուս փառատոնում ֆիլմի ցուցադրությունից հետո Ռիխտերսը և Մեյը հայտարարել են Աստերոիդի օրվա կազմակերպման մասին։

2015 թվականի փետրվարի 15-ին Չելյաբինսկի երկնաքարի անկման երկրորդ տարելիցի կապակցությամբ Գրիգորի Ռիխտերսը ինտերակտիվ տեսանյութ է հրապարակել այդ իրադարձության մասին[3]։

Աստերոիդի օրվա հռչակագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստերոիդների օրվա աշխատանքային խումբը կազմել է «100X հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, որը կոչ է անում գիտնականներին և տեխնոլոգներին աջակցել Երկիրը աստերոիդների ապագա բախումներից փրկելու գաղափարին։ Այնուամենայնիվ, հռչակագիրը կարող են ստորագրել ոչ միայն մասնագետները, այլ նաև ցանկացած քաղաքացի, որը շահագրգռված է լուծել այդ խնդիրը։ 2017 թվականի մայիսին հռչակագիրը ստորագրել են հարյուրավոր հայտնի անձինք և տարբեր երկրների ավելի քան 40 հազար քաղաքացի։

Հռչակագրում ներկայացված է երեք հիմնական նպատակ․

  1. Կառավարության, մասնավոր և բարեգործական կազմակերպությունների օգնությամբ ներգրավել գոյություն ունեցող տեխնոլոգիաները՝ հայտնաբերելու և վերահսկելու Երկրի բնակչության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող աստերոիդները։
  2. Հասնել հայտնաբերված աստերոիդների թվի հարյուրապատիկ աճին և 10 տարվա ընթացքում հասցնել 100 000-ի։
  3. Աստերոիդի օրն ընդունել ամբողջ աշխարհում՝ աստերոիդային վտանգի և դրա կանխարգելման հնարավոր մեթոդների վերաբերյալ հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակով։ Կարելի է համարել, որ 2016 թվականին ՄԱԿ-ում Աստերոիդի օրվա պաշտոնական ընդունմամբ այդ նպատակը կատարվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UNGA Resolution 2016 (A_71_492), «International cooperation in the peaceful uses of outer space» Dec. 6, 2016. https://drive.google.com/open?id=0B26qPfEwFxyCMnVjZVNCOFhYcW12QXJIUUN6WU1oRXhuRHZv
  2. UNOOSA press release, «United Nations General Assembly proclaims 30 June as International Asteroid Day» Dec. 7, 2016. http://www.unoosa.org/oosa/en/informationfor/media/2016-unis-os-478.html
  3. 3,0 3,1 Second anniversary of Chelyabinsk meteorite strike // The Guardian, 15 Фев 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]