Jump to content

Անտառային հրդեհներ Չիլիում (2024)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային հրդեհներ Չիլիում
Տեսականտառային հրդեհ
ՏեղադրանքԲիոբիո
Երկիր Չիլի
Տարեթիվ2024
Ժամանակի սկիզբփետրվարի 1, 2024
Ժամանակի վերջփետրվարի 5, 2024
Զոհվածներ124 մարդ[1]
Վիրավորներ1100
Անհետ կորածներ372[2]
 2024 Chile wildfires Վիքիպահեստում

2024 թվականի փետրվարին Չիլիում բռնկվել են անտառային հրդեհներ, որոնք ազդել են բազմաթիվ տարածաշրջանների վրա, ներառյալ՝ Վալպարաիսոն, Օ'Հիգինսը, Մաուլեն, Բիոբիոն և Լոս Լագոսը[3]։ Ամենադաժան միջադեպերը տեղի են ունեցել Վալպարաիսոյի շրջանում 2024 թվականի փետրվարի 5-ի դրությամբ[4]։ Չիլիի կառավարությունը հրդեհները որակել է որպես երկրի ամենասարսափելի աղետը 2010 թվականի Չիլիի երկրաշարժից հետո[5] և ազգային երկօրյա սուգ է հայտարարել[6]։

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին գործերի փոխնախարար Մանուել Մոնսալվեն փետրվարի 4-ին հայտնել է, որ Չիլիի կենտրոնական և հարավային շրջաններում գրանցվել է 162 անտառային հրդեհ[7]։ Նախորդող շաբաթվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել են անսովոր բարձր ջերմաստիճաններ՝ հասնելով մինչև 40 °C-ի[4], ինչը վատթարացել է Էլ Նինյո հարավային տատանման[8] և «մեգաերաշտի» պատճառով, որն ազդել է երկրի վրա վերջին տասնօրյակի ընթացքում[9]։ Տուժել է ավելի քան 43․000 հա հողատարածք։ Փետրվարի 4-ի դրությամբ իշխանություններին հաջողվել է հսկողության տակ առնել 43 հրդեհ, իսկ 34-ի դեմ պայքարը շարունակվել է[10]։

Նախագահ Գաբրիել Բորիչը ենթադրել է, որ որոշ հրդեհներ կարող էին սկսված լինել հրկիզման հետևանքով, այդ տեսակետը պաշտպանել է Վալպարաիսո շրջանի նահանգապետ Ռոդրիգո Մունդականը[11]։

Նախորդ հրդեհներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարին երկու անտառային հրդեհները Աղետների կանխարգելման և արձագանքման ազգային ծառայությանը (SENAPRED) ստիպել են կարմիր տագնապ հայտարարել։ Դրանցից մեկը տեղի էր ունեցել հունվարի 20-ին Լոնկիմայում (Արաուկանիա շրջան), իսկ մյուսը՝ հունվարի 26-ին Պուերտո Մոնտում (Լոս Լագոս շրջան)[12]։

Հունվարի 22-ին «Antiquereo 2» անվանումը ստացած հրդեհ է բռնկվել Պորտեզուելոյի և Տրեուակոյի սահմանին՝ Նյուբլե շրջանում[13]։ Այն շարունակվել է մինչև հունվարի 24-ը՝ ոչնչացնելով 35 հա[13]։ Ի պատասխան SENAPRED-ը Պորտեզուելոյում հայտարարել է դեղին տագնապ, որը տարածաշրջանում տարվա առաջին տագնապն էր[14]։

Մինչև 2024 թվականի հունվարի վերջը Ֆլորիդայում (Բիոբիո շրջան) բռնկված հրդեհը տարածվել է Նյուբլե շրջանի Կիյոն քաղաքում[15]։ «Կասաբլանկա» հրդեհը[15], ընդգրկելով 69,5 հեկտար տարածք Պենյաբլանկա հատվածում[15], մարվել է Կվիլոնի և Ֆլորիդայի հրշեջ բաժանմունքների համատեղ ջանքերով[15]։

2024 թվականի հունվարի վերջին շաբաթվա ընթացքում Չիլիի կենտրոնական հատվածում սաստիկ շոգ է սկսվել. ջերմաստիճանը միջին շաբաթական ցուցանիշից բարձր է եղել 10-15 °C-ով։ Կանխատեսելով անտառային հրդեհների վտանգի բարձրացում՝ Չիլիի օդերևութաբանական վարչությունը հունվարի 28-ին ջերմային տագնապ է տարածել՝ կանխատեսելով 36-ից 38 °C ջերմաստիճան կենտրոնական գոտու հովիտներում ու նախալեռնային գոտում և 30 °C՝ Վալպարաիսոյի, Օ'Հիգինսի և Մաուլե շրջաններում[16]։

Զոհեր և վնասներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 131 մարդ, որոնցից 35-ի ինքնությունը պարզվել է[7]։ Նրանցից 45-ը հայտնաբերվել են դեպքի վայրում, իսկ վեցը մահացել են այրվածքներից բժշկական հաստատություններում։ Առնվազն 14.000 տուն տուժել է Վինա դել Մարում և Կիլպեում բռնկված հրդեհներից[17]։ Ավելի քան 370 մարդ համարվում է անհետ կորած միայն Վինա դել Մար շրջանում[18], իսկ 1600-ը տարհանվել են հրդեհների պատճառով[19]։ Հրդեհները համարվում են Չիլիի պատմության մեջ ամենամահաբերը և երկրում 2010 թվականի երկրաշարժից հետո ամենամահաբեր աղետը[8]։

Վալպարաիսոյում տարհանվել է չորս հիվանդանոց և երեք ծերանոց, ավերվել է ավտոբուսի երկու տերմինալ[4]։ Վինա դել Մար քաղաքում հրդեհների հետևանքով ավերվել է քաղաքի բուսաբանական այգին, որը հիմնադրվել էր 1931 թվականին[11]։

Նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի[4]։

Գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագահ Գաբրիել Բորիչը այցելել է աղետի վայրը

Հրդեհները ստիպել են օգտագործել 31 հրշեջ ինքնաթիռ[20] և 1400 հրշեջի, ինչպես նաև 1300 զինվորականների՝ արտակարգ իրավիճակների արձագանքմանն օգնելու համար։ Նախագահ Գաբրիել Բորիչը կարգադրել է ավելի շատ զորամիավորումներ կենտրոնացնել հրդեհների դեմ պայքարում և քաղաքացիներին հորդորել է համագործակցել շտապօգնության խմբերի հետ։ Բացի այդ, Վինյա դել Մարում, Լիմաչում, Կիլպեում և Վիլլա Ալեմանայում սահմանվել է պարետային ժամ՝ սկսած փետրվարի 3-ի երեկոյան ժամը 21:00-ից՝ շտապ օգնության մեքենաների տեղաշարժը հեշտացնելու համար[8][21]։ Իշխանությունները կարգադրել են Վալպարաիսո և Մարգա Մարգա նահանգներում արգելել կրակ և ջերմություն արտադրող մեքենաների աշխատանքը[22]։

Փետրվարի 3-ին հայտարարվել է արտակարգ դրություն[4], նախագահ Բորիչը երկօրյա համազգային սուգ է հայտարարել։ Փետրվարի 3-ին նա թռիչք է կատարել տուժած տարածքների վրայով, այնուհետև այցելել է դպրոց, որը վերածվել է հրդեհների պատճառով տեղահանվածների ապաստանի։ Նա նաև հրամայել է պաշտոնական նախագահական ամառային նստավայրը՝ Վինյա դել Մարում գտնվող Սեռո Կաստիլյո պալատը, վերածել տուժած երեխաների համար ժամանցի ժամանակավոր կենտրոնի[19]։

Առողջապահության նախարարությունը Վալպարաիսոյի շրջանում առողջապահական զգուշացում է տարածել և կարգադրել է դադարեցնել պլանային վիրահատությունները։ Այն նաև թույլատրել է դաշտային հիվանդանոցների հիմնումը և հայտարարել բժշկական բուհերի այն ուսանողներին, որոնք մոտ են իրենց ուսումնառության ավարտին, աշխատանքի ընդունելու մասին՝ արագ արձագանքման բժշկական խմբերն ընդարձակաելու նպատակով[22]։

Մեքսիկայի կառավարությունը աղետի վայր է ուղարկել Անտառային ազգային հանձնաժողովի 30 հրշեջների և բանակի ու ռազմաօդային ուժերի 127 զինծառայողի[23], ինչպես նաև 26 տոննա պարենի պաշար[24]։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը «շփվում է չիլիացի գործընկերների հետ» և «պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Չիլիի ժողովրդին»[25]։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել «Չիլիում ավերիչ հրդեհների զոհերի և վիրավորների համար»[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.sml.gob.cl/index.php/2024/02/servicio-medico-legal-identifica-a-121-victimas-de-incendios/
  2. Chile: alcaldesa cifra en 372 los desaparecidos por incendio – DW – 04/02/2024 (իսպ.)
  3. Nares, Paulina (2024 թ․ փետրվարի 3). «Al menos 19 muertos por incendios en Valparaíso, Chile, informa el Gobierno». CNN Chile. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «At least 46 reported dead in Chile as forest fires move into densely populated central areas». AP News. 2024 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  5. «Incendios sin control en Chile: elevan a 56 la cifra de muertos y ya es la peor tragedia del país desde el terremoto de 2010». [[Clarín (Chilean newspaper)|]]. 2024 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  6. Rubio, Paz (2024 թ․ փետրվարի 4). «Presidente Boric decreta duelo nacional por fallecidos en incendios de Valparaíso: "Es la tragedia más grande que hemos vivido desde el terremoto del 27-F"». La Tercera. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  7. 7,0 7,1 «Forest fires kill 131 in Chile's worst disaster since 2010 earthquake». The Jerusalem Post. 2024 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Dozens killed in Chile as forest fires rage, many more feared dead». France 24. 2024 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Wildfires that are turning neighborhoods to ash are likely Chile's deadliest on record, UN agency says». CNN. 2024 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  10. «More than 50 people killed as forest fires rage in Chile». Al Jazeera. 2024 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  11. 11,0 11,1 «Chilean officials theorize deadly forest fires could have been intentionally caused». Canadian Broadcasting Corporation. 2024 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  12. «Resumen Nacional de Incendios Forestales». Servicio Nacional de Prevención y Respuesta ante Desastres. 2024 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  13. 13,0 13,1 Gallardo Aravena, Luciano (2024 թ․ հունվարի 25). «Incendio "Antiquereo 2" de Portezuelo fue contenido por brigadistas». Diario La Discusión. Vol. 50, no. 921. Chillán, Chile. էջ 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  14. Gallardo Aravena, Luciano (2024 թ․ հունվարի 25). «Incendio "Antiquereo 2" de Portezuelo fue contenido por brigadistas». Diario La Discusión. Vol. 50, no. 921. Chillán, Chile. էջ 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Gallardo Aravena, Luciano (2024 թ․ հունվարի 31). «Controlan incendio Casablanca: Ha quemado 69,5 hectáreas en Quillón». Diario La Discusión. Vol. 50, no. 927. Chillán, Chile. էջ 4. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  16. «El tiempo en Chile la próxima semana: intensa ola de calor se apoderará de la zona central». Meteored.cl. 2024 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  17. «Forest fires kill 112 in Chile's worst disaster since 2010 earthquake». Gulf News. 2024 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  18. «Survivors of Chile wildfires search through debris as death toll reaches 122». The Independent. 2024 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  19. 19,0 19,1 «Forest fires rage on in central Chile killing at least 99 people over 3 days». Associated Press. 2024 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  20. «At least 99 dead in Chile wildfires». France 24 (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  21. «Chile forest fires: At least 51 dead, say officials». Yahoo News (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  22. 22,0 22,1 «Chile forest fires: At least 112 dead in Valparaíso region». BBC. 2024 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  23. «Gobierno de México envía ayuda humanitaria a Chile ante emergencia por incendios forestales». Secretaría de Medio Ambiente y Recursos Naturales. 2024 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  24. «México envía 26 toneladas de despensas a Chile por incendios». El Mañana. 2024 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  25. «Chile mourns 123 killed in raging wildfire inferno». Manila Standard. 2024 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.