Առաքել Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առաքել Միրզոյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1989(1989-10-21) (34 տարեկան)
ԾննդավայրԲաղրամյան, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունծանրամարտիկ
Ծնողներհայր՝ Հոկսեն Միրզոյան

Առաքել Միրզոյան (հոկտեմբերի 21, 1989(1989-10-21), Բաղրամյան, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ։ 2009 թվականին արժանացել է Եվրոպայի չեմպիոնի կոչման։ 2009 թվականի Աշխարհի խաղերի արծաթե մեդալակիր։ 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։ Հայտնի ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ Հոկսեն Միրզոյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքել Միրզոյանը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 21-ին, Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել ծանրամարտով, իր հոր՝ Հոկսեն Միրզոյանի հսկողության ներքո։ 2007-2009 թվականներին մասնակցել է երիտասարդների և պատանիների միջազգային մրցաշարերի։ 2008 թվականին դառնում է Եվրոպայի չեմպիոն երիտասարդների մեջ։ Նույն թվականին դառնում է Աշխարհի արծաթե մեդալակիր։ 2009 թվականից ընդգրկվում է Հայաստամնի ազգային հավաքականի կազմում։ Եվրոպայի չեմպիոնատի ժամանակ՝ Բուխարեստում, ստանում է ոսկե մեդալ, Աշխարհի խաղերում՝ Կոյանում, դառնում է արծաթե մեդալակիր, իր տեղը զիջելով Օլիմպիական խաղերի չեմպիոն, չինացի մարզիկ Լյաո Խուեյին։ 2010 թվականին ծանր վնասվածք է ստանում և երկար ժամանակ բուժվում։ 2011 թվականին Փարիզում կայացած Աշխարհի խաղերի ժամանակ հանդես է գալիս միջին քաշային կարգում և զբաղեցնում 10-րդ հորիզոնականը։ ՎԵրադառնալով թեթև քաշային կարգին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Տարի Մրցաշարեր Անցկացման
վայրը
Քաշային
կարգը
Պոկում Հրում Ընդհանուր
քաշ
Վայր
2007 Եվրոպայի երիտասարդական չեմպիոնատ Լանդսկրունա մինչ 69 կգ 115 կգ 142 կգ 257 кг 2
2008 Եվրոպայի երիտասարդական չեմպիոնատ Դուրրես Մինչ 69 կգ 140 կգ 170 կգ 310 կգ 1
2008 Երիտասարդների Աշխարհի առաջնություն Կալի մինչ 69 կգ 137 կգ 165 կգ 302 կգ 2
2008 Միջազգային ուսանողական խաղեր Կոմոտինի մինչ 69 կգ 141 կգ 171 կգ 312 կգ 2
2009 Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն Բուխարեստ մինչ 69 կգ 151 կգ 185 կգ 336 կգ 1
2009 Աշխարհի երիտասարդական խաղեր Բուխարեստ մինչ 69 կգ 152 կգ
2009 Աշխարհի առաջնություն Կոյան մինչ 69 կգ 154 կգ 180 կգ 334 կգ 2
2011 Աշխարհի առաջնություն Փարիզ մինչ 77 կգ 155 կգ 183 կգ 338 կգ 10
2012 Օլիմպիական խաղեր Լոնդոն մինչ 69 կգ 148 կգ