Շարղշլա
Ավան | ||
---|---|---|
Շարղշլա | ||
![]() | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Թոնուսի գավառակ | |
Այլ անվանումներ | Շատկըշլա, Շարգըշլա, Շարգըշլու, Շարքըշլա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 38 314 մարդ (2020) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||

Շարղշլա, ավան (քաղաք) պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառակում[1]։
Բնակավայրը պաշտոնապես քաղաք է համարվում, բայց գյուղից և ավանից չի տարբերվում։ Ունեցել է ծայրահեղ կեղտոտ փողոցներ։ Բնակավայրի շրջակայքում կային մի քանի հայկական գյուղեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1914 թվականին ուներ 300 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև Մեծ եղեռնը առևտուրն ու արհեստները ամբողջովին գտնվում էին հայերի ձեռքում։ Բժիշկներն ու դեղագործները նույնպես հայեր էին[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 89
|