Աշխատասիրության տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Աշխատասիրության տուն
Таганрог дом трудолюбия1.jpg
Տեսակ տուն
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Հիմնադրված է 1898
Աշխատասիրության տուն (Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Աշխատասիրության տուն (Տագանրոգ)
Կոորդինատներ: 47°12′14.400000000002″ հս․ լ. 38°54′33.839999999993″ ավ. ե. / 47.20400000000000063° հս․. լ. 38.90939999999999799° ավ. ե. / 47.20400000000000063; 38.90939999999999799

Աշխատասիրության տուն (ռուս.՝ Дом трудолюбия), XIX դարի վերջում կառուցված շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Հասցեն` Գոգոլևսկի նրբանցք, 114։ Տունը պահպանվել է մինչև մեր օրերը, սակայն փոխել է նշանակությունը և այժմ այնտեղ բնակելի տուն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփականատեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Պոլյակովը

Յակով Սոլոմոնովիչ Պոլյակովը ծնվել է 1832 թվականին հրեական ընտանիքում։ Նա դարձել է հայտնի բանկիր, գործարար և Ազով-Դոնի առևտրային բանկի հիմնադիրը։ Պատմությունը պահպանել է հիշատակում նրա երկու եղբայրների մասին. նրանցից մեկը` Սամուիլ Պոլյակովը, մի քանի երկաթուղիների կապալառու էր, իսկ երկրորդը` Լազար Պոլյակովը, Մոսկվայի երկրամասային բանկի հիմնադիրն էր[2]։

Աշխատասիրության տան հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգում Յակով Պոլյակովն ապրել է 1868 թվականից և շատ բան է արել քաղաքի համար։ Նա հասցրել է բացել իր առևտրի տունը, հիմնել ձիագործարան և քարշիչային շոգենավային ընկերության գրասենյակ[1]։ Շատ ժամանակ է հատկացրել բարեգործությանը. դրա հաստատումն է քաղաքում Աշխատասիրության տան բացման փաստը 1898 թվականին։ Այդ կառույցը պահպանվել է մինչև մեր օրերը. այժմ Գոգոլևսկի նրբանցք, 114 հասցեում բնակելի տուն է[1]։

XIX դարում Ռուսական կայսրության տարածքում աշխատասիրության տները մեծ տարածում են ստացել։ Նրանց հիմնադիրները ցանկանում էին օգնել կարիքավորներին` առանց նրանց ողորմություն տալու և ապահովելով աշխատանքով, որը մարդուն թույլ կտար ինքնուրույն վաստակել ապրուստի գումարը[3]։ Երբեմն նման անվանումը տեղին էր նաև կրթական հաստատությունների համար։ Այն ժամանակ մասնագիտական կրթություն հրեական ընտանիքների երեխաները կարող էին ստանալ արհեստագործական ուսումնարաններում։ Նրանք գոյություն են ունեցել հրեական տարբեր ընկերությունների և մասնավոր անձանց տրամադրած միջոցներով։ Յակով Պոլյակովը Տագանրոգում հիմնել է հենց ուսումնական հաստատություն։

Ուսումնարանն ուներ բավական մեծ չափերի հողատարածք և բուժարան։ Ուսումնական հաստատության գույքը գնահատվում էր 20 հազար ռուբլի։ Սովորողներին ապահովելու նպատակով Յակով Պոլյակովը տարեկան ծախսում էր մոտ 2000 ռուբլի[4]։ Հաշվի առնելով այս մարդու վաստակը` նրան արժանացրին հնատոհմ ազնվականի տիտղոսի և պարգևատրեցին գաղտնի խորհրդականի աստիճանով, ինչպես նաև շնորհեցին բազմաթիվ շքանշաններ[1]։ Յակով Պոլյակովը, որի շնորհիվ Տագանրոգում հայտնվել է Աշխատասիրության տունը, մահացել է 1909 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Памятники архитектуры, истории и культуры Таганрога на Старых открытках и фотографиях, 186 с. — С.158
  2. 2,0 2,1 Царица Парижских Кабаре. Александр Васильев, Людмила Лопато. Издательство Альпина Нон-Фикшн, 2011 год. — 355 с. — С. 37
  3. Петербургская городская дума:1846-1918, Б. Б. Дубенцов, Валерия Антониновна Нардова, Санкт-Петербургский институт истории (Российская академия наук), ЛИки России, 2005 — Всего страниц: 541, — С. 234
  4. Евреи на донской земле: история, факты, биографии. Михаил Гонтмахер, Ростиздать, 1999 — Всего страниц: 558