Անվերջության նշան
Անվերջության նշան ∞, մաթեմատիկական նշան, որ ներկայացնում է անվերջության հայեցակարգը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվերջության նշանը ժամանակակից մաթեմատիկական իմաստով պատկանում է անգլիացի մաթեմատիկոս Ջոն Վալիսին, որը առաջին անգամ խորհրդանիշն օգտագործել է 1655 թվականին իր «Կոնաձև հատույթների մասին» տրակտատում (լատին․՝ De sectionibus conicis)[1][2][3][4]: Իր գրքում Վալիսը ոչ մի ձևով չի բացատրել այդ նշանի ընտրությունը՝ անվերջությունը պատկերելու համար. որոշ ենթադրությունների համաձայն՝ դա կարող էր լինել հռոմեական թվերով 1000 գրելու տարբերակը (սկզբնապես ունեցել է CIƆ կամ CƆ տեսքը), կամ օմեգա տառի (ω)՝ հունական այբուբենի վերջին տառի տեսքը[5]։
Լեոնարդ Էյլերն օգտագործել է անվերջության նշանի հատուկ, բաց տարբերակ[6] նրա համար, որպեսզի նշանակեր «բացարձակ անվերջությունը» (լատին․՝ absolutus infinitus)։ Անվերջության այդ խորհրդանիշը հետագայում ոչ ոքի կողմից չի գործածվել և ներկայացված չէ Յունիկոդում։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթեմատիկայում անվերջության նշանն ամենից հաճախ օգտագործվում է պոտենցիալ անվերջությունը արտահայտելու համար[2], այլ ոչ թե ինչ-որ իրական անվերջ մեծ մեծությունների համար։ Օրինակ, սահմանի մաթեմատիկական արտահայտման համար.
- ,
անվերջության նշանը կարելի է պայմանականորեն ձևափոխել այն իմաստով, որ փոփոխականը հասնում է ինչքան հնարավոր է շատ նշանակությունների (ձգտում է անվերջության), սակայն անվերջությանը հավասար նշանակություն չի ստանում։
Տոպոլոգիայում անվերջության նշանը նշանակվում է լրացուցիչ կետով, որը ներառվում է Ալեքսանդրովի միակետ կոմպակտիֆիկացիայի դեպքում։ Նմանապես, համալիր վերլուծության և պրոյեկտիվ երկրաչափության մեջ նշանը նշանակում է անվերջ հեռացված կետ։
Սակայն մաթեմատիկայի բնագավառներում, որտեղ անհրաժեշտություն է առաջանում համեմատել և տարբերել անվերջության տարբեր տեսակներ՝ կոնկրետ անվերջ մեծությունների համար նշանի փոխարեն գործածվում են ալ նշանակություններ։ Օրինակ, բազմությունների տեսության մեջ բնական թվերի անվերջ բազմության արմատական թիվը նշանակվում է նշանով (կարդացվում է «ալեֆ-նուլ»), հաշվելի թվականների բազմության անվերջ արմատական թիվը նշանակվում է , այդ դեպքում՝ տարբերակով։
Այլ ոլորտներում անվերջության նշանը կարող է այլ իմաստ ունենալ. օրինակ, գրքերի գործում այն օգտագործվում է՝ ցույց տալու, որ գիրքը տպագրված է երկարակյաց թղթի վրա[7]։
Խորհրդանշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից միստիցիզմում անվերջության նշանը հազվադեպ չէ, որ ներկայացվում է Ուրոբորոսի՝ սեփական պոչն ուտող օձի կերպարի տեսքով[8]։
Վլադիմիր Նաբոկովն իր այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են «Շնորհ» և «Գունատ կրակ» գրքերը, օգտագործում է 8-ի խորհրդանշական կերպարը (մասնավորապես՝ Մյոբիուսի ժապավենի և անվերջության նշանի տեսքով) հեծանիվների անիվների ձևերի և կիսամոռացված մարդկանց նկարագրություններում։ «Գունատ կրակ» պոեմում հիշատակվում է, օրինակ, «լեմնիսկատայի հրաշքը»[9]։
Կոդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունիկոդում անվերջությունը նշանակվում է ∞ նշանով (U+221E), LaTeX մակրոպակետում՝ որպես (\infty), գոյություն ունեն նաև կոդավորման այլ տարբերակներ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «De sectionibus conicis nova methodo expositis tractatus - John Wallis - Google Boeken». Books.google.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 2,0 2,1 Barrow, John D. (2008), «Infinity: Where God Divides by Zero», Cosmic Imagery: Key Images in the History of Science, W. W. Norton & Company, էջեր 339–340, ISBN 9780393061772
- ↑ Scott, Joseph Frederick (1981), The mathematical work of John Wallis, D.D., F.R.S., (1616-1703) (2 ed.), American Mathematical Society, էջ 24, ISBN 0-8284-0314-7
- ↑ Martin-Löf, Per (1990), «Mathematics of infinity», COLOG-88 (Tallinn, 1988), Lecture Notes in Computer Science, vol. 417, Berlin: Springer, էջեր 146–197, doi:10.1007/3-540-52335-9_54, MR 1064143
- ↑ Clegg, Brian (2003), A brief history of infinity: the quest to think the unthinkable, Robinson, ISBN 9781841196503
- ↑ See for instance Cor. 1 p. 174 in: Leonhard Euler. Variae observationes circa series infinitas. Commentarii academiae scientiarum Petropolitanae 9, 1744, pp. 160—188. [1]
- ↑ Zboray, Ronald J.; Zboray, Mary Saracino (2000), A handbook for the study of book history in the United States, Center for the Book, Library of Congress, էջ 49, ISBN 9780844410159
- ↑ O'Flaherty, Wendy Doniger (1986), Dreams, Illusion, and Other Realities, University of Chicago Press, էջ 243, ISBN 9780226618555. The book also features this image on its cover.
- ↑ Toker, Leona (1989), Nabokov: The Mystery of Literary Structures, Cornell University Press, էջ 159, ISBN 9780801422119
- ↑ «Unicode chart (odf)» (PDF). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.