Անտառային բուսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային բուսականություն

Անտառային բուսականություն, բուսական ծածկույթի տիպ։ Հայաստանի Հանրապետության 11,2%-ը (334000 հեկտար տարածք) անտառածածկ է։

Հայաստանի անտառածածկ բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքի անտառները տիպիկ լեռնային են, դրանցից 68%-ն աճում է 21–35օ, իսկ 11-ը՝ 36օ-ից ավելի թեքություններում։ Անտառածածկ տարածության 85%-ը զբաղեցնում են կաղնին, հաճարենին և բոխին, մնացած ավելի քան 250 ծառաթփատեսակները (սոճի, թեղի, թխկի, հացենի, ղաժի, լորենի և այլ ծառատեսակներ) զբաղեցնում են անտառների 15%-ը։ Հայաստանի անտառները հիմնականում ունեն շատ ցածր (0,4–0,5) սաղարթի խտություն։ Տվյալ ժամանակահատվածում ՀՀ-ում ծավալվում են անտառընդարձակման աշխատանքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։