Անտիլիբանանյան լեռնաշղթա
Անտիլիբանանյան լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Լիբանան, Սիրիա և Իսրայել |
Վարչատարածքային միավոր | Սիրիա |
Բարձրություն (ԲԾՄ) | 2814 մետր |
Երկարություն | 150 կմ |
Մեծագույն գագաթ | Հերմոն լեռ |
Անտիլիբանանյան լեռնաշղթա[1] (արաբ․՝ جبال لبنان الشرقية, Լյուբնան էշ Շարքիա կամ արաբ․՝ الجبل الشرقي, էշ Շարկի[2]), լեռնաշղթա, որը ձգվում է Լիբանանի և Սիրիայի միջև հարավ-արևմուտքից մինչև հյուսիս-արևելք[3]։ Սիրիայի և Լիբանանի սահմանը հիմնականում անցնում է լեռնաշղթայի վերին գագաթով։ Լեռնաշղթայի հարավային ծայրն ավարտվում է Հերմոն լեռով, որը Գոլանի բարձունքների եզրագիծն է հանդիսանում։ Գոլանի բարձունքներն ունեն տարբեր երկրաբանական և աշխարհագրական էություն, բայց աշխարհաքաղաքականորեն դրանք հաճախ դիտարկվում են Հերմոն լեռան հարավային լանջերի հետ միասին, երկուսն էլ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի շրջանի մաս են կազմում։ Հունարենից անվանումը թարգմանվում է որպես «Լիբանանի դիմաց»։ Արևմուտքից գտնվում է Բեքաայի հովիտը (հյուսիսում) և ալ Հասբանի գետի հովիտը (հարավում)։ Այս հովիտները Անտիլիբանանյան լեռնաշղթան առանձնացնում են Կենտրոնական Լիբանանի լեռնաշղթայից։ Արևելքում` Սիրիայում ընկած է Արևելյան սարավանդը, որի վրա գտնվում է Դամասկոս քաղաքը։
Անտիլիբանանյան լեռնաշղթայի երկարությունը մոտավորապես 150 կմ է (93 մղոն)։ Դեպի հյուսիս այն տարածվում է սիրիական Հոմս քաղաքի գրեթե ամբողջ լայնությամբ։ Դեպի հարավ լեռնաշղթան հարում է ներքևում գտնվող Գոլանի բարձունքների սարավանդին, բայց ներառում է ամենաբարձր գագաթները, այն է` Հերմոն լեռը (արաբ.` Jabal el-Shaykh), 2,814 մետր, և Թալաաթ Մուսան՝ 2,669 մ։ Լիբանան-սիրիական սահմանին գտնվող այս գագաթները տարվա մեծ մասը ձյունածածկ են։
Լիբանանի և Սիրիայի միջև ապրանքների ապօրինի տեղափոխման կարևոր ուղին անցնում է Անտիլիբանանյան լեռնաշղթայով[4]։
Տարածքը հայտնի է ծիրանենիներով և բալենիներով, ինչպես նաև իր քարհանքերով[4]։
Տարածաշրջանում հայտնաբերվել և տարածաշրջանի անունով անվանվել են տարբեր էնդեմիկ բույսեր (ունեն լատինական հատուկ բուսաբանական անվանում), այդ թվում` Euphorbia antilibanotica, Teucrium antilibanoticum, Valerianella antilibanotica[5] և Iris antilibanotica[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 22.
- ↑ Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 20.
- ↑ Горная цепь между Ливаном и Сирией
- ↑ 4,0 4,1 Bulos, Nabih (2017 թ․ հուլիսի 31). «Lebanon's Hezbollah group insists: We're not the 'menace' Trump says we are». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Eastern Mediterranean Endemic Plants». terrestrial-biozones.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Iris antilibanotica Dinsm. is an accepted name». theplantlist.org (The Plant List). Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Антиливан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)