Աուասա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Աուասա
Awasa fish market.jpg
Կոորդինատներ: 7°3′0″ հս․ լ. 38°28′0″ ավ. ե. / 7.05000° հս․. լ. 38.46667° ավ. ե. / 7.05000; 38.46667
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
Մակերես50 կմ²
ԲԾՄ1708±1 մետր
Բնակչություն300 100 մարդ (2015)[1]
Հեռախոսային կոդ46
##Աուասա (քաղաք) (Եթովպիա)
Red pog.png

Աուասա, ինչպես նաև Ավեսա (ամհարերեն՝ አዋሳ ʾäwasa, Hawassa), քաղաք Եթովպիայի կենտրոնական հատվածում, Հարավային Եթովպիայի Ազգությունների շրջանի մայրաքաղաք: Աուասի ուրադայի կենտրոնն է, որը աշխարհագրորեն տեղակայված է Սիդամի գոտու հյուսիսում, բայց վարչականորեն հանդիսանում է գոտու մակարդակի առանձին միավոր`Հավասայի քաղաքային վարչակազմ «Hawassa City Administration»:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1995 թվականը քաղաքը Սիդամա նահանգի կենտրոնն էր: Քաղաքում կա Աուասա համալսարանը, քոլեջ, մեծ շուկա և օդանավակայան: Հիմնական արժանահիշատակ վայրերն են Սուրբ Գաբրիել եկեղեցին և Քենեմա մարզադաշտը: Բնակչության հիմնական մասի եկամտի աղբյուրը տեղական լճում ձկնորսությունն է:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուասան գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Ադիս Աբեբա քաղաքից 270 կմ հարավ, Սոդդո քաղաքից 130 կմ արևելք, Դիլա քաղաքից 75 կմ հյուսիս և Նայրոբի քաղաքից 1125 կմ հեռավորության վրա: Այն գտնվում է Աուասա լճի ափին՝ ծովի մակարդակից 1679 մ բարձրության վրա[2]: Ադիս Աբեբա-Նայրոբի մայրուղին անցնում է քաղաքով:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուասա (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32
(90)
33
(91)
33
(91)
33
(91)
31
(88)
30
(86)
28
(82)
29
(84)
29
(84)
30
(86)
31
(88)
31
(88)
33
(91)
Միջին բարձր °C (°F) 29
(84)
30
(86)
30
(86)
28
(82)
27
(81)
26
(79)
24
(75)
25
(77)
25
(77)
27
(81)
28
(82)
28
(82)
27.3
(81)
Միջին ցածր °C (°F) 11
(52)
12
(54)
13
(55)
14
(57)
14
(57)
14
(57)
14
(57)
14
(57)
13
(55)
12
(54)
10
(50)
10
(50)
12.6
(54.6)
Ռեկորդային ցածր °C (°F) 0
(32)
3
(37)
5
(41)
6
(43)
9
(48)
8
(46)
7
(45)
7
(45)
7
(45)
3
(37)
0
(32)
−2
(28)
−2
(28)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 29
(1.14)
44
(1.73)
100
(3.94)
147
(5.79)
133
(5.24)
99
(3.9)
128
(5.04)
125
(4.92)
140
(5.51)
92
(3.62)
30
(1.18)
24
(0.94)
1091
(42,95)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 5 8 16 16 16 15 19 20 22 14 5 4 160
Աղբյուր #1: World Meteorological Organization[3]
Աղբյուր #2: National Meteorology Agency (records)[4]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կենտրոնական վիճակագրական տվյալների՝ 2007 թվականին Աուասայի բնակչությունը կազմում է 258.808 մարդ, որից 133,123-ը տղամարդիկ են, իսկ 125.685-ը` կանայք: Քաղաքի բնակչություն, ըստ էության, կազմում է 157,879 մարդ: Էթնիկ կազմը`սիդամո (48,67%), ամհարա (15.43%), վոլամո (13.9%), օրոմոներ (5.21%) և գուրագե (4.33%), մնացած ազգությունների մասնաբաժինը կազմում է 12.46%: Սիդամոյի լեզուն մայրենի է համարում բնակչության 47,97 տոկոսը, ամհարերենը՝ 31,01%-ը , վոլամո լեզուն՝ 9,58%-ը, օրոմո լեզուն՝ 2.07%-ը, մնացած 9.37%-ը մեկ այլ լեզու է նշել որպես մայրենի լեզու: Բնակչության 59,71%-ը բողոքականներ են, 26,99%-ը Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու հետևորդներ, 8.14%-ը մուսուլմաններ, իսկ 3,78%-ը՝ կաթոլիկներ[5]:

1994 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 69 169 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/Ethiopia.html
  2. «Awasa, Ethiopia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-09-01 
  3. «World Weather Information Service – Awasa»։ World Meteorological Organization։ Վերցված է 27 July 2016 
  4. «Climate of City: Hawassa»։ National Meteorological Agency։ Վերցված է 27 July 2016 
  5. Census 2007 Tables: Southern Peoples, Nations and Nationalities Region, Tables 2.1, 2.4, 2.5, 3.1, 3.2 and 3.4.