Աշոտ Սարգիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Սարգիսով
Саркисов Ашот Аракелович.jpg
Ծնվել էհունվարի 30, 1924(1924-01-30) (95 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՖ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս, զինծառայող և ճարտարագետ
ԱշխատավայրQ4411936?
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Պատվո շքանշան Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ և Global Energy Prize?
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Աշոտ Առաքելի Սարգիսով (հունվարի 30, 1924(1924-01-30), Տաշքենդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ-ինժեներ (30․10․1978), տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1981)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է սպայական կուրսեր (1943), Լենինգրադի Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը (1950)։ Հայրենական պատերազմի ժամանակ, 85-րդ ծովային-հրաձգային բրիգադի կազմում, մարտնչել է Լենինգրադյան և Կարելական ռազմաճակատներում, եղել է ավտոմատավորների, ապա՝ հետախուզության ջոկատի հրամանատար, առանձին գումարտակի կապավոր սպա, ականանետային վաշտի հրամանատար։ Ներկայումս Աշոտ Սարգիսովը Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարանի պետն է։ Ավելի քան 120 գիտական աշխատությունների, մի շարք դասագրքերի և գյուտերի հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են նավաշինության ասպարեզում միջուկային էներգետիկայի կիրառմանը, նավային էներգատեղակայանքների հուսալիության բարձրացմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 219 CC-BY-SA-icon-80x15.png