Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը
Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը անգլ.՝ Batman Beyond: Return of the Joker | |
|---|---|
| Տեսակ | մուլտֆիլմ |
| Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ և մարտաֆիլմ |
| Թեմա | ահաբեկչություն |
| Կերպարներ | Ջոկեր, Barbara Gordon?, Հարլի Քուին, Բեթմեն և Թիմ Դրեյք |
| Հորինված երկիր | DC անիմացիոն տիեզերք |
| Հիմնված է | Ապագայի Բեթմենը և Բեթմեն |
| Ռեժիսոր | Կուրտ Գեդա[1][2] |
| Սցենարիստ | Փոլ Դինի և Բոբ Քեյն |
| Հնչյունավորում | Ուիլ Ֆրիդլ, Քեվին Կոնրոյ, Մարկ Հեմիլ, Էնջի Հերմոն, Դին Ստոկվել, Թերի Գար, Տառա Սթրոնգ, Մեթյու Վալենսիա, Մելիսա Ջոան Հարթ, Արլին Սորկին |
| Պրոդյուսեր | Ալան Բրնեթ, Փոլ Դինի, Glen Murakami?, Բրյուս Թիմ, Բենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան |
| Երաժշտություն | Kristopher Carter? |
| Խմբագիր | Joe Gall? |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Ընկերություն | Warner Bros. Animation, Warner Bros. Family Entertainment? և TMS Entertainment |
| Դիստրիբյուտոր | Warner Home Video և Նեթֆլիքս |
| Տևողություն | Փոփոխված տարբերակ՝ 76 րոպե Չփոփոխված տարբերակ՝ 77 րոպե |
| Թվական | 2000 |
| MPAA վարկանիշ | PG-13 |
| batmanbeyond.com/FLASH/index.html(անգլ.) | |
Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը (անգլ.՝ Batman Beyond: Return of the Joker, Ավստրալիայում և Եվրոպայում նաև հայտնի է որպես Batman of the Future: Return of the Joker), ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է 2000 թվականին, «Direct-to-video» տարբերակով։ Հիմնված է սուպերհերոս Բեթմենի և նրա թշնամի Ջոկերի մասին պատմող կոմիքսների վրա։ Այն թողարկվել է «Ապագայի Բեթմենը» մուլտսերիալի «Kings' Ransom» էպիզոդից հետո։
Մինչ թողարկվելը ֆիլմը շատ է փոփոխվել՝ բռնի տեսարանները և երկխոսությունները փոխվել են։ Հետագայում չփոփոխված տարբերակը թողարկվել է DVD տարբերակով PG-13 վարկանիշով։ Ռուսաստանում ֆիլմը թարգմանվել է «Мост-Видео» կինոընկերության և ТВ-3 հեռուստաալիքի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանկարծակի Գոթեմ սիթի է վերադառնում վտանգավոր հանցագործ Ջոկերը, որին մահացած էին համարում։ Նրան դիմադրում է նոր բեթմենը՝ Թերի ՄակԳիննիսը։ Նա փորձում է կանգնեցնել գողությունները, որոնք իրականացնում էր Ջոկերի խումբը, բայց դա նրան չի հաջողվում։ Ծեր Բրյուս Ուեյնը վերադարձել էր իր ընկերությունը ղեկավարելու, Ջոկերը գալիս է այդ ընկերություն և Ուեյնի ելույթի ժամանակ ներս մտնում, այդպիսով հայտնելով իր ողջ լինելու մասին։ Այդ ընթացքում Ջոկերի խումբը լաբորատորիայից գողանում է սարքերը։ Թերին փորձում է պարզել, թե ինչու է Ջոկերը այդպես ատում Բրյուսին և այնպես է ստացվում, որ Բեթմեն Ուեյնը իր թշնամիներից ամենաքիչը գիտի խելագար ծաղրածուի մասին։ Բացատրությունների փոխարեն Բրյուսը Թերիից պահանջում է հետ վերադարձնել չղջիկի հագուստը, նրանք վիճաում են և ՄակԳիննիսը հեռանում է։ Դրանից հետո Ջոկերը հարձակվում է Բեթմենի քարանձավի վրա, իսկ նրա խումբը փորձում է առեվանգել Թերիի ընկերուհուն՝ Դանային։ Ուեյնին և նրա շանը թունավորում են ծիծաղի դեղով։ ՄակԳիննիսը կռվելով Ջոկերի հետ, պետք է պարզեր թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ և թե Ջոկերի գաղտնիքի հետ ինչ կապ ունեն Բրյուսը, Բարբարա Գորդոնը և Թիմ Դրեյքը[3]։
Հնչյունավորողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլլ Ֆրիդլ — Թերենս «Թերրի» ՄակԳիննիս / Ապագայի Բեթմենը
- Քեվին Կոնրոյ — Բրյուս Ուեյն / Բեթմեն
- Մարկ Հեմիլ — Ջոկեր և Ջորդան Պրայս
- Էնջի Հերմոն — Կոմիսար Բարբարա Գորդոն
- Դին Ստոկվել — չափահաս Թիմ Դրեյք
- Տառա Սթրոնգ — Բարբարա Գորդոն / Բեթգյորլ
- Արլին Սորկին — Հարլի Քուին
- Մեթյու Վալենսիա — Թիմ Դրեյք / Ռոբին
- Մելլիսա Ջոան Հարթ — Դիլիա և Դիդրի Դենիս / Դի-Դի
- Դոն Հարվի — Չարլզ Բանվ / Չուկո
- Մայքլ Ռոզենբաում — Ստյուրտ Կարտեր Ուինտրոպ Երրորդ / Վամպիր
- Ֆրենկ Ուելկեր — Վուֆ, Մարդ-բորենի, շուն Էյս
- Հենրի Ռոուլինզ — Բենջամին Նոկս / Բոնկ
- Թոմ Լորեն — Դանա Թեն
- Թերի Գար — Մերի ՄակԳիննիս
- Ռայան Օ'Դոնոհյու] — Մեթյու «Մեթ» ՄակԳիննիս
- Ռեյչել Լի Կուկ — Չելսի Կաննիգեմ
- Վերնի Ուոտսոն Ջոնսոն — Ջոյս Քար
- Մերի Շեր — Թիմ Դրեյքի կին
- Մարկ Ջոնաթան Դեվիս — լրագրող
- Բրյուս Թիմ — թիկնապահ
- Ջեյսոն Սթենֆորդ — հանցագործ
- Անդրեա Ռոմանո — Ջեյ Ջեյ / Ջոկեր կրտսեր
- Սեթ Գրին — Նելսոն Նեշ
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]| Batman Beyond: Return of the Joker Soundtrack[4][5] | |
|---|---|
| Թողարկված | հոկտեմբերի 17, 2000 |
| Ձայնագրված | 2000 |
| Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ և մարտաֆիլմ |
| Տևողություն | 38 րոպե |
| Լեզու | անգլերեն |
| Լեյբլ | Rhino Records |
| Պրոդյուսեր | Ալան Բրնեթ, Փոլ Դինի, Glen Murakami?, Բրյուս Թիմ, Բենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան |
| Համար | Թրեքի անվանում |
|---|---|
| 01 | Batman Beyond: Return of the Joker (Main Title) |
| 02 | Industrial Heist |
| 03 | Meet the Joker |
| 04 | Joker Crashes Bruce's Party |
| 05 | Terry Relieved of Duty |
| 06 | Nightclub Fight / Terry Rescues Bruce |
| 07 | A Trap for Tim |
| 08 | Joker Family Portrait |
| 09 | Arkham Mayhem |
| 10 | Batman Defeats the Jokerz |
| 11 | Joker Meets His End (Again) |
| 12 | Healing Old Wounds |
| 13 | Crash (The Humble Brothers Remix) by Mephisto Odyssey (feat. Static-X) |
| 14 | Batman Beyond: Return of the Joker (End Title) by Kenny Wayne Shepherd |
Ալբոմի ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիսթոֆեր Քարթեր — սինթեզատոր, դրամ-պրոգրամինգ, նվագածմբի դիրիժոր
- Կոիտի Ֆուկադա — կիթառ, էլեկտրոնային դաշնամուր
- Սակի Կարկաս — կիթառ
- Գաբրիել Մոզես — կիթառ
- Orpheos — կիթառ
- Ջոն Բատտոն — բաս
- Արբրահամ Լեյբորել կրտսեր — drum loops
- Ջոն «JR» Ռոբինսոն — թմբուկներ
- Ուեյն Ստատիկ — վոկալ
- Մայքլ Մակկյուշեն, Լարի Ռենչ — գործիքավորում
- Պատտի Զիմմիտիի, Դեբբի Դաց Պայլ - նվագախմբի կարգավորողներ
- Մակո Սուջիշի — ձայնագրման ինժեներ (էլեկտրական և բաս կիթառներ)
- Սանդեր Դեյոնգ — ձայնագրման ինժեներ
- Էրիկ Սերաֆին — թմբուկներ
- Ռոբերտ Ֆերնանդես — ձայնագրման ինժեներ, միքսեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Batman Beyond: Return Of The Joker (2000)»». на сайте DC Comics. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ««Return Of The Joker»». на сайте BatmanYTB.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- Batman Beyond: Return Of The Joker-ը(անգլ.) Discogs կայքում
|