Աշոտ Բայադյան
Աշոտ Բայադյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1946 (77 տարեկան) |
Ծննդավայր | Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1970) և Մոսկվայի պետական համալսարան (1985) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (2002) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշոտ Հակոբի Բայադյան (հունիսի 2, 1946, Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (2002), պրոֆեսոր (2003): 2013 թվականից «Ֆինանսներ և էկոնոմիկա» ամենամյա հանդեսի գլխավոր խմբագիր։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ը.00.03 մասնագիտության որակավորման քննական հանձնաժողովի նախագահ։ Բազմաթիվ ուսումնական հաստատությունների «Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով պետական քննական հանձնաժողովի նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Բայադյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 2-ին, Մեծ Պարնի (Հայաստան Լոռու մարզ) գյուղում։ 1965 թվականին ավարտել է տեղի դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Տնտեսագիտական կիբեռնետիկա» բաժինը, որն ավարտել է 1970 թվականին։ 1985 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ասպիրանտուրայի «Վիճակագրություն» բաժինը, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ Բայադյանի հետագա գործունեությունը նշանավորվել է տեսականի և կիրառականի զուգորդման արգասաբեր ճանապարհով. 1970-1975 թվականներին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնտեսագետ-ինժեներ, 1975-1984 թվականներին՝ Հայաստանի գյուղատնտեսական նախարարության հաշվողական կենտրոնում բաժնի վարիչ, 1993-1996 թվականներին՝ վարչությունների պետ ՀՀ նյութական ռեսուրսների նախարարությունում, Հայաստանի կենտրոնական բանկում և Հայագրոբանկում, 1996-1998 թվականներին՝ ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։ 1998 թվականից՝ նույն ակադեմիայի նորաստեղծ «Ֆինանսներ և վարկ» ամբիոնի վարիչ, 2013 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում որպես բաժնի վարիչ՝ համատեղելով «Ֆինանսներ և էկոնոմիկա» ամենամսյա հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները[1]։
2002 թվականին «Տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական դրության գնահատման մեթոդաբանական հարցերը» հետազոտության համար Բայադյանը ստանում է տնտեսագիտության դոկտորի աստիճան, իսկ 2004 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ Բայադյանը Հայաստանի գիտության պետական կոմիտեի կողմից 2014 և 2016 թվականներին գիտատեխնիկական և գիտական թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների համար հայտարարված հանրապետական մրցույթի հաղթող է։
Բայադյանը հեղինակել է «Ֆինանսավիճակագրական» և երկրորդ լրամշակված «Տնտեսագիտական բառարանները», «Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը», «ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները», «Պետական պարտքի կառավարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», «Ֆինանսական միջոցների կազմավորման, օգտագործման և բարելավման ուղիները ՀՀ ագրարային ոլորտում» մենագրությունները։
Հեղինակ է 150-ից ավելի հրատարակված գիտական հոդվածների, մենագրության, ուսումնական ձեռնարկների, տնտեսագիտական բացատրական բառարանների և մեթոդական ցուցումների[2][3]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տնտեսագիտական ֆակուլտետի արհմիութենական կազմակերպության նախագահ և կուսակցական կազմակերպության քարտուղար Ը.00.03 - «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում», Ը.00.02 - «Տնտեսագիտության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունների գծով թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության խորհրդի անդամ (1986-1991)։
- ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող «ՀՀ պետական պարտքի կարգավորման ուղիները» թեմայով գիտահետազոտական աշխատանքի ղեկավար (2013-2015)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկե հուշամեդալ 2006 և 2010 թվականներին (ՀՀ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտական խորհրդի որոշում)
- ՀՀ գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող, 2014 թվական
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաշվապահական հաշվառումը գյուղատնտեսության մեջ առարկայի գծով ստուգողական աշխատանքների մեթոդական ցուցումներ։ Գյուղատնտեսական ինստիտուտների «Գյուղատնտեսության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտության հեռակայող ուսանողների համար։ Բայադյան Աշոտ Հակոբի, [թարգմ.], Ագրոարդյունաբերական պետական կոմիտե, ԽՍՀՄ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ. «Հաշվապահական հաշվառումը և տնտեսական գործունեության վերլուծությունը գյուղատնտեսության մեջ» ամբիոն, Երևան, Ա. հ., 1988:
- Ֆինանսների և հարկային բնագավառում հաճախակի կիրառվող տնտեսագիտական հասկացություններ և բառեր։ Բոլոր աշխատողների, ուսանողների և սովորողների համար։ Բայադյան Աշոտ Հակոբի, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևան, 1998[4]։
- Տնտեսավարող սուբյեկտների գործունեության ֆինանսական վերլուծության անհրաժեշտությունը։ Ուսումնական ձեռնարկ։ Բայադյան Աշոտ Հակոբի, Երևան, «Ասողիկ», 1999[5]։
- Ֆինանսական հաշվառումը ագրոբիզնեսում։ Ճուղուրյան Արմեն Գևորգի, Բայադյան Աշոտ Հակոբի, Երևան, Վան Արյան, 2000[6]։
- Ֆինանսական կայունության, գործարար ակտիվության և իրացվելիության գնահատման ցուցանիշներն ու դրանց հաշվարկման մեթոդիկան։ Ուսումնական ձեռնարկ, Բայադյան Աշոտ Հակոբի, Երևան, «Ասողիկ», 2001։
- Տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական դրության գնահատման մեթոդաբանության հիմնահարցերը։ Սեղմագիր - Ը.00.03 - «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության։ Բայադյան Աշոտ Հակոբի, ՀՀ ՖԷՆ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ., Երևան, Ա. հ., 2002:
- Ֆինանսական բացատրական բառարան։ Բայադյան Աշոտ Հակոբի, Երևան, «Ասողիկ», 2004[7]։
- Մեթոդական ցուցումներ «Բանկային մենեջմենթ» առարկայից «Առևտրային բանկերի շահութաբերության ցուցանիշների համակարգը և գործոնային վերլուծությունը» թեմայի ուսումնասիրման վերաբերյալ։ Բայադյան Աշոտ Հակոբի, [կազմ.], Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Ֆինանսների և վարկի ամբիոն, Երևան, 2004[8]։
- Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը։ [Ուսումնական ձեռնարկ]։ Բայադյան Աշոտ Հակոբի, Զաքարյան Ա. Հ [խմբ.], Երևան, «Ասողիկ», 2006[9]։
- Ֆինանսական վերլուծություն։ Ուսումնական ձեռնարկ։ Բայադյան Աշոտ Հակոբի, Երևան, Լիմուշ, 2008[10]։
- Ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարան։ Բայադյան Աշոտ Հակոբի, Երևան, Լիմուշ, 2008[11]։
- Ֆինանսական վերլուծություն։ Ուսումնական ձեռնարկ։ Բայադյան Աշոտ Հակոբի, Երևան, Լիմուշ, 2009։
- ՀՀ պետական բյուջեի նախագծի կառուցվածքը, կազմման մեթոդները, քննարկման և հաստատման կարգը, գործընթացի տարրերը [electronic resource]: («ՀՀ բյուջետային համակարգ» առարկայի դասախոսության տեքստեր )։ Պիվազյան Հ. Վ., Բայադյան Աշոտ Հակոբի, [խմբ.], Պետրոսյան Ս. Ռ [խմբ.], Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Հայաստանի պետական ագրարային համալսարան Ֆինանսների և վարկերի ամբիոն, Երևան, ՀՊԱՀ, 2010։
- Բյուջետային կազմակերպությունների ֆինանսներ։ (Ուսումնական համառոտ դասընթաց)։ Բայադյան Աշոտ Հակոբի, Կարճիկյան Վիկտոր Մ., Հարությունյան Վ. Լ, Երևան, Լիմուշ, 2010։
- Մեթոդական ցուցումներ «Արժեթղթերի շուկա և բորսայական գործ» առարկայից ստուգողական աշխատանք կատարելու համար։ Բայադյան Աշոտ Հակոբի, Կոստանյան Ռուբեն Հայկազի, Պետրոսյան Ս. Ռ [խմբ.], Կրթության և գիտության նախարարություն ՀՀ Հայաստանի պետական ագրարային համալսարան Ֆինանսների և վարկերի ամբիոն, Երևան, ՀՊԱՀ, 2011[12]։
- Բիզնես (գործարարության) պլան։ Ուսումնա-մեթոդական ձեռնարկ։ Բայադյան Աշոտ Հակոբի, Բայադյան Աննա Աշոտի, Երևան, Լիմուշ, 2010[13]։
- Ֆինանսական վերլուծություն։ Ուսումնական ձեռնարկ։ Բայադյան Աշոտ Հակոբի, Երևան, Լիմուշ, 2013։
- Պետական պարտքի կառավարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում։ Բայադյան Աշոտ Հակոբի, Մարկոսյան Հ. Ա., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2015։
- Պետական հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները։ Բայադյան Աշոտ Հակոբի, Բայադյան Ա. Հ [edt.], ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտ Մ. Քոթանյանի անվան, Երևան, «Գիտություն», 2016։
- Ֆինանսական միջոցների կազմավորման, օգտագործման և բարելավման ուղիները ՀՀ ագրարային ոլորտում։ Բայադյան Աշոտ Հակոբի, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2016։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 209։
- ↑ «Ֆինանսական վերլուծություն»։ ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ (en-US)։ Վերցված է 2019-06-11
- ↑ Administrator։ «Բայադյան Աշոտ Հակոբի»։ anau.am։ Վերցված է 2019-06-11(չաշխատող հղում)
- ↑ Բայադյան Աշոտ Հակոբի (1998)։ Ֆինանսների և հարկային բնագավառում հաճախակի կիրառվող տնտեսագիտական հասկացություններ և բառեր։ Բոլոր աշխատողների, ուսանողների և սովորողների համար։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա։ Երևան
- ↑ Բայադյան Աշոտ Հակոբի (1999)։ Տնտեսավարող սուբյեկտների գործունեության ֆինանսական վերլուծության անհրաժեշտությունը։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Ասողիկ
- ↑ Ճուղուրյան Արմեն Գևորգի, Բայադյան Աշոտ Հակոբի (2000)։ Ֆինանսական հաշվառումը ագրոբիզնեսում։ Երևան: Վան Արյան
- ↑ Բայադյան Աշոտ Հակոբի (2004)։ Ֆինանսական բացատրական բառարան։ Երևան: Ասողիկ։ ISBN 9789994130801
- ↑ Բայադյան Աշոտ Հակոբի, Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2004)։ Մեթոդական ցուցումներ «Բանկային մենեջմենթ» առարկայից «Առևտրային բանկերի շահութաբերության ցուցանիշների համակարգը և գործոնային վերլուծությունը» թեմայի ուսումնասիրման վերաբերյալ։ Երևան
- ↑ Բայադյան Աշոտ Հակոբի (2006)։ Զաքարյան Ա Հ, ed.։ Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Ասողիկ
- ↑ Բայադյան Աշոտ Հակոբի (2008)։ Ֆինանսական վերլուծություն։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Լիմուշ։ ISBN 9789939805740
- ↑ Բայադյան Աշոտ Հակոբի (2008)։ Ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարան։ Երևան: Լիմուշ։ ISBN 9789939805146
- ↑ Բայադյան Աշոտ Հակոբի, Կոստանյան Ռուբեն Հայկազի (2011)։ Պետրոսյան Ս Ռ, ed.։ Մեթոդական ցուցումներ «Արժեթղթերի շուկա և բորսայական գործ» առարկայից ստուգողական աշխատանք կատարելու համար։ Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան։ Երևան: ՀՊԱՀ։ ISBN 9789939544076
- ↑ Բայադյան Աշոտ Հակոբի, Բայադյան Աննա Աշոտի (2010)։ Բիզնես (գործարարության) պլան։ Ուսումնա-մեթոդական ձեռնարկ։ Երևան: Լիմուշ։ ISBN 9789939640259
|