Աշխարհացույց հայաստանյայց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհացույց հայաստանյայց
ՀեղինակՇահամիր Շահամիրյան
Տեսակքարտեզ
Ստեղծման տարեթիվ1778
Հրատարակման տարեթիվ1778

«Աշխարհացոյց Հայաստանեայց», 1778 թվականին Վենետիկում տպագրված քարտեզ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1778 թվականին Սուրբ Ղազար կղզում հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանի պատվերով ու ծախսերով տպագրվել է «Աշխարհացույց Հայաստանեաց» անունով քարտեզ, որն էլ կցվել է 1773 թվականին հրատարակած հայ իրավունքի կարևորագույն փաստաթղթերից մեկին՝ «Որոգայթ փառացին»[2]։ Շահամիրյանն այն նվիրել է իր վաղամեռիկ որդու՝ Հակոբի հիշատակին։

Քարտեզի չափսերն են՝ 82 x 82 սմ։ Քարտեզի ներքևում՝ անվանացույցի կենտրոնում՝ շքեղ զարդաշրջանակի մեջ, Հայկի, Արամի, Տիգրան Մեծի և Տրդատ Մեծի պատկերներն են, ներքևի ձախ անկյունում՝ հողմացույց։ Ըստ հայ բանասեր, հայագետ, ձեռագրագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Բարսեղ Սարգիսյանի՝ այն տպագրվել է հայ բառարանագիր Իգնատիոս Խաչատուրյանի խմբագրությամբ։

«Փորագրեալ արդեամբք՝ աղայ Շամիրի,/ մեծի շամիրեանց՝ տանըն պանծալի./ Առ ի յիշատակ՝ իւրում անդրանկի,/ Յակոբոս անուն՝ որդւոյն նազենի։/ Որ ի մանկական՝ ծաղկեալ հասակի,/ վախճանեալ փոխի՝ հնդկաց աշխարհի,/ Թողեալ կաթոգին՝ զիւրսն ըզկնի,/ աշակերտութ[եամ]բ՝ գըրոց սոփեստի։/ Ի Վէնէտիկ. 1778։ Ի թուին հայոց ռմիէ։/»[3]
- Անվանացույց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։