Անտիոք ասիզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտիոք ասիզներ, «Անտիոքի անսիզներ», Անտիոքի դքսության օրենքների ժողովածու։ Ըստ Ղևոնդ Ալիշանի, կազմվել է Բոհեմունդ IV օրոք (12011235

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուն բաղկացած է երկու մասից, առաջին մասի (17 գլուխ) կանոնները վերաբերում էին սենիորի և նրա վասալների փոխհարաբերություններին՝ նրանց իրավունքներին ու պարտականություններին, առաջինի դատելու իրավունքին, վասալի գույքը բռնագրավելու կարգին, ֆեոդալների միջև ծագած քաղաքացիական վեճերին և քրեական գործերին, ամուսնությունից առաջացած գույքային հարաբերություններին։ Երկրորդ մասի (21 գլուխ) կանոնները կարգավորում էին քաղաքային բնակչության ամուսնության տարեկան՝ հատկապես գույքային հարաբերությունները, սահմանում կտակ կազմելու, տոհմական և այլ գույքի օտարման, տների վարձակալության, գույքի պահատվության և դրամափոխների գործարքներ կնքելու կարգը։ Մի շարք կանոններ վերաբերում էին պարտատիրոջ ու պարտապանի փոխհարաբերություններին և քրեական իրավունքին։ Անտիոքի դքսությանը Կիլիկիայի Հայկական թագավորության հարևանն էր։ Երկու պետությունների քաղաքացիները սերտ կապ ունեին առևտրական, մշակութային և քաղաքական ասպարեզներում։ ժողովածուն կիրառվում էր նաև Կիլիկիայում՝ հայերի ու խաչակիրների միջև ծագած վեճերը լուծելիս։ Սմբատ Սպարապետը այդ օրենքները թարգմանել է հայերենի (XIII դ.)։ Օրենքների բնագիրը (հին ֆրանսերեն) մոռացության է տրվել ու կորել։ Ղևոնդ Ալիշանը 1876 թվականին «Անտիոք ասիզներ» հայերենից թարգմանել է ֆրանսերենի։ Ռուսերեն թարգմանվել Է 1958 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 453