Անտոն Ադլգասեր
Անտոն Ադլգասեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1729[1][2][3][…] Ինցել, Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1777[1][2] (48 տարեկան) կամ դեկտեմբերի 23, 1777[4] (48 տարեկան) Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն[4] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երգեհոնահար |
Գործիքներ | երգեհոն և երգեհոն |
Ամուսին | Maria Anna Fesemayr? |
Անտոն Քաեթան Ադլգասեր (գերմ.՝ Anton Cajetan Adlgasser, հոկտեմբերի 1, 1729[1][2][3][…], Ինցել, Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա - դեկտեմբերի 22, 1777[1][2] կամ դեկտեմբերի 23, 1777[4], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն[4]), բավարական ծագումով ավստրիացի կոմպոզիտոր և երգեհոնահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել և մեծացել է Բավարիայում, տասնհինգ տարեկանում տեղափոխվել է Զալցբուրգ, որտեղ առաջին անգամ սովորել է Զալցբուրգի համալսարանին կից լատինական գիմնազիայում[5]։ Երաժշտություն է սովորել պալատական երգեհոնահար Յոհան Էռնստ Էբերլինի ղեկավարությամբ (հետագայում ամուսնացել է Յոհան Էռնստ Էբերլինի դստեր հետ)։ 1748 թվականի հունիսի 19-ին Ադլգասերի ղեկավարությամբ լատինական դպրոցի սաների կողմից կատարվել է մի ստեղծագործություն։ Այն հետագայում չի պահպավել։ 1750 թվականից մինչև կյանքի վերջ ծառայել է Զալցբուրգի տաճարում որպես երգեհոնահար։ 1767 թվականին Զալցբուրգում բեմադրել է իր միակ օպերան՝ «La Ninetti»՝ Պիետրո Մետաստազիոյի լիբրետոյից հետո։
Անտոն Քաեթան Ադլգասերը նաև ստեղծել է մոտ 20 օրատորիա և մի շարք հոգևոր երաժշտության ստեղծագործություններ, որոնցից շատերը շարունակ կատարվել են Զալցբուրգի եկեղեցիներում՝ նրա մահից շատ տարիներ հետո անց։ Ադլգասերի ռեքվիեմը ձայնագրվել է 1994 թվականին Զալցբուրգի երաժիշտների կողմից՝ Էռնստ Հինրեյների ղեկավարությամբ։
Մահացել է 1777 թվականին[6], ապոպլեք կաթվածից՝ երգեհոն նվագելիս։ Նրա մահից հետո երգեհոնահարի տեղը զբաղեցրեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, որը բարձր կարծիք ուներ Ադլգասերի երաժշտության մասին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wurzbach D. C. v. Adelgasser, Anton Cajetan (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 24. — S. 373.
- ↑ Adlgasser inskribierte am 4. Dezember 1744 Grammatik an der Universität Salzburg. In: Universitätsarchiv Salzburg [1] Archived 2021-12-29 at the Wayback Machine.
- ↑ Anton Cajetan Adlgasser
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Das Leben des Anton Cajetan Adlgasser im Traunsteiner Tagblatt
- Category:Adlgasser, Anton Cajetan
|