Աուֆ դեր Վիդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Naschmarkt-ի ազատ տուն»,
նկար, հեղինակ՝ Կառլ Պիպիխ, 1916թ.
Թատրոնի տեղում գտնվող ժամանակակից շենք

Աուֆ դեր Վիդեն (անգլ.՝ Freihaus auf der Wieden, հայերեն «Ֆրայհաուս» նշանակում է պարտեզ և պալատ), 1787-1801 թվականների ընթացքում՝ շուրջ 14 տարի տևած վիեննական թատրոն, որում 1791 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի վերջին օպերայի՝ «Կախարդական ֆլեյտա» պրեմիերան, որը հետագայում այդ բեմում ցուցադրվել է 223 անգամ[1][2]։ Համալիրը հայտնի է նաև որպես «Վիդենյան թատրոն» կամ «Schikanedertheater»[2][3]: «Ֆրայհաուս» պարտեզը և պալատը (Freihaus auf der Wieden) 1698 թվականին պատկանել է ֆելդմարշալ կոմս Շտարեմբերգին։ Համալիրը գտնվել է Վիեննայի արվարձան Վիդենում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ թատրոնը «Ֆրայհաուս»-ում բացվել է 1787 թվականի հոկտեմբերի 14-ին։ Հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է Քրիսթիան Ռոսբախը։ Դա 1781 թվականին կառուցված Լեոպոլդ թատրոնից հետո, Վիեննայի քաղաքամերձ երկրորդ թատրոնն էր։ Թատրոնը գտնվում էր այժմյան Օպերային նրբանցքի 23 և 32 տների մեջտեղում։ Ազատ թատրոն-համալիրի սեփականատերը կոմս Շտարեմբերգն էր։ 1788-ից 1789 թվականներին թատրոնը ղեկավարել է Յոհան Ֆրիդելը։ 1789 թվականին տնօրեն է դարձել գերմանացի օպերային երգիչ (բարիտոն), իմպրեսարիո, դրամատուրգ և լիբրետիստ Էմանուել Շիկանեդերը (գերմ. Emanuel Schikaneder): 1790 թ. -ից 1793 թվականներին թատրոնի ղեկավար է դարձել Յոզեֆ ֆոն Բաուերնֆելդը։ 1799 թ.-ից 1801 թվականներին՝ Բարթոլոմեուս Ցիտերբարդը և Էմանուել Շիկանեդերը։ Համալիրի կապելմեյստերներից մեկը եղել է Յոհանես Հումելը՝ ավստրիացի կոմպոզիտոր և վիրտուոզ դաշնակահար Յոհան Նեպոմուկի Հումելի հայրը։ 1798 թվականին Լյուդվիգ վան Բեթհովենը նվագել է իր դաշնամուրային կոնցերտներից մեկը[4]։

Թատրոնի առաջին և երկրորդ հարկերի նախագիծը, 1789 թ.[5]

Ինչ վերաբերվում է ազատ թատրոնում «Կախարդական ֆլեյտայի» առաջին բեմականացմանը, ապա օպերայի տեքստի հեղինակն է դարձել թատրոնի ղեկավար Էմանուել Շիկանեդերը։ Մոցարտի ավագ քույրը՝ Ժոզեֆան, պրեմիերային խաղացել է գիշերվա թագուհու դերը։ Մոցարտն ինքը ղեկավարել է պրեմիերան, իսկ Շիկանեդերը մարմնավորել է Papageno-ի դերը։ «Կախարդական ֆլեյտա»-ն ազատ տուն-թատրոնում աներևակայելի հաջողություններ է ունեցել և առ այսօր էլ մնացել է ամենահայտնի ու ճանաչված օպերաներից մեկը[4]։

Ֆելդմարշալ կոմս Շտարեմբերգի կողմից տան վարձակալության պայմանագիրը չերկարաձգելու պատճառով պրեմիերայից գրեթե 10 տարի անց՝ 1801 թվականի հունիսի 12-ին, «Կախարդական ֆլեյտա»-ն Wieden թատրոնում ցուցադրվել է վերջին անգամ։ Ավելի ուշ ազատ թատրոնի շենքը վարձակալության է հանձնվել բնակելի նպատակներով[2]։ Համլիրի նախնական տեսքը չի պահպանվել։ Ներկայում ազատ թատրոնի տան տարածքում Վիեննայի տեխնիկական համալսարանի շենքն է[3][4]։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wieden թատրոնի նախագիծը մշակվել է լանդշաֆտային ճարտարապետ Անդրեաս Ցախի կողմից։ Երկհարկանի շինությունն ուներ 30 մետր բարձրություն և 15 մետր լայնություն։ Տանիքը ծածկված էր աղյուսներով և ավելի բարձր էր քան տան հատվածը։ ներսից այն ավելի շատ պահեստի էր նման, քան թե թատրոնի։ Տունն ուներ 4 մուտքային դարպասներ։ Թիվ 1 համարի ներքո գտնվող գլխավոր դարպասը ներքին քաղաքի հակառակ կողմում էր գտնվում։ Թիվ 2 դարպասը գտնվում էր Արջային նրբանցքում, թիվ 3-ը՝ Շլայֆմյուլ նրբանցքում, իսկ թիվ 4-ը տանում էր դեպի գլխավոր փողոց, որտեղ ժամանակին տեղակայված էր Naschmarkt-ը։ Տան ներքին հատվածը ներառում էր բեմահարթակը, նվագախմբի դահլիճը և հանդիսատեսի մասը՝ պարտերը[6]։

Հանդիսատեսի համար առաջին հարկում ազնվական սրահն էր, երկրորդ հարկում՝ սովորական սրահը և 20 օթյակները։ Ավստրիացի բանաստեղծ և դրամատուրգ Իգնաց Ֆրանց Կաստելլին այս թատրոնի մասին գրել է, - «Իհարկե շենքի պարզ կառուցվածքը չէր կարող համեմատվել նոր ռենեսանս ոճով կառուցված պալատների հետ։ Բայց այն սրբատաշ քարից էր և սալիկապատված տանիքով։ Ներքին հարդարումը փայտից էր, ինչն անսովոր էր այդ ժամանակվա համար»[7]։ Հայտնի է, որ առաջին հարկի ազնվական սրահի նստատեղերը հենակներով էին, որոնք պատված էին կարմիր կտորով[6]։

Ընդհանուր հաշվով թատրոնը տեղեր էր առաջարկում ավելի քան 1000 հանդիսատեսի համար[2][6]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիսթիան Ռոսբախ (1787 - 1788 թթ.)[2]
  • Յոհան Ֆրիդել (24 մարտի 1788 թ. - 1789 թ.)[2]
  • Էմանուել Շիկանեդեր և Յոզեֆ ֆոն Բաուերնֆելդ (19 հուլիսի 1790 թ. — 10 հունվարի 1793 թ.)[2]
  • Էմանուել Շիկանեդեր (10 հունվարի 1793 թ. - 1799 թ.)[2]
  • Էմանուել Շիկանեդեր և Բարթոլոմեուս Ցիտերբարդ (1799 - 1801 թթ.)[2]

Կապելմեյստերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոհան Բապտիստ Հենեբերգ[2]
  • Յոհանես Հումել[2]
  • Իգնաց ֆոն Սայֆրիդ (1797 - 1801 թթ.)[2]

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտքի տոմս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում թատրոնի մուտքի վճարը եղել է 7 կրոնի կամ 5 ֆիլերի սահմաններում։ Սակայն պարբերաբար մուտքի տոմսի գները փոխվել են հիմնականում Էմանուել Շիկանեդերի նախաձեռնությամբ, ով հաճախ էր փողի սղության առաջ կանգնում։ Wieden-ում թատրոնի բացման ժամանակ մուտքի տոմսն արժեր

  • 8 անձի համար մեծ սրահը՝ 5 հունգարական ֆիլեր,
  • 4 անձի համար փոքր սրահը՝ 2 հունգարական ֆիլեր կամ 30 ավստրո-հունգարական կրոն,
  • Առաջին հարկի ազնվական սրահում մեկ անձի համար`34 ավստրո-հունգարական կրոն,
  • Պալատական օթյակը առանձին դեպքերում 50 ավստրո-հունգարական կրոն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 219 лет назад.(ռուս.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Theater auf der Wieden.(անգլ.)
  3. 3,0 3,1 Дворец Фрайхауз (Palais Freihaus).(ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 David J. Buch, "The House Composers of the Theater auf der Wieden in the. Time of Mozart (1789-91)"(գերմ.)
  5. Ստորին Ավստրիայի Սանկտ Պյոլտեն քաղաքի պետական արխիվ:
  6. 6,0 6,1 6,2 Krzeszowiak, Tadeusz (2009) Freihaustheater in Wien: 1787-1801: Wirkungsstätte von W. A. Mozart und E. Schikaneder. Vienna: Böhlau Verlag. ISBN 3-205-77748-4.(գերմ.)
  7. Buch, David (2005) "Three posthumous reports concerning Mozart in his late Viennese years," Eighteenth-Century Music 2/1, 125–129.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուֆ դեր Վիդեն» հոդվածին։