Աշխեն Աբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբազյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աշխեն Աբազյան
Ծնվել էհուլիսի 2, 1938(1938-07-02) (84 տարեկան)
ԾննդավայրԲերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի, արձակագիր և գրող
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԱնդամակցությունՀԳՄ
Աշխեն Աբազյան Վիքիդարանում

Աշխեն Մեխակի Աբազյան (հուլիսի 2, 1938(1938-07-02), Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1989)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխեն Աբազյանը ծնվել է Ղալաչա (այժմ՝ Բերդավան) գյուղում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Նոյեմբերյանի «Ծիածան» թերթում։ 1981-1982 թվականներին նրա «Արևային հովտի երգը» և «Հողի զինվորները» հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի սցենարները լավագույնն են ճանաչվել Երևանում անցկացվող համամիութենական վավերագրական ֆիլմերի ցուցադրման ժամանակ։ Նոյեմբերյանի պատուհասած արհավիրքների (պատերազմ, երկրաշարժ) թեմայով երկու գիրք է հրատարակել՝ «Կանաչ, կարմիր որոտներ» (1999 թվական) և «Կանաչ կանգառ» (2003)։ Առաջինը արժանացել է ՀՀ Պաշտպանության նախարարության և Հայաստանի լրագրողների միության համատեղ «Ես զինվորն եմ հայրենիքի» մրցանակին, իսկ երկրորդը՝ «Վահագն» մրցանակին (2002)՝ որպես վերջին տասը տարիներին տպագրված արձակ ստեղծագործություն[1][2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պիոներ» մանկապատանեկան ամսագրի սահմանած «Տարվա լավագույն գեղարվեստական ստեղծագործություն» մրցանակ, 1984
  • ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Լրագրողների միության համատեղ «Ես զինվորն եմ հայրենիքի» մրցանակ, 1999
  • «Վահագն» մրցանակ՝ որպես վերջին տասը տարիներին տպագրված արձակ ստեղծագործություն, 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]