Ապահովագրական գործակալ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ապահովագրական գործակալ
Autómata
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3], հետապոկալիպսիսյան ֆիլմ և հակաուտոպիական ֆիլմ
Թեմաարհեստական բանականություն
Թվական2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորGabe Ibáñez
ՊրոդյուսերԱնտոնիո Բանդերաս
Սցենարի հեղինակGabe Ibáñez և Igor Legarreta
ԴերակատարներBirgitte Hjort Sørensen[2][4][3], Մելանի Գրիֆիտ[5][2][4], Դիլան Մաքդերմոթ[5][2][4], Ռոբերտ Ֆոսթեր[5][2][4], Թիմ Մաքքիների[5][2][4], Էնդրյու Տիրնան[5][4], Անտոնիո Բանդերաս[5][2][4], Էնդի Նեյման, Դևիդ Ռայալ, Քրիստա Քեմփբել, Բաշար Ռախալ և Խավիեր Բարդեմ
ՕպերատորAlejandro Martínez
ԵրաժշտությունԶակարիաս Մ. դե լա Ռիվա
Նկարահանման վայրԲուլղարիա
Տևողություն109 րոպե

Ապահովագրական գործակալը (իսպ.՝ Autómata), իսպանա-բուլղարական ֆանտաստիկ ժանրի ֆիլմ` նկարահանված 2014 թվականին, գլխավոր դերում է Անտոնիո Բանդերասը: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 20-ին, Սան-Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ[6]: Ֆիլմը ԱՄՆ-ում վարձույթի է ներկայացվել հոկտեմբերի 10-ին[7]: Ֆիլմի կարգախոսն է. «Ձեր ժամանակն ավարտվել է: Մերը հենց նոր է սկսվում»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2044 թվական: Բնական աղետից հետո Երկիր մոլորակի բնակչության թիվը նվազել է մինչև 21 միլիոն մարդ: Այժմ ցամաքի մեծ մասը զբաղեցնում է ռադիոակտիվ անապատը, իսկ մարդկանց ողջ մնացած մասը թաքնվում է բարձր պատերի և արհեստական ամպերի հետևում գտնվող քաղաքներում, որոնք ստեղծվել են ռոբոտների օգնությամբ: ROC կազմակերպությունը պատրաստում է ռոբոտներ, որոնք օգնում են պահպանված քաղաքների գոյությանը: Ռոբոտների ստեղծումը սահմանափակված է երկու պրոտոկոլներով, որոնք արգելում են վնաս հասցնել մարդուն, ինչպես նաև` մոտիֆիկացնել իրենց կամ այլ ռոբոտների: Մի անգամ ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ գտնվող ոստիկանը ոչնչացնում է ռոբոտի այն պատճառով, որ նրան թվացել է, թե մեխանիզմն ինքն իրեն վերանորոգում է: Գործը հանձնվում է ռոբոտներ արտադրող կազմակերպության ապահովագրական բաժնին: Ապահովագրական գործակալ Ժակ Վոկան պարզում է, որ ոստիկանի կողմից ոչնչացված ռոբոտը, ինչպես նաև` մի շարք այլ ռոբոտներ որևէ մեկի կողմից արհեստականորեն մոտիֆիկացված են: Նա սկսում է փնտրել այդ մարդուն, ում անվանում էր Ժամապահ: Բայց նա աստիճանաբար համոզվում է, որ Ժամապահի կողմից մոտիֆիկացված ռոբոտները չեն սահմանափակվում երկրորդ պրոտոկոլով, իսկ հենց ինքը` Ժամապահը, մարդ չէ: Ռադիոակտիվ անապատի խորքերում, որտեղ նրան տարել էին փնտրտուքները, Վոկանը հանդիպում է մարդկությունը կորցրած մարդկանց և ռոբոտների հետ, որոնք ձեռք էին բերել ոչ միայն ինքնագիտակցություն, այլ նաև` իրական հումանիզմ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոնիո Բանդերաս-Ժակ Վոկան
  • Դիլան Մակդերմոտտ-Ուոլլես
  • Բիրգիտտա Յորտ Սյորենսեն-Ռեյչել Վոկան
  • Ռոբերտ Ֆորստեր-Ռոբերտ Բոլդ
  • Մելանի Գրիֆֆիտ-Դոկտոր Դյուպրե
  • Թիմ Մակիններնի-Վերոն Կոնուեյ
  • Էնդրյու Նայման-Էլլիս
  • Դեյվիդ Ռայալլ-Դոմինիկ
  • Էնդրյու Տիննան-մենեջեր
  • Ֆիլլիպ Ռոշ-հաճախորդ
  • Ջերալդին Սոմերվիլ-Սամանտա

Ռոբոտներ (հնչյունավորում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում ստացել է վատ արձագանքներ: Rotten Tomatoes կայքում ֆիլմի ռեյտինգը 35% է` հիմնված 26 գրախոսությունների վրա, 10-ից միջինը 5.2 միավորով[9].

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականին ֆիլմն առաջադրվել է «Գոյա» մրցանակի` միանգամից չորս անվանակարգերում[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]