Աշակերտական խորհուրդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշակերտական խորհուրդ, դպրոցական կամ արտադպրոցական գործունեություն է աշակերտների համար ամբողջ աշխարհում։ Այն կազմվում է մի խումբ աշակերտներից, որոնց գլխավորում է Աշակերտական խորհրդի նախագահը։ Խորհուրդը հիմնականում առաջնորդվում է կանոնադրությամբ։
Աշակերտական խորհրդի դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշակերտական խորհուրդն օգնում է աշակերտներին կիսվել իրենց կարծիքով, հետաքրքրություններով ու մտքերով ուսուցիչների կամ տնօրենի հետ։ Աշակերտական խորհուրդն օգնում է նաև կազմակերպել համադպրոցական միջոցառումներ և կատարել դպրոցական բարեփոխումներ։
Աշակերտական խորհուրդները տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աշկերտական խորհուրդները յուրաքանչյուր դպրոցում ընտրվում են ամեն տարի, դրանց ընտրում են աշակերտները, թեկնածուները նույնպես առաջադրվում են աշակերտների միջից։
Մեծ Բրիտանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիայում Աշակերտական խորհրդի անդամներին հիմնականում ընտրում են ուսուցիչները։ Գոյություն ունի կապ մարզերի դպրոցների միջև։
Ինդոնեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշակերտական խորհուրդներն Ինդոնեզիայում պաշտոնապես ստեղծում է կառավարությունը և կոչվում է OSIS։ Ամեն տարի ամեն դպրոցից ընտրվում է 36 աշակերտ, ովքեր մասնակցում են OSIS-ի որակավորման։ Նախագահը ընտրվում է քվեարկության միջոցով։
Ֆիլիպիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշակերտական խորհուրդների մասնակիցները Ֆիլիպիններում ընտրվում են աշակերտների կողմից քվեարկության միջոցով։ Ֆիլիպիններում աշակերտներին հարկադրում են քվեարկել ժողովրդավարական եղանակով։
Իսրայել
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելում աշակերտական խորհուրդները գործում են 1993 թվականից սկսած։ Մասնակիցներն ընտրվում են քվեարկության միջոցով։ Նրանք մասնակցում են խորհրդարանի զանազան հանդիպումներին, որոնք կապ ունեն երիտասարդության հետ։ Օրինակ՝ երեխաների իրավունքների, բռնության և այլ վտանգների մասին։ 2012 թվականին Իսրայելի Ազգային Աշակերտական խորհուրդը անցկացրեց Միջազգային Երիտասարդական Առաջնորդության Համաժողով «Առաջնորդությունը վերցրեք» կարգախոսով։