Աշտարակով տուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Աշտարակով տուն
Красный спуск,17.JPG
Տեսակտեսարժանություն և շենք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ճարտարապետական ոճԱմպիր
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?

Աշտարակով տուն (ռուս.՝ Дом с башней), տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Կրասնի զառիվայր փողոց, 17 հասցեում։ Ճարտարապետության հուշարձան է 1992 թվականի դեկտեմբերի 17-ից` Ռոստովի մարզի փոքր մարզային խորհրդի թիվ 325 որոշմամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշտարակով տուն» առանձնատունը գտնվում է Նովոչերկասկ քաղաքի Կրասնի զառիվայր փողոցի (մինչև 1917 թվականը` Կրեշչենսկի զառիվայր) և Կովկասյան փողոցի անկյունում։ Շենքը կառուցված է մոտավորապես XIX դարի կեսերին ամպիր ոճով և տասնիններորդ դարի երկրորդ կեսին պատկանել է հանքարդյունաբերության ինժեներ և քաղաքում թուջի ձուլման առաջին գործարանի (որը 1880 թվականին հիմնադրել է գերմանացի գործարանատեր Հերցբերգը) սեփականատեր Ա. Վ. Մինենկովին։ Այդ գործարանում պատրաստվում էին ծպեղային հեծաններ և այլ մետաղական մասեր, ինչպես նաև շղթաներ տասնիններորդ և քսաներորդ դարերի սահմանագծին Երմակի հրապարակում կառուցվող Նովոչերկասկի զորական Հարության վեցգմբեթանի մայր տաճարի (1891-1904 թվականներ, կառուցվել է նորբյուզանդական ոճով ճարտարապետ Ալեքսանդր Յաշչենկոյի նախագծով) և Երմակի հուշարձանի (1903-1904 թվականներ, կառուցվել է քանդակագործներ Միխայիլ Միկեշինի և Վլադիմիր Բեկլեմիշևի նախագծով) ցանկապատերի համար։ 

Ինժեներ Մինենկովը հաճախ է եղել արտասահմանում` Իսպանիայում, Ֆրանսիայում, որտեղ սովորել է արդյունաբերական արտադրություն։

Ըստ հնաբնակների հիշողությունների` Նովոչերկասկում եղել է անվանի գիտնական Դմիտրի Մենդելեևը, որը կանգ է առել Մինենկովի տանը, որի հետ ծանոթ է եղել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]