Անտեսանելի նշան (ֆիլմ)
Անտեսանելի նշան անգլ.՝ An Invisible Sign | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, ռոմանտիկ ֆիլմ, անկախ ֆիլմ[1] և վեպի էկրանավորում |
Թվական | հոկտեմբերի 7, 2010[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մերիլին Ագրելո |
Պրոդյուսեր | Ջասթին Բերֆիլդ |
Դերակատարներ | Ջեսիկա Ալբա, Քրիստ Մեսինա, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Սոնյա Բրագա, Ջոն Շի, Բեյլի Մեդիսոն, Սոֆի Նայվայդ, Մերիլուիզ Բերք, Ջոանա Ադլեր, Լիլի Հարթլի, Բլայթ Օֆարթ և Էշլի Աթքինսոն |
Օպերատոր | Սիդնի Քիմմել և Լիզա Ռինցլեր |
Երաժշտություն | Էնդրյու Հոլանդեր |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 96 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Անտեսանելի նշան» (անգլ.՝ An Invisible Sign), ռեժիսոր Մերիլին Արգելոյի դրաման։ Գլխավոր դերակատարներն են Ջեսիկա Ալբան, Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը, Բեյլի Մեդիսոնը, Սոնյա Բրագան և Քրիս Մեսինան։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2008 թվականին Նյու Յորքում։ Հիմնված է ամերիկացի կին գրող Էյմի Բենդերի «An Invisible Sign of My Own» վեպի վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է տարրական դասարանների միայնակ ուսուցչուհի Մոնա Գրեյի մասին (Ջեսիկա Ալբա), որի հայրը հիվանդացել է անհայտ հիվանդությամբ, երբ աղջիկը դեռ երեխա էր։ Դրանից հետո Մոնայի մոտ սկսվում են հոգեբանական խնդիրներ, նա ամփոփվում է իր մեջ՝ սփոփում գտնելով միայն մաթեմատիկայի ուսումնասիրության մեջ։
20 տարեկանում Մոնան՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, տարրական դպրոցում աշխատանքի է տեղավորվում։ Այնտեղ նա հայտնաբերում է, որ լավ մանկավարժ է, որը հետաքրքիր միջոցներ է ստեղծում իր առարկայի ուսումնասիրության համար, որոնք աշակերտներին օգնում են հաջողության հասնել։ Մի անգամ Մոնայի աշակերտներից մեկը՝ յոթամյա Լիզա Վինուսը, նրան տալիս է զրոյի ձեռակերտ շինվածք, որը պատրաստել էր մահամերձ մոր պալատում։ Մոնան անմիջապես ճանաչում է աղջկա հարազատ հոգին և հասկանում, որ պետք է օգնի նրան՝ հաղթահարելու խնդիրները։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե նախատեսվել էր, որ Մոնա Գրեյին մարմնավորելու է դերասանուհի Ամերիկա Ֆերերան, սակայն նա չի կարողացել մասնակցել նախագծին, և նրան փոխարինել է Ջեսիկա Ալբան[3], որի համար այս ֆիլմը 2008 թվականի հունիսին դստեր՝ Օնոր Մարիի լույս աշխարհ գալուց հետո դարձել է առաջինը։ Ֆիլմի նկարահանումները մեծ մասամբ տեղի են ունեցել Նյու Յորքում, սկսվել են 2008 թվականի վերջին և տևել մի քանի ամիս։
Թողարկում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին Հեմփթոնսի միջազգային կինոփառատոնում։ Կինոնկարի ռեժիսոր Մերիլին Արգելոն իր աշխատանքի համար ստացել է «RoC® Skincare» ընկերության «Gold Standard Award for Feature Female Director» մրցանակը[4]։ Դերասանուհի Բեյլի Մեդիսոնը Մոնա Գրեյին մանուկ հասակում մարմնավորելու համար առաջադրվել է «Young Artist Awards» կինոմրցանակի[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.reelartsy.com/2011_04_01_archive.html
- ↑ https://web.archive.org/web/20160303182857/http://trailersbase.com/an-invisible-sign-2010/
- ↑ An Invisible Sign of My Own
- ↑ «prnewswire.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.(անգլ.)
- ↑ «Young Artist Awards - 32». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.(անգլ.)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 դրամա ֆիլմեր
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր դպրոցի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում