Աուկուբա ճապոնական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուկուբա ճապոնական
Աուկուբա ճապոնական
Աուկուբա ճապոնական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Garryales
Ընտանիք Garryaceae
Ցեղ Աուկուբա (Aucuba)
Տեսակ Աուկուբա ճապոնական (A. japonica)
Միջազգային անվանում
Aucuba japonica

Աուկուբա ճապոնական (լատին․՝ Aucuba japonica Thunb), հոնազգիների ընտանիքի, աուկուբա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար թուփ է՝ մինչև 5 մ բարձրությամբ, կեղծ դիխատոմիկ ճյուղավորությամբ ճյուղերը կտրվածքում կլոր են, կանաչ, այնուհետև՝ գորշամոխրավուն, սկզբում ծածկված նոսր մազմզուկներով, հետագայում՝ մերկ։ Տերևադասավորությունը հակադիր է, տերևները էլիպսաձվանմանից մինչև նշտարաձև են, 5-20 սմ երկարությամբ, 2,5-1 2 սմ լայնությամբ, սուր կամ սրված գագաթով, կլորավուն կամ սեպաձև հիմքով, ամբողջաեզր կամ կոպիտ ատամնաեզր, վերևի կողմից՝ փայլուն, մուգ կանաչ, ներքևից՝ անփայլ, հասուն վիճակում՝ մերկ։ Տերևակոթունները հիմքում խիստ լայնացած են, 1-5 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը գագաթնային են, բրգահուրանաձև, հակա դիր ճյուղավորությամբ, ծաղկաբույլի կոթունը կարճ է, 2 նշտարաձև տերևիկներով։ Առէջային ծաղկաբույլերը ավելի խոշոր են վարսանդայիններից (5-10 սմ երկարությամբ), մոտ․ 0,8 սմ տրամագծով, ծիրանագույն ծաղիկներով, բաժակը փոքր է, 4 ատամիկներով, պսակաթերթիկները 4-ն են, ձվաձև կամ նշտարաձև, հետ զարգացած սերմ նարանի հետքեր չկան։ Առէջների թիվը հասնում է 4-ի։ Վարսանդային ծաղիկները կազմ ված են 2 բաժանանդամ ծաղիկներից (առանց ստամինոդիաների) և ցածրադիր, ձվա- ձևգլանաձև, միաբուն և միասերմ սերմնարանից։ Սռնակը կարճ է պսակաթերթիկներից, հաստ է, մերկ, թեք գլխիկավոր սպիով։ Հատապտղանման կորիզապտուղը միասերմ է, էլիպսաձև, մոտ 2 սմ երկարությամբ, կարմիր կամ դեղին։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են նոյեմբեր-հունվարին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ճապոնիայում և Կորեայի հարավում։ Աճում է մշտադալար բույսերի թփուտներում, ծովի մակարդակից 600 մ բարձրության վրա։ Խոնավ մերձարևադարձային կլիմայի բույս է։ Ստվերատար է, գերադասում է բերվածքային հզոր, չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ սևահողերը և կարմրահողերը։ Բազմանում է սերմերով և կտրոններով (որն արմատակալեցնում են ապակու տակ՝ կլոր տարվա ընթացքում)։ խայտաբղետ տերևավոր ձևերը բազմացնում են պատ վաստով։ Հայաստանու մշակվում է միայն Իջևանի դենդրարիում, որտեղ միանգամայն դիմացկուն է և թեթևակի ցրտահարվում է միայն ցուրտ և երկարատև ձմեռների պատճառով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր հանրապետության հյուսիսարևելյան, մերձարևադարձային շրջանների համար՝ որպես բացառիկ դեկորատիվ մշտադալար թփատեսակ։ Մեծ ուշադրության են արժանի աուկուբայի պարտիզային ձևերը, որոնք աչքի են ընկնում տերևների խայտաբղետությամբ (տերևների վրա կան մանր դեղնավուն բծեր, կամ դեղնաեզր են), պտուղների գույնով (դեղին, սպիտակ), տերևների ձևով և այլն։ Պարտիզային ձևերն ավելի ջերմասեր են։ Էկոլոգիական խումբը՝ I: Մշակության հավանական շրջանները՝ 9, 32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 148-149։