Ասլան Այթբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասլան Այթբաև
Պետություն(ներ) Ղազախստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 15, 1990(1990-06-15)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԱստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումմիջազգային վարպետ[2]
Ներկայիս վարկանիշ2384
ՖԻԴԵ համար13704613
365chessAslan_Aitbayev
Chesstempo համար3362
ICCF համար3362
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2014[3]

Ասլան Բուլատովիչ Այթբաև (ղազ.՝ Аслан Болатұлы Айтбаев, հունիսի 15, 1990(1990-06-15)[1], Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ շախմատիստ, միջազգային վարպետ (2013)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասլան Այթբաևը ծնվել է Ցելինոգրադում, 1990 թվականի հունիսի 15-ին։ 2010-ական թվականներին ընդգրկվել է Ղազախստանի 10 լավագույն շախմատիստների ցանկում։ Ղազախստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2014 թվականին Նորվեգիայի Թրոմսյո քաղաքում տեղի ունեցած 41-րդ շախմատային օլիմպիադային[4][5]։ Նույն թվականին Ղազախստանի տղամարդկանց արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում նվաճել է բրոնզե մեդալ։

2014 թվականից հետո Ասլան Այթբաևը այնքան էլ հաճախ չի մասնակցել դասական մրցաշարերի, սակայն 2020 թվականին վերադարձել է և իր ամենամեծ հաջողությունը հասել Ղազախստանի առաջնությունում, որտեղ նվաճել է արծաթե մեդալ[6]։

Մասնակցությունը շախմատային օլիմպիադայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք
2014 Թրոմսյո 41-րդ շախմատային օլիմպիադային 3 2 2 7-ից 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. FIDE Ratings and Statistics
  3. OlimpBase
  4. «Чемпионат РК по рапиду - 2014» (ռուսերեն). karagandachess.kz. 2014 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. «Championship of Kazakhstan Blitz 2014» (անգլերեն). karagandachess.kz. 2014 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. «Браво, Жансая! Браво, Муртас!» (ռուսերեն). Forbes Казахстан. 20120-12-27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]