Անտոն Կասիպովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոն Կասիպովիչ
Դիմանկար
Ծնվել է1956
ԾննդավայրԲանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Republika Srpska? և Prime Minister of Republika Srpska?
ԿուսակցությունՀարավսլավիայի կոմունիստների միություն
Commons-logo.svg Anton Kasipović Վիքիպահեստում

Անտոն Կասիպովիչ (ռուս.՝ Касипович, Антон, 1956, Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար։ Այդ պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի դեկտեմբերի 29-ին։ 2014-2018 թվականներին եղել է կառավարության փոխվարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Կասիպովիչը ծնվել է 1956 թվականին Բանյա Լուկա քաղաքում։ Ավարտել է հիմնական և միջնակարգ դպրոցը, որից հետո բարձրագույն կրթություն է ստացել իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է որպես «Գլաս Սրպսկե» թերթի լրագրող։ Այնուհետև եղել է Սարաևսկի հեռուստատեսության թղթակից։ Հետագայում գլխավորել է Բոսնիա և Հերցեգովինայի ռադիոյի ու հեռուստատեսության հանրային ծառայության մարքեթինգային բաժինը։

2010 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 29-ը Կասիպովիչը կատարել է Սերբիայի Հանրապետության վարչապետի պարտականությունները[1][2]։ 2010 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը եղել է Սերբիայի Հանրապետության մշակույթի և կրթության նախարար[3]։ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին գլխավորել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարարությունը։

2015 թվականի փետրվարի 3-ին Սերբիայի Հանրապետության ժողովրդական խորհրդարանը Սրեբրենկա Գոլիչին և Անտոն Կասիպովիչին հաստատել է որպես կառավարության փոխվարչապետներ[4]։

Ամուսնացած է։ Ունի մեկ երեխա։ Ազգությամբ խորվաթ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]