Ասպետական տներ (Պուշկին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Ասպետական տներ
Пушкин. Садовая 12 01.jpg
Տեսակշինությունների համալիր
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճբարոկկո
Հիմնադրված է1753
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ

Ասպետական տներ (ռուս.՝ Кавалерские дома), պատմական շենքերի համալիր Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել են 1752-1753 թվականներին։ Համալիրը դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։ Տեղակայված է Սադովայա փողոցի 4-10 տներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տները նախատեսված էին պալատին հարող տարածքն այն շենքերից մաքրելու նախագծի շրջանակում, որոնք չէին համապատասխանում կայսերական նստավայրի կարգավիճակին և տիպային նախագծով պետք է կառուցապատվեին։ 1748 թվականին կայսրուհի Ելիզավետան կարգադրել է քանդված «կարգադրիչների փայտաշեն տների» տեղում կառուցել 4 քարե և 1 փայտե տուն կառավարչի և «ասպետների համար», որոնք գալիս էին Ցարսկոյե Սելո։ 1748 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանով կառուցումը հանձնարարվեց ճարտարապետ Սավվա Չևակինսկուն։ 1752-1753 թվականներին կառուցվել են բարոկկո ոճի միահարկ կիսավերնահարկերով տներ։ 1784 թվականին դրանք ընդարձակվել են ճարտարապետ Իլյա Նեյելովի կողմից, որը կիսավերնահարկերը կառուցել է որպես լիարժեք երկրորդ հարկ՝ պահպանելով ընդհանուր ոճը։ Հետագայում տները վերակառուցվել են տարբեր ձևերով։ 10 և 12 համարի տները առավելագույն մակարդակով պահպանել են 18-րդ դարի տեսքը[2][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տները նման են Պետերբուրգի 18-րդ դարի 40-50-ական թվականներին քաղաքային կառույցներին բնորոշ տիպային կառույցներին։ Ռուստաշարերի մալաները անկյունները և ճակատամասի կենտրոնական մասերը արտահայտիչ են դարձրել։ Ամրոցային դեկորատիվ պատուհանների բարոկկո և միևնույն ժամանակ խիստ ձևերը երիզավորում են երկու հարկերի պատուհանները։ Հարկերը բաժանված են լայն պրոֆիլավորված ձգանով[2][3]։

Տների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուն 4՝ ի սկզբանե՝ լվացքատուն, հետագայում՝ հայտնի որպես լիցեյի տնօրենի տուն և Էնգելգարդտի տուն։ 1811-1816 թվականներին Վասիլի Ստասովի նախագծով վերակառուցման ժամանակ բնօրինակ դեկորը քանդվել է, տունը դարձել է մեծ չափերի, պլանով դարձել է Г-աձև։ Տանն ապրել են Ցարսկոյե Սելոյի լիցեյի տնօրեն Վ. Մ. Մալինովսկին և Ե. Ա. Էնգելգարդտը։ Վերջինս տան մուտքը զարդարել է լիցեյի խորհրդանիշով՝ բվակերպ քնար՝ կաղնու և դափնու տերևներով[2]։
  • Տուն 6՝ Հոֆմարշալի տուն. տանը սկզբում բնակվել են Ելիզավետա կայսրուհու պալատի ավագ-հոֆմարշալն ու հոֆմարշալը։ Հետագայում տունը կրկնապատկվել է։ 19-րդ դարում տանն ապրել է Ցարսկոյե Սելոյի պալատական շենքերի պարետը[2]։
  • Տուն 10՝ Կաբինետային տուն. 19-րդ դարի սկզբին տանը տեղակայված է եղել Ցարսկոյե Սելոյի, Պետերհոֆի և Գաչինայի քաղաքագլխի գրասենյակը։ 19-րդ դարի կեսերին այստեղ ապրել է ենթա-շտալմեյստերը[2]։
  • Տուն 12՝ գլխավոր դեղատուն, որը հետագայում հայտնի էր որպես Կարամզինի տուն։ 1816 թվականից այստեղ է ապրել ռուս գրող, հրապարակախոս, պատմաբան Նիկոլայ Կարամզինը։ Այս տանը նրան հանդիպել է Ալեքսանդր Պուշկինը, որտեղ նա հանդիպել և ծանոթացել է Վասիլի Ժուկովսկուն, Ալեքսանդր Տուրգենևին, Պյոտր Վյազեմսկուն, Պյոտր Չաադաևին[2][4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Яковкин И. "Описание Села Царского", 1825, КОЛО, СПб, 2008
  • Вильчковский С.Н. "Царское Село", 1911, репринтное издание 1992
  • Семенова Г. Царское Село: знакомое и незнакомое. .-М.ЦентрПолиграф, 2009.- 638, (2) с.
  • Мощенникова М.А., Корнилова Н.А. Историческая застройка Царского Села: исторический очерк градостроительного развития (XVIII — начало XX века) / / Дворцовый город Царское Село. СПб., 2009.
  • Город Пушкин. Историко-краеведческий очерк — путеводитель. Сост. Г. К. Козьмян. СПб., 1992.
  • Смирнов В.Н., Рабин Э.Э. Прогулки по старому городу. Комм. Тарасов В.В., СПб, Серебряный век, 2006. 320 с.
  • Справочник "Памятники истории и культуры Санкт-Петербурга", СПб, КГИОП, 2003.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Садовая 4, 6, 10, 12. Кавалерские дома»։ Энциклопедия Царского Села։ Վերցված է 2018-06-30 (չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Кавалерский дом - Дом директора Лицея»։ citywalls.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-01-ին։ Վերցված է 2018-06-30 
  4. «Кавалерский Штаб-лекарский дом - Дом Н. М. Карамзина»։ citywalls.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-01-ին։ Վերցված է 2018-07-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]