Աջոյ Կումար Գհոշ
| Աջոյ Կումար Գհոշ բենգալերեն՝ অজয়কুমার ঘোষ | |
|---|---|
| Ծնվել է | 1909[1][1][2][…] կամ փետրվարի 20, 1909 |
| Ծննդավայր | Bardhaman district, Burdwan division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Մահացել է | 1962[1][1][1][…] կամ հունվարի 13, 1962 |
| Մահվան վայր | Դելի, Հնդկաստան |
| Կրթություն | Ալահաբադի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աջոյ Կումար Գհոշ (բենգալերեն՝ অজয়কুমার ঘোষ, 1909[1][1][2][…] կամ փետրվարի 20, 1909, Bardhaman district, Burdwan division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - 1962[1][1][1][…] կամ հունվարի 13, 1962, Դելի, Հնդկաստան), հնդիկ կոմունիստ գործիչ[3]։
Ավարտել է Ալլահաբադի համալսարանը։ 1928 թվականին մտել է Հնդկաստանի սոցիալիստական հանրապետական միության մեջ։ 1931 թվականին ղեկավար աշխատանք է վարել Կանպուր քաղաքի արհմիությունում, եղել միավորված պրովինցիաների Բանվորա֊գյուղացիական կուսակցության քարտուղար, ապա Համահնդկական բանվորա֊գյուղացիական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ և դրա օրգան «Կրանտի կարի» («Հեղափոխական») թերթի խմբագիր։ Եղել է Հնդկաստանի կոմկուսի համահիմնադիրներից, 1933 թվականից դրա կենտկոմի, 1936 թվականից՝ քաղբյուրոյի անդամ, 1951–1962 թվականներին եղել է ՀԿԿ գլխավոր քարտուղարը, 1958 թվականին՝ Ազգային խորհրդի քարտուղար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 108)։ |
|