Անտոն Օնդրուշ
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | սլովակ | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Չեխոսլովակիա Սլովակիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 27, 1950 (74 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սոլչանի, Չեխոսլովակիա | ||||||||||||||||||||
Հասակ | 189 | ||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անտոն Օնդրուշ (սլովակ.՝ Anton Ondruš, 27 մարտի, 1950, Սոլչանի, Չեխոսլովակիա), սլովակ նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ 1970-ական թվականներին համարվել է լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը Եվրոպայում[1]։ 1976 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1980 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Օնդրուշը Բրատիսլավայի «Սլովան» ակումբի սան է։ Նա իր կարիերան սկսել է որպես հարձակվող, սակայն այդ դիրքում խաղալով՝ առանձնակի հաջողության չի հասել։ Կարծիք կար, որ դանդաղաշարժ ու անվճռական լինելու պատճառով Օնդրուշը չի կարող խաղալ թիմում, սակայն մարզիչ Յոզեֆ Վենգլոշը նրան տեղափոխում է կենտրոնական պաշտպանի դիրք, որտեղ նա սկսում է լավ խաղ ցուցադրել և շուտով դառնում է անփոխարինելի խաղացող[2]։ «Սլովանի» կազմում նա երկու անգամ դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն, իսկ 1973/1974 մրցաշրջանում թիմը դառնում է Չեխոսլովակիայի չեմպիոն և հաղթում Չեխոսլովակիայի գավաթի առաջնությունում։ Երկար ժամանակ Անտոն Օնդրուշը եղել է «Սլովանի» ավագը։ 1977/1978 մրցաշրջանի մի մասը նա անցկացրել է «Դուկլա» (Բանսկա Բիստրիցա) ակումբում, ապա վերադարձել է «Սլովան»։ Չեխոսլովակիայի լիգայում մասնակցել է 226 խաղի և խփել 38 գոլ[1]։
1981 թվականից Անտոն Օնդրուշը խաղացել է արտասահմանյան ակումբներում՝ բելգիական «Բրյուգգեում», ֆրանսիական «Տոնոնում», շվեյցարական «Բիլում»։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1989 թվականին։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Օնդրուշի դեբյուտը Չեխոսլովակիայի հավաքականում կայացել է 1974 թվականի մարտի 27-ին ԳԴՀ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում, որն անցկացվել է Դրեզդենում։ Իսկ սեպտեմբերի 25-ին նույն մրցակցի դեմ խաղում Օնդրուշը խփել է իր առաջին գոլը հօգուտ հավաքականի։ Անտոն Օնդրուշը եղել է Չեխոսլովակիայի հավաքականի ավագը 1976 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, որում հաղթել է Չեխոսլովակիայի հավաքականը։ Առաջնության կիսաեզրափակչում, որտեղ Չեխոսլովակիայի հավաքականը խաղում էր Նիդերլանդների հավաքականի դեմ, Անտոն Օնդրուշը բացել է հաշիվը, ապա գոլ խփել սեփական թիմի դարպասը։ Այնուամենայնիվ, ավելացված ժամանակում Չեխոսլովակիայի հավաքականին հաջողվել է հաշիվը դարձնել 3:1 հօգուտ իրենց[3]։
Եզրափակիչ խաղը, որին մասնակցել են Չեխոսլովակիայի հավաքականները, ավարտվել է հետխաղյա տուգանայինների շարքով. Օնդրուշը, ինչպես և Չեխոսլովակիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները, իրացրել է իր հարվածը[4]՝ դառնալով այն ինը ֆուտբոլիստներից մեկը, ովքեր մասնակցել են միջազգային խոշոր առաջնությունում հետխաղյա տուգանայինների առաջին շարքի իրացմանը։ Անտոն Օնդրուշը մասնակցել է 1980 թվականի Եվրոպայի առաջնության բոլոր խաղերին, իսկ հունիսի 21-ին տեղի է ունեցել առաջնության 3-րդ տեղի համար խաղը, որում Չեխոսլովակիայի հավաքականը հաղթել է Իտալիայի հավաքականին։ Այդ խաղը դարձել է վերջինը, որին մասնակցել է Անտոն Օնդրուշը Չեխոսլովակիայի հավաքականի կազմում։
Ընդհանուր առմամբ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում Անտոն Օնդրուշն անցկացրել է 58 հանդիպում, որոնցից 30-ին մասնակցել է թիմի ավագի կարգավիճակով և խփել է 9 գոլ[1]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի չեմպիոն - 1976
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր - 1980
- Չեխոսլովակիայի չեմպիոն (2) - 1973/74, 1974/75
- Չեխոսլովակիայի գավաթակիր - 1973/74
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Кто есть кто в мировом футболе / ред. О. С. Кучеренко. - М.: Библиотека еженедельника «Футбол», выпуск 5, 1996. - С. 3
- ↑ Страница на сайте slovakfutball.com Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (անգլ.)
- ↑ Счёт пошёл на минуты // Футбол-Хоккей. 20 июня 1976. № 25 (839). С. 10—11
- ↑ Труден путь к полной победе // Футбол-Хоккей. 27 июня 1976. № 26 (840). С. 4—5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Չեխա-Մորավիական ֆուտբոլային միության կայքում Արխիվացված 2008-06-15 Wayback Machine (չեխ.)
- Վիճակագրությունը ՖԻՖԱ-ի կայքում Արխիվացված 2013-01-23 archive.today (անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում (անգլ.)
|