Անտոն Սիխարուլիձե (ռուս.՝ Анто́н Тариэльевич Сихарули́дзе, հոկտեմբերի 25, 1976(1976-10-25), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, ով հանդես է եկել զուգասահքում։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000 թ.): 2002 թվականի օլիմպիական չեմպիոն, Օլիմպիադա-1998 արծաթե մրցանակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ելենա Բերեժնայայի հետ։ Ավելի վաղ` Մարիա Պետրովայի հետ պատանիների կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն։ 2008 թվականից 2012 թվականներին Ռուսաստանի Պետական դումայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ։
Գեղասահքով սկսել է զբաղվել վաղ մանկությունից։ Զույգ կազմելով Մարիա Պետրովայի հետ` երկու անգամ նվաճել է աշխարհի պատանեկան առաջնությունը (1994 և 1995 թվականներին)։ 1996 թվականից սկսել է հանդես գալ Ելենա Բերեժնայայի հետ` ներկայացնելով Սանկտ-Պետերբուրգը։ Մարզվել է Թամարա Մոսկվինայի ղեկավարությամբ։
1996 թվականին մարզումների ժամանակ Բերեժնայայի զուգընկեր Օլեգ Շլյախովը չմուշկով հարվածել էր գլխին։ Խոցվել էր քունքոսկրը, բեկորները վնասել էին ուղեղի թաղանթը։ Բերեժնայան ենթարկվեց երկու նյարդավիրաբուժական վիրահատության, ինչից հետո ոչ միայն սովորեց նորից քայլել, այլ նաև խոսել, կարդալ։ Նորից սովորեց սահել, այս անգամ արդեն նոր զուգընկերոջ` Անտոն Սիխարուլիձեի հետ, ով նրա կողքին էր ողջ հետվիրահատական փուլում[2]։
Գեղասահքի պատմության մեջ մտավ «Չարլի Չապլին» ծրագիրը։ Այն Սիխարուլիձեն Բերեժնայայի հետ կատարել է 2000/2001 թվականների մրցաշրջանում` որպես ազատ ծրագիր, իսկ հետո` արդեն որպես ցուցադրական։
2002-2006 թվականներին շրջագայել է ԱՄՆ-ում` «Stars on Ice» շոուով։ Պայմանագրի ավարտից հետո վերադարձել է Սանկտ-Պետերբուրգ։
Մասնակցել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաընկերության կազմակերպած «Աստղերը սառույցի վրա» և «Սառցե դարաշրջան» շոուներին երգչուհի Նատալյա Իոնովայի (Глюк’OZA) հետ («Աստղերը սառույցի վրա» և բալետի մենապարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ` «Սառցե դարաշրջան»)։
2010-2011 թվականներին մասնակցել է «Մեծ քաղաքի լույսերը» շոուին` Ելենա Բերեժնայայի հետ։ Ներկայացմանը զույգը հանդես է եկել «Չապլինը և ծաղկավաճառուհին» համարով։
Պատվո շքանշանի կավալեր (2003 թ.)` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, Սոլթ- Լեյք-Սիթիում կայացած XIX Ձմեռային օլիմպիական խաղեր-2002-ում բարձրագույն սպորտային նվաճումների համար[3]
Բարեկամության շքանշանի կավալեր (1998 թ.)` XVIII Ձմեռային օլիմպիական խաղեր-1998-ում սպորտի, քաջության հերոսության գերազանց նվաճումների համար[4]
↑Указ Президента РФ от 5 мая 2003 г. N 502
«О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта»
↑Указ Президента РФ от 27 февраля 1998 г. N 206
«О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XVIII зимних Олимпийских игр 1998 года»