Անտոնի Մոդեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնի Մոդեստ
Anthony Modeste
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անտոնի Մբու Ագոգո Մոդեստ
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1988(1988-04-14)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Կանն
Հասակ 187 սմ
Քաշ 84 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Քյոլն
Համար 27
Պատանեկան կարիերա
2001-2003 Ֆրանսիա «Ֆրեժյուս»
2003-2007 Ֆրանսիա «Նիցցա»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Ֆրանսիա «Նիցցա» 42 (3)
2009-2010   Ֆրանսիա «Անջե» 37 (20)
2010-2013 Ֆրանսիա «Բորդո» 52 (13)
2012   Անգլիա «Բլեքբեռն Ռովերս» 9 (0)
2012-2013   Ֆրանսիա «Բաստյա» 34 (14)
2013-2015 Գերմանիա «Հոֆենհայմ» 55 (19)
2015-2017 Գերմանիա «Քյոլն» 68 (40)
2015-2017 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն «Տիանցզին Ցյուանցզյան» 11 (9)
Ազգային հավաքական
2008-2010 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 16 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անտոնի Մոդեստ (ֆր.՝ Anthony Modeste, ապրիլի 14, 1988(1988-04-14)[1][2], Կանն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական «Քյոլն» ակումբի հարձակվող

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնի Մոդեստը եղել է ֆրանսիական «Նիցցա» ակումբի սան։ Ակումբի հիմնական կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2007 թվականի օգոստոսի 4-ին՝ մասնակցելով Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի՝ «Կանն» ակումբի դեմ խաղին։ Հարձակվողը դաշտ է դուրս եկել 56-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվել է «Նիցցայի» պարտությամբ, 0:1 հաշվով[3]։ 2008 թվականի հունվարի 23-ին «Ռենա» ակումբի դեմ խաղում Մոդեստը հեռահար հարվածով խփեց իր առաջին գոլը «Նիցցայի» կազմում՝ սահմանելով վերջնական հաշիվը (1:1)[4]։ 2009/2010 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է Լիգայի 2-ում՝ վարձավճարով հանդես գալով «Անժում»։ Մրցաշրջանի ընթացքում Մոդեստը երկու անգամ դարձել է ամսվա խաղացող, իսկ մրցաշարի արդյունքում 20 գոլով դարձել է երկրորդը ռմբարկուների ցուցակում[5]։ 2010 թվականի ամռանը Անտոնի Մոդեստը տեղափոխվել է «Բորդո», որը խաղացողի համար «Նիցային» վճարել է 3,5 մլն €[6]։

Անտոնիո Մոդեստի նորամուտը ակումբում կայացավ 2010 թվականի օգոստոսի 22-ին Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում[7]։ Արդեն հաջորդ խաղում Մոդեստը գոլ է խփել[8], իսկ 2010 թվականի նոյեմբերի 21-ին՝ «Ավինյոն» ակումբի դեմ խաղում հարձակվողն իր կարիերայում առաջին անգամ հեթ-տրիկ է ձևակերպել[9]։ 2015 թվականի հունիսի 19-ին Մոդեստը տեղափոխվեց «Քյոլն»՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2019 թվականը[10]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդեստը հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան հավաքականներում, սկսած 17 տարեկանից։ Երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 16 հանդիպում և խփել է 6 գոլ (այդ թվում՝ 7 խաղում և 3 գոլ Եվրոպայի Առաջնությունում)[11]

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 28-ի դրությամբ[12]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[nb 1] Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Նիցցա 2007–08 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 20 1 0 0 20 1
2008–09 22 2 0 0 22 2
Ընդհանուր 42 3 0 0 42 3
Ֆրանսիա   Անջե 2009–10 Լիգա 2 37 20 2 0 39 20
Ֆրանսիա Բորդո 2010–11 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 37 10 4 2 41 12
2011–12 15 3 1 0 16 3
Ընդհանուր 52 13 5 2 57 15
Անգլիա   Բլեքբեռն Ռովերս 2011–12 Պրեմիեր Լիգա (Անգլիա) 9 0 0 0 9 0
Ֆրանսիա Բաստյա 2012–13 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 36 15 2 2 38 17
Գերմանիա Հոֆենհայմ 2013-14 Բունդեսլիգա 29 12 4 2 33 14
2014-15 26 7 3 2 29 9
Ընդհանուր 55 19 7 4 62 23
Գերմանիա Քյոլն 2015-16 Բունդեսլիգա 34 15 2 3 36 18
Բունդեսլիգա 2016-17 18 14 2 2 20 16
Ընդհանուր 52 29 4 5 56 34
Ընդհանուր կարիերայի ընթացքում 283 99 21 13 304 112
  1. Includes Coupe de France, Coupe de la Ligue, and DFB-Pokal

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիգա 2-ի ամսվա լավագույն խաղացող (2) - 2009 թվականի օգոստոս[13], 2010 թվականի փետրվար[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Խաղի վիճակագրություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  4. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Խաղի վիճակագրություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Соккервэй» — Статистика турнира. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  6. «Трансферная история Модесте». transfermarkt.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  7. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Խաղի վիճակագրություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  8. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Խաղի վիճակագրություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  9. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Խաղի վիճակագրություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  10. Anthony Modeste verstärkt den 1. FC Köln
  11. «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — Досье футболиста.
  12. Անտոնի Մոդեստը soccerway.com կայքում
  13. «Footballeurspros.fr» (ֆրանսերեն) — «Антони Модест: не создавая шума». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Footballeurspros.fr» (ֆրանսերեն) — «Антони Модест: регулярность вознаграждена». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Մոդեստ» հոդվածին։