Աշիկ Վեյսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշիկ Վեյսել
Բնօրինակ անունթուրքերեն՝ Veysel Şatıroğlu
Նաև հայտնի է որպեսÂşık Veysel
Ծնվել էհոկտեմբերի 25, 1894(1894-10-25)[1][2]
Շարղշլա, Սիվասի մարզ, Թուրքիա
Երկիր Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մահացել էմարտի 21, 1973(1973-03-21)[1][2] (78 տարեկան)
Շարղշլա, Սիվասի մարզ, Թուրքիա
ԳերեզմանSivrialan
Ժանրերթուրքական ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և աշուղ
Գործիքներվոկալ
 Aşık Veysel Վիքիպահեստում

Աշիկ Վեյսել (իսկական անունը՝ Վեյսել Շատիրօղլու, հոկտեմբերի 25, 1894(1894-10-25)[1][2], Շարղշլա, Սիվասի մարզ, Թուրքիա - մարտի 21, 1973(1973-03-21)[1][2], Շարղշլա, Սիվասի մարզ, Թուրքիա), թուրք կույր բանաստեղծ և երգիչ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1894 թվականի հոկտեմբերի 25-ին Շարկիշլա քաղաքի մոտակայքում գտնվող Սիվրիալան գյուղում։ Մանկության տարիներին նա և նրա երկու քույրերը հիվանդացել են ծաղիկ հիվանդությամբ։ Վեյսելի քույրերը մահացել են, իսկ ինքն ապրել է, սակայն կորցրել տեսողությունը։ Այդ ժամանակ նա ընդամենը 7 տարեկան էր[4]։

Չնայած կուրությանը՝ Վեյսելը հոր օգնությամբ սովորել է նվագել սազ։ Նա նվագում և երգում էր ազգային երգեր[4]։

1920-ական թվականների սկզբին Վեյսելն ամուսնացել է, բայց շուտով կինը լքել է նրան։ Զույգն ուներ երկու երեխա՝ տղա և աղջիկ, որոնք երկուսն էլ շուտ են մահացել[4]։

1930 թվականին Վեյսելը ծանոթացել է քաղաքագետ Ահմեդ Թեջերի հետ։ Ժողովրդական բանահյուսությամբ ոգեշնչված Թեջերը հետաքրքրվեց Վեյսելով և կարևոր դեր խաղաց նրա առաջընթացի մեջ։ Թեջերը կազմակերպել է Վեյսելի շրջագայությունները Թուրքիայի քաղաքներում։ Գյուղական ինստիտուտների ստեղծումից հետո Վեյսելը դասավանդել է այնտեղ՝ ուսուցանելով սազ նվագել[4]։

1965 թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը «թուրքական լեզվի և ազգային համերաշխության մեջ ունեցած ներդրման համար» Վեյսելին պարգևատրեց ամսական 500 լիրա պարգևով (մոտ 200 դոլար)[4]։

Վեյսելը մահացել է 1973 թվականի մարտի 21-ին հայրենի Սիվրիալան բնակավայրում[4]։

Թուրքիայի մի շարք արտիստներ, այդ թվում՝ Սելդա Բագջանը, Հյումեյրան, Հյուլդեն Կարաբոջեկը, Ֆիկրետ Կիզիլոկը և Էսին Աֆշարը, ձայնագրել են Վեյցելի բանաստեղծությունների քավեր տարբերակները[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #119374838 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Aşık Veysel: Brother, do not look down on me
  5. https://www.discogs.com/artist/1062740
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշիկ Վեյսել» հոդվածին։