Ասկարիդիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասկարիդիոզ (Ascaridosis), մարդկանց և կենդանիների ճիճվային հիվանդություն։ Հարուցիչները կլոր որդերի դասի ասկարիդներն են։ Վարակի տարածման հիմնական աղբյուրը մակաբույծների ձվերով աղտոտված հողն է։

Մարդու Ասկարիդոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկարիդների ձվերը հիմնականում փոխանցվում են չլվացված մրգերի, բանջարեղենի, կեղտոտ ձեռքերի միջոցով։ Հիվանդությունը ընթանում է երկու փուլով, վաղ (ասկարիդների թրթուրների շրջագայում) և ուշացած՝ աղիքային փուլ (աղիքներում սեռահասուն ասկարիդների մակաբուծում)։ Առաջին փուլում թոքերում և լյարդում նկատվում են ախտաբանական փոփոխություններ, առաջանում է հազ, երբեմն զարգանում է բրոնխիտ, թոքաբորբ, եղնջացան։ Երկրորդ փուլում ամենից հաճախ առաջանում են ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներ, գլխացավ, գրգռվածություն, անհանգիստ քուն, մտավոր և ֆիզիկական գործունեության նվազում։ Երբեմն փակելով աղիքների որևէ հատվածի լուսանցքը՝ ասկարիդներն առաջացնում են աղիքների անանցանելիություն և այլ բարդություններ։ Ախտորոշումը՝ հիվանդի կղկղանքի մեջ ասկարիդների ձվերի հայտնաբերում։ Բուժումը՝ հակաճիճվային միջոցներ, պիպերազինի աղեր, թթվածին ևն։ Կանխարգելումը, անձնական հիգիենայի կանոնների պահպանում։

Կենդանիների Ասկարիդոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներն Ա–ով վարակվում են ասկարիդի ձվերով աղտոտված կեր ուտելով կամ ջուր խմելով։ Ա–ով հիվանդանում են ձիերը (Parascaris eguorum), խոզերը (Ascaris suum), հավերը (Ascaridia galli), տավարը (Neoascaris vitulorum) և մսակերները (Foxascara canis, F. leonina)։ Հիվանդ կենդանիների մոտ նկատվում է թոքաբորբ, հազ, հետո ստամոքս-աղիքային ուղու ախտահարում, ախորժակի անկում, անեմիա, կենդանի քաշի կորուստ, իսկ ինտենսիվ վարակվածության դեպքում՝ աղիքի լուսանցքի խցանում, թունավորում, նյարդային համակարգի խանգարումներ, անկումներ ևն։

Կանխարգելումը. անասնապահական շենքերում անասնաբուժականսանիտարական կանոնների պահպանում, իսկ անապահով վայրերում՝ ամբողջ գլխաքանակի պլանային ճիճվաթափում, գոմաղբի կենսաջերմային վարակազերծում, կերակրում վիտամիններով և սպիտակուցներով հարուստ կերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 565