Առևանգված Սանտա Կլաուսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առևանգված Սանտա Կլաուսը
անգլ.՝ A Kidnapped Santa Claus
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԼայման Ֆրենք Բաում
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել էդեկտեմբեր 1904

«Առևանգված Սանտա Կլաուսը» (անգլ.՝ A Kidnapped Santa Claus), Լայման Ֆրենք Բաումի սուրբծննդյան պատմվածքը։ Համարվում է «Բաումի ամենագեղեցիկ պատմություններից մեկը»[1]։

Պատմվածքը Ֆրեդերիկ Ռիչարդսոնի նկարազարդումներով առաջին անգամ հրատարակվել է «The Delineator» կանանց ամսագրում 1904 թվականի դեկտեմբերին։

Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը Բաումը գրել է իր «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները» (անգլ.՝ The Life and Adventures of Santa Claus) գրքի լույս տեսնելուց երկու տարի անց։ Երկու ստեղծագործություններում էլ սուրբծննդյան հրաշագործն ապրում է Ծիծաղող հովտում (անգլ.՝ Laughing Valley) փերիների ու պիքսիների հետ, որոնք օգնում են նրան։ Ընդ որում՝ երբեմն պատմվածքը և նրան նախորդող վիպակը հրատարակվում են միասին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծաղող հովտում՝ Սանտայի ամրոցում, ամեն ինչ ընթանում է իր կարգով։ Ոչ ոք չի գուշակում, որ մոտակայքում տեղակայված քարանձավներից դևերը՝ Եսասիրությունը, Նախանձը, Ատելություն, Չարությունն ու Զղջումը (ամենից ոչ միանշանակ կերպարը) ատում են Սանտային, որովհետև նա հենց նրա պատճառով չեն երեխաները խուսափում իրենց բնակության սարսափելի վայրերից։ Նրանք որոշում են նվազեցնել հրաշագործի ազդեցությունը երեխաների վրա (Զղջում դևն օգնում է նրանց, որովհետև իր քարանձավ չի կարելի հասնել առանց մյուսներն այցելելու)։

Հոգիները փորձում են Սանտային գրավել իրենց կողմը և նրան դարձնել նախանձոտ, չար ու եսասեր, բայց նա միայն ծիծաղում է նրանց անհաջող փորձերի վրա (նմանակում Քրիստոսի փորձություններին)։ Այդ ժամանակ զայրացած դևերը լասսոյի օգնությամբ առևանգում են հրաշագործին հենց իր սահնակից։

Երբ Սանտայի չորս փոքրիկ օգնականները, որ նրա հետ ճանապարհորդում էին սահնակով, հասկանում են, որ նա գերի է ընկել, որոշում են արագ տեղ հասցնել բոլոր նվերները։ Առաքելությունը հաջողությամբ իրականացվում է, բացառությամբ այն հանգամանքի, որ մի տղա տոնածառի տակ գտնում է կարելու պարագաներ, իսկ մի աղջկա էլ բաժին է հասնում խաղալիք թմբուկ։ Դրանից հետո նրանք ձեռնամուխ են լինում փրկելու Սանտային ու Սուրբ ծննդյան տոնը։ Նրանք առևանգման մասին հայտնում են Փերիների թագուհուն, և նա անմիջապես բանակ է հավաքում հեքիաթային հերոսին փրկելու համար։ Մինչ այդ Սանտային ազատում է Զղջում դևը, որը զղջացել էր իր հանցանքի համար։ Վերադառնալով տուն՝ Սանտան հանդիպում է իրեն փրկելու նպատակով հավաքված բանակին ու նրան ուղարկում հետ։

Հրատարակություններ և ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաումի բազմաթիվ այլ ստեղծագործությունների նման «Առևանգված Սանտա Կլաուսը» պատմվածքը տպագրվել է «The Baum Bugle» ամսագրում (1968)[3]։ Գրքով այն առաջին անգամ հրատարակվել է 1969 թվականին[4]

1989 թվականին Սիլվիա Էշբին գրել է մանուկների համար նախատեսված երաժշտական պիես «Սանտան անհետացել է» (անգլ.՝ Santa Claus is Missing!) վերնագրով և Սքոթ Թեյլորի երգերով[5]։ Պատմվածքն էկրանավորվել է որպես «Օզ երկրի երեխաները» (անգլ.՝ The Oz Kids) մուլտսերիալի էպիզոդ «Ո՞վ է առևանգել Սանտային խորագրով» (անգլ.՝ Who Stole Santa?)[6]։ Ալեքս Ռոբինսոնը պատմությունը վերածել է կոմիքսի 2009 թվականին[7]։

Սուրբ ծննդյան գլխավոր հրաշագործի առևանգման թեման բազմիցս օգտագործվել է այնպիսի գեղարվեստական ստեղծագործություններում, ինչպիսիք են՝ Թիմ Բարթոնի «Մղձավանջ Սուրբ ծննդից առաջ», Ռութ Էնն Փաթիի «Կարո՞ղ է արդյոք միսիս Կլաուսը փրկել Սուրբ ծնունդը» և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Майкл О'Нил Райли За пределами страны Оз. Фантастический мир Фрэнка Баума. — Lawrence, KS, University Press of Kansas, 1997. — С. 112.
  2. Օրինակ՝ «Սանտա Կլաուսի լրիվ կյանքն ու արկածները» (անգլ.՝ The Complete Life and Adventures of Santa Claus) գիրքը 2002 թվականին և «Բաումի գիրքը Սանտա Կլաուսի մասին» (անգլ.՝ L. Frank Baum's Book of Santa Claus) 2007 թվականին
  3. The Baum Bugle, Christmas 1968
  4. «Bobbs-Merrill Company» ընկերության կողմից հրատարակված գրքերի ցանկ
  5. «Սիլվի Էշբիի մատենագիտությունը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  6. The Oz Kids episodes(չաշխատող հղում)
  7. A Kidnapped Santa Claus — By Alex Robinson, L. Frank Baum(չաշխատող հղում)