Աուստրա Սկուինյա
Աուստրա Սկուինյա լատիշ․՝ Austra Skujiņa | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1909 |
Ծննդավայր | Vidriži Parish, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 1932 (23 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական Հանրապետություն |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Լատվիա |
Աուստրա Սկուինյա (լատիշ․՝ Austra Skujiņa, փետրվարի 10, 1909, Vidriži Parish, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 5, 1932, Ռիգա, Լատվիական Հանրապետություն), լատիշ բանաստեղծուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է անտառապահ Գուստավ Սկուինշի և նրա կնոջ` Էմմայի ընտանիքում։ Ամբողջ ընտանիքում եղել են յոթ երեխա։
Ավարտել է Պաբաժի հիմնական դպրոցը։ Այնուհետև, ավագ քույրերի հետքերով, ուղևորվել է Ռիգա` ուսումը շարունակելու համար։
Սովորել է Ռիգայի № 2 և № 4 միջնակարգ դպրոցներում։ Միջնակարգ կրթությունը բարդ է եղել երիտասարդ Աուստրայի համար։ Մեկ տարի անց գիմնազիա ընդունվելուց հետո, որտեղ ուսումը վճարովի էր և կրտսեր դստեր կրթության բոլոր ծախսերը վճարում էր Աուստրայի հայրը, վերջինս անսպասելիորեն մահացել է։ Առաջին ամիսներին ֆինանսապես օգնել են ավագ քույրերը, սակայն նրանց աշխատավարձը շատ քիչ էր, որպեսզի ապահովեին իրենց, մայրիկին և դպրոցական կրտսեր քրոջը` Աուստրային։ Որպեսզի մարեր գիմնազիայի կրթության երկարատև վարձատրումը, տասնվեցամյա Աուստրան աշխատանքի է անցել գովազդային գրասենյակում։ Աշխատանքի և ուսման համատեղման անհնարինության պատճառով Աուստրան ստիպված փոխում է ուսումնական հաստատությունը և ընդունվում է Մշակույթի պաշտպանության միության երեկոյան դպրոց։ Երեկոյան դպրոցում ուսման համար նույնպես պետք էր վճարել, շուտով Աուստրայի առջև հարց է առաջանում` ֆինանսների պարտքի պատճառով դուրս մնալու վերաբերյալ։ Դպրոցի ղեկավարությունը, հաշվի առնելով ուսման մեջ ունեցած նրա հաջողությունները, որոշում է կայացնում Աուստրայի կրթության շարունակության մասին. որպես բացառություն նրանք թույլատրում են ուսումն անվճար ավարտել։
Աուստրան ավարտում է միջնակարգ դպրոցը և 1929 թվականին ընդունվում է Լատվիայի համալսարանի բնագիտության ֆակուլտետ։ Համալսարանում ուսումը ստիպված թողնում է` ֆինանսական ծանր կացության պատճառով։
Համալսարանում ուսման ժամանակ և հետո (մինչև իր մահը 1932 թվականին) Աուստրան Լատվիայի Հանրապետության հողագործության նախարարությունում աշխատել է որպես մեքենագրուհի։ Բացի դրանից, Աուստրան աշխատել է որպես մոդել, դրա հետ մեկտեղ նա հանգիստ էր վերաբերվում մերկությանը, բացատրում է, որ «ոչ ոք կշտամբալից հայացքներ չի նետում աշնանը մերկացած ծառին, որն «անամոթաբար» ցած է նետում իր տերևը»։
Սակայն աղջկան շրջապատող աշխարհը բավականին անգթորեն էր վերաբերվում, Աուստրան իրեն մերժված էր զգում։
Ակտիվորեն մասնակցել է ուսանողական մարքսիստական շրջանակին։ Նա հայտնի էր իր ձախ հայացքներով և կոմունիստական գաղափարախոսությունների հանդեպ հակումով։
Նշանակալի է, որ Աուստրայի հարազատ քույրը` Ռուտա Սկուինյան, նույնպես բանաստեղծուհի է եղել։
21 տարեկանում Աուստրան ծանոթացել է Վալդիս Գրևինշի հետ։ Վալդիսը շատ մեծ էր նրանից, փորձառու էր, նա ամուսնացած էր։
Երիտասարդ Աուստրայի կյանքն ընդհատվել է 1932 թվականի սեպտեմբերի 5-ի գիշերը, երբ նա ընկնում է Ռիգայի կենտրոնի Արևմտյան Դվինայի AB ամբարտակից։
Թաղված է Ռիգայում` Լեսնոյե գերեզմանատանը[1]։
Նույն տարում, 1932 թվականին, թողարկվել է Աուստրա Սկուինյայի առաջին գիրքը` 139 բանաստեղծությունների ժողովածուն։
Շատ կոմպոզիտորներ, այդ թվում` Ռայմոնդ Պաուլսը, երաժշտություն են գրել նրա ստեղծագործությունների համար։ Թատրոններում ըստ նրա ստեղծագործությունների բեմադրվել են գրական կոմպոզիցիաներ։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Словно крик птицы. Стихи. / Пер. Ирины Черевичник; предисловие Я. Судрабкална. — Рига: Латгосиздат, 1965[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Austras Skujiņas biogrāfija Sējas novada mājaslapā(լատիշերեն)
- Biogrāfija Latvijas Literatūras centra datubāzē(լատիշերեն)
- Austras Skujiņas dzejoļu krājums «Dzejas» portālā letonika.lv (լատիշերեն)
- Лиене Ацтиня. АУСТРА СКУИНЯ И МОЯ НАУКА ТОЛМАЧЕСТВА
- Стихи. Аустра Скуиня. МАШИНИСТКА
- Тим Настин МАШИНИСТКА
|