Jump to content

Անջատման իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անջատման իրավունք, մարդու աշխատանքային հարաբերություններից «անջատվելու» իրավունք, որն առաջին հերթին կապված է աշխատանքային ժամերից դուրս աշխատանքին վերաբերող հաղորդակցություններին չմասնակցելու, օրինակ՝ էլեկտրոնային փոստին կամ հաղորդագրություններին չպատասխանելու հետ[1][2]։ Ժամանակակից աշխատանքային միջավայրը կտրուկ փոխվել է նոր հաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ։ Աշխատանքային և տնային կյանքի միջև սահմանը կրճատվել է զբաղվածության ոլորտում թվային գործիքների ներդրմամբ։

Թեև թվային գործիքները աշխատակիցներին տալիս են ճկունություն և ազատություն, դրանք կարող են նաև ստեղծել սահմանափակումների բացակայություն, ինչն էլ կարող է հետևանք դառնալ աշխատակիցների անձնական կյանքում աշխատանքի չափազանց մեծ միջամտության[3]։

Որոշ երկրներում, առաջին հերթին՝ Եվրոպայում, անջատման իրավունքը ինչ-որ ձևով ներառված է օրենսդրության մեջ։ Որոշ դեպքերում այն առկա է բազմաթիվ խոշոր ընկերությունների քաղաքականության մեջ։

Անջատման իրավունքը Ֆրանսիայում ներդրվել է 2001 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայի Գերագույն դատարանի աշխատանքային վեճերի պալատի որոշման մեջ։ Ըստ այդ որոշման՝ «աշխատողը պարտավոր չէ ո՛չ համաձայնել տնից աշխատելուն, ո՛չ էլ այնտեղ բերել իր թղթապանակներն ու աշխատանքային գործիքները»[4]։

2004 թվականին Գերագույն դատարանը հաստատել է այդ որոշումը և նշել, որ ոչ աշխատանքային ժամերին աշխատակցի բջջային հեռախոսով հասանելի չլինելը չի կարող դիտվել որպես անօրինական գործողություն[5]։

Էլ Քհոմրի օրենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի կառավարությունն ընդունել է Էլ Քհոմրի օրենքը, որն ուղղված է ֆրանսիացիների աշխատանքային պայմանների բարեփոխմանը։

Երկրորդ գլխի 55-րդ հոդվածը՝ «Աշխատանքային օրենսդրության հարմարեցումը թվային դարաշրջանին» (Adaptation du droit du travail à l'ère du numérique), ընդգրկում էր Ֆրանսիայի աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու դրույթ՝ անջատման իրավունքը ներառելու համար (le droit de la déconnexion): Հոդված 55(1) - ը փոփոխություններ է կատարել Աշխատանքային օրենսգրքի L. 2242-8-րդ հոդվածում՝ ավելացնելով (7) կետը[6]։

(7) Այս ընթացակարգերը աշխատողի «անջատման» իրավունքի լիարժեք իրացման և կազմակերպության կողմից թվային գործիքների օգտագործումը կարգավորող մեխանիզմների ստեղծման համար է՝ հանգստի և արձակուրդի ժամանակահատվածների, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի պահպանումն ապահովելու նպատակով։ Պայմանագրի բացակայության դեպքում գործատուն պետք է կազմի կանոնադրություն՝ խորհրդակցելով արտադրական խորհրդի կամ, հակառակ դեպքում, անձնակազմի պատվիրակների հետ։ Սույն կանոնադրությունը սահմանում է անջատման իրավունքի իրականացման համար այդ ընթացակարգերը և, ի լրումն, նախատեսում է աշխատողների, ղեկավարության և կառավարման անձնակազմի համար միջոցառումներ իրականացնել թվային գործիքների խելամիտ օգտագործման վերաբերյալ վերապատրաստման և իրազեկման ուղղությամբ։

"7° Les modalités du plein exercice par le salarié de son droit à la déconnexion et la mise en place par l'entreprise de dispositifs de régulation de l'utilisation des outils numériques, en vue d'assurer le respect des temps de repos et de congé ainsi que de la vie personnelle et familiale. A défaut d'accord, l'employeur élabore une charte, après avis du comité d'entreprise ou, à défaut, des délégués du personnel. Cette charte définit ces modalités de l'exercice du droit à la déconnexion et prévoit en outre la mise en œuvre, à destination des salariés et du personnel d'encadrement et de direction, d'actions de formation et de sensibilisation à un usage raisonnable des outils numériques"

2017 թվականի հունվարի 1-ին Հոդված 55(1)-ը ուժի մեջ է մտել։

Ֆրանսիայի կառավարությունն այդ իրավունքը ներառել է աշխատանքային օրենսգրքում՝ ի պատասխան 2015 թվականի սեպտեմբերին հրապարակված աշխատանքի վրա թվային տեխնոլոգիաների ազդեցության մասին զեկույցի, որն աջակցում է «մասնագիտական անջատման» իրավունքին[7]։

Զեկույցը ներկայացվել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Միրիամ էլ-Քհոմրիին այն բանից հետո, երբ նախորդ նախարարը տեղեկատվություն է խնդրել աշխատուժի վրա թվային փոխակերպման ազդեցության մասին[8]։

Զեկույցը նման միջոց է առաջարկել, նշելով, որ աշխատանքի և կյանքի ճիշտ հավասարակշռությունը անհրաժեշտ է, որպեսզի թվային փոխակերպումը դրական ազդեցություն ունենա աշխատողների կյանքի որակի վրա, և որ «անջատվելու» ունակությունը հմտություն է, որի զարգացումը պետք է խրախուսվի գործատուների կողմից։ Զեկույցը սահմանել է, որ իմացական և հուզական ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել հոգնածության զգացման, այդպիսով՝ հոգեբանական և սոցիալական ռիսկ ներկայացնել[8]։

Կառավարությունը անհրաժեշտ է համարել ընդունել նման օրենք՝ աշխատավայրի փոփոխվող բնույթին հարմարվելու համար, ընդունելով, որ թվային տեխնոլոգիաները աննշմարելի են դարձրել աշխատանքի և անձնական կյանքի սահմանագիծը։ Այն անջատման իրավունքի ներդրումը անհրաժեշտություն է համարել ֆրանսիացի աշխատողների առողջության պահպանման համար[7]։

Այս օրենքի ներդրմանը հաջորդել է 2016 թվականին կատարված մի ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ աշխատողների 37 տոկոսը աշխատանքային ժամերից հետո օգտագործում է մասնագիտական թվային գործիքներ (օրինակ՝ աշխատանքային բջջային հեռախոսներ), և որ աշխատողների 62 տոկոսը կցանկանար ավելի շատ վերահսկողություն և կանոնակարգեր ունենալ, որոնք կկարգավորեն այն։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջատման իրավունքը յուրաքանչյուր ընկերության նկատմամբ կիրառվում է յուրովի։ Էլ Քհոմրիի օրենքը ներկայացնում է, բայց չի սահմանում այդ իրավունքը՝ թույլ տալով ընկերություններին ընտրել այդ իրավունքի իրականացման առավել գործնական եղանակները՝ հաշվի առնելով բիզնեսի բնույթը (oրինակ՝ կազմակերպության՝ այլ ժամային գոտիներում գտնվող երկրների հետ աշխատելը, կամ աշխատակիցների գիշերային ժամերին և հանգստյան օրերին աշխատելը)[9]։

Հիսունից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար այս իրավունքը պետք է ներառվի գենդերային հավասարության և աշխատանքային կյանքի որակի բնույթի վերաբերյալ իրենց պարտադիր տարեկան բանակցություններում (Mandatory Annual Negotiation): Այս լրացումն արդեն պահանջվում է Էլ Քհոմրիի օրենքով՝ հաշվի առնելով թվային գործիքների և դրա համար միջոցների օգտագործումը կարգավորելու եղանակները[9]։ Դրա բացակայության դեպքում միության ներկայացուցիչների հետ պետք է համաձայնեցվի «պատշաճ վարքագծի կանոնադրությունը», որը սահմանում է այն ժամանակը, երբ աշխատակիցները կարող են կտրվել իրենց թվային գործիքներից, և երբ նրանցից չի ակնկալվում միանալ իրենց հեռախոսներին կամ համակարգիչներին։ Ակնկալվում է, որ հիսունից պակաս աշխատակից ունեցող ընկերությունները իրենց աշխատակիցների համար փաստաթուղթ պետք է թողարկեն, որը կներկայացնի իրենց ընկերության կանոնները[10]։ Իրավունքը՝ ինչպես այն գոյություն ունի Էլ Քհոմրիի օրենքում, չի տարածվում այն անկախ աշխատողների վրա, որոնք առցանց քրաուդսորսինգի ռեժիմների մաս են կազմում[11]։

Օրենքը չի ներառում որևէ ցուցում թվային գործիքների օգտագործումը կառավարելու հնարավոր եղանակների, աշխատողների վերապատրաստման կամ իրազեկության բարձրացման եղանակների վերաբերյալ[9]։ Բացի այդ, նոր օրենքը խոշոր ընկերություններին պարտադրում է բանակցություններ վարելու, բայց ոչ համաձայնության հասնելու պարտավորություն։ Հետևաբար, եթե ընկերության և աշխատակիցների միջև համաձայնություն ձեռք չի բերվել, այդ իրավունքը չի կարող գործել։

Ենթադրվում է, որ այս դեպքում պետք է կիրառվի փոքր ընկերությունների դեպքում գործող պարտավորությունը։ Կրկին, ոչ մի տույժ նախատեսված չէ այն ընկերությունների համար, որոնք դա չեն անում։ Բացի այդ, նման կանոնադրությունը Ֆրանսիայում իրավական ուժ չունի, քանի դեռ այն չի պարունակում աշխատողների նկատմամբ պայմաններ կամ պատժամիջոցներ, որոնք թույլ կտան այն դիտարկել որպես ընկերության ներքին կանոնակարգերի հավելված[12]։

Գործատուները, որոնք հաշվի չեն առնում անձի անջատման իրավունքը, ենթակա են քրեական հետապնդման՝ միության իրավունքների իրականացմանը խոչընդոտելու համար, ինչը պատժվում է 1 տարվա ազատազրկմամբ և 3750 եվրո տուգանքով[13]։

Օրինակ այլ երկրների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանական է, որ Եվրամիության մյուս երկրները կհետևեն Ֆրանսիայի օրինակին և կընդունեն նմանատիպ օրենք։ Պաշտոնականացված իրավունքի շրջանակներից դուրս, հավանական է, որ աշխատողներն ու միությունները կարող են բանակցել նմանատիպ դրույթների շուրջ իրենց աշխատավայրից «անջատվելու» իրավունքը կիրառելու համար՝ այդ իրավունքը համատարած դարձնելով մարդկային ռեսուրսների լավագույն փորձի, արդյունաբերության պրակտիկայի կամ պայմանագրային կանոնակարգերի համաձայն[9]։

Անջատման իրավունքին վերաբերող օրենք չունենալով հանդերձ՝ գերմանական կազմակերպությունները ունեն նույն ազդեցությունը ունեցող ապահովագրությունների կիրառման պատմություն։

2011 թվականին Volkswagen-ը իրականացրել է քաղաքականություն, որով փոստային սերվերները երեկոյան ժամը 6-ից մինչև առավոտյան 7-ը էլեկտրոնային նամակներ չեն ուղարկել աշխատակիցների բջջային հեռախոսներին։

Գերմանական այլ ընկերություններ, ինչպիսիք են՝ Allianz-ը, Telekom-ը, Bayer-ը և Henkel-ը, ունեն նմանատիպ քաղաքականություն, որը սահմանափակում է ոչ աշխատանքային ժամերին աշխատողների թվային ցանցերին միացումների քանակը[14]։

2013 թվականին Գերմանիայի զբաղվածության նախարարությունը արգելել է իր մենեջերներին՝ կապվել անձնակազմի հետ աշխատանքային ժամերից դուրս՝ որպես հեռավար աշխատանքի ավելի լայն պայմանագրի մաս։ Դա արվել է աշխատակիցների հոգեկան առողջությունը պաշտպանելու համար[15]։

2014 թվականին Daimler ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է «Արձակուրդային փոստ» (Mail on Holiday) կոչվող ծրագրային ապահովումը, որի միջոցով իր աշխատակիցները կարող են արձակուրդում գտնվելու ընթացքում ավտոմատ կերպով ջնջել մուտքային էլ. փոստերը։ Դա արվել է Daimler-ի աշխատակիցներին հանգստանալու և հանգստացած վերադառնալու հնարավորություն տալու համար[16]։

2014 թվականին Գերմանիայի զբաղվածության նախարար Անդրեա Նալեսը «հակասթրեսային օրենսդրություն» է մտցնել՝ ի պատասխան Գերմանիայում սթրեսի և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աճող մակարդակի։ Այդ օրենսդրությունը արգելում է ընկերություններին շփվել աշխատակիցների հետ աշխատանքային ժամերից դուրս։ Նալեսը հանձնարարել է աշխատանքի անվտանգության և առողջության դաշնային ինստիտուտին պատրաստել զեկույց, որն ուսումնասիրում է աշխատավայրում հոգեկան առողջությունը և դա թիրախավորած օրենսդրության կենսունակությունը[17]։ Զեկույցն ավարտվել և հրապարակվել է 2017 թվականին[18]։

Անջատման իրավունքը իտալական օրենսդրություն է մտցվել Սենատի թիվ 2233-Բ օրենքով՝ «Ոչ ձեռնարկատիրական ինքնազբաղվածությունը պաշտպանելու և ենթակա զբաղվածության ընթացքում ու վայրերում ճկուն ձևակերպմանը նպաստելու միջոցառումներ» անվամբ։ Օրենքի 19-րդ հոդվածը (1) կարգավորում է համագործակցության համաձայնագրի իրականացումը և ներառում է անջատման իրավունքի որոշակի ձև[19]։

«Համախառն աշխատանքի մասին համաձայնագիրը պետք է գրավոր ձևակերպվի վարչական և ապացուցողական օրինականության նպատակով և պետք է կարգավորի ընկերության տարածքից դուրս կատարված աշխատանքների կատարումը, այդ թվում' գործատուի կողմից գործադիր իշխանության իրականացման ձևերի և աշխատողի կողմից օգտագործվող գործիքների հետ կապված։ Համաձայնագրում սահմանվում են նաև աշխատողի հանգստի ժամանակահատվածները, ինչպես նաև տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական սարքավորումներից աշխատողի «անջատումը» ապահովելու համար»։

"L'accordo relativo alla modalità di lavoro agile è stipulato per iscritto ai fini della regolarità amministrativa e della prova, e disciplina l'esecuzione della prestazione lavorativa svolta all'esterno dei locali aziendali, anche con riguardo alle forme di esercizio del potere direttivo del datore di lavoro ed agli strumenti utilizzati dal lavoratore. L'accordo individua altresì i tempi di riposo del lavoratore nonché le misure tecniche e organizzative necessarie per assicurare la disconnessione del lavoratore dalle strumentazioni tecnologiche di lavoro."

2021 թվականի փետրվարի 19-ին Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը Սլովակիայի Աշխատանքային օրենսգրքում (Act No. 311/2001 Coll.) ընդունել է փոփոխություն, որը ներկայացնում է հեռակա աշխատող աշխատակիցների «անջատման» իրավունքը։ 2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունը սահմանում է աշխատանքի երեք կատեգորիա՝ տնային աշխատանք, հեռավար աշխատանք և տնից աշխատանք՝ ժամանակ առ ժամանակ կամ բացառիկ հանգամանքներում[20][21]։

Սլովակիայի փոփոխված աշխատանքային օրենսգրքի 52(10) հոդվածի համաձայն՝ նոր կատեգորիաների տակ գտնվող աշխատակիցները իրավունք ունեն ձեռնպահ մնալ աշխատանքային սարքավորումների օգտագործումից իրենց համար սահմանված հանգստի ժամանակահատվածներում (ներառյալ արձակուրդները և աշխատանքի խոչընդոտները)[20]։ Այս դրույթը հետագայում նշում է, որ եթե աշխատողն իրացնում է աշխատանքից ազատվելու իր իրավունքը, գործատուն չի կարող այդ գործողությունը դիտարկել որպես մասնագիտական պարտքի խախտում[20]։

Լյուքսեմբուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 24-ին 1057 խնդրագիրը կոչ է արել Լյուքսեմբուրգի աշխատանքային օրենսդրության մեջ մտցնել անջատման իրավունք (ֆր.՝ Le droit à la déconnexion)[22]: 2023 թվականի հունիսին Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը հավանություն է տվել օրենքին, որը վերաբերում է աշխատանքային ժամերից հետո ցանցից «անջատվելու» աշխատողների իրավունքին[23]։

2017 թվականի հունվարին ներկայացուցիչների պալատի 4721 օրինագիծը ներկայացվել է Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատի տասնյոթերորդ կոնգրեսին[24]։ Առաջարկվող ակտի երկար վերնագիրն է «Ակտ, որը թույլ է տալիս աշխատողներին աշխատանքային ժամերից հետո «անջատվել» աշխատանքի հետ կապված էլեկտրոնային հաղորդակցությունից» և պահանջում է փոփոխություններ կատարել Ֆիլիպինների աշխատանքային օրենսգրքում (նախագահի թիվ 442 հրամանագիր)[25]։ Նախ, այն նպատակաուղղված է աշխատանքին առնչվող էլեկտրոնային գործիքների հետ աշխատելու համար ծախսվող ժամանակը աշխատանքային ժամերից դուրս ներառել «աշխատած ժամերի» սահմանման տակ՝ համաձայն 48-րդ հոդվածի, երկրորդը՝ այն ներառելու է 48-Ա և 48-Բ հոդվածները, որտեղ ասվում է.

«Անջատման իրավունքը սահմանում է, որ աշխատակիցը չպետք է նկատողություն ստանա․ պատժի կամ այլ կարգապահական տույժի ենթարկվի, եթե նա անտեսում է աշխատանքային ժամերից հետո ուղարկված աշխատանքային հաղորդագրությունը, որը կհաստատի կանոնակարգի դրույթներով և պայմաններով, որը պետք է սահմանվի գործատուի կողմից սույն 84-Բ հոդվածով սահմանված կարգով»։

«Տեխնոլոգիաների ոչ աշխատանքային ժամերի օգտագործման քաղաքականությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր գործատուի պարտականությունն է սահմանել այն ժամերը, երբ աշխատողները չպետք է ուղարկեն կամ պատասխանեն աշխատանքի հետ կապված էլեկտրոնային նամակներին, տեքստերին կամ զանգերին։ Գործատուն պետք է որոշի պայմանները և դրանցից բխող բացառությունները։ Այդպիսի կանոններ և կանոնակարգեր կարող է սահմանել աշխատանքի և զբաղվածության քարտուղարը»։

Այս օրինագիծն արդեն սկսել է գործել։ 2017 թվականի փետրվարին Ֆիլիպինների աշխատանքի և զբաղվածության դեպարտամենտը հայտարարել է, որ աշխատողներն իրավունք ունեն «անջատվել» աշխատանքային ժամերից հետո՝ անտեսելով աշխատանքի հետ կապված հաղորդակցությունները՝ առանց պատժի ենթարկվելու[26]։

Օրինագիծը ստացել է Աշխատավորների ընդհանուր դաշինքի աջակցությունը, որը Ֆիլիպիններում աշխատող աշխատանքային խումբ է։ Ընդհանուր դաշինքը, մասնավորապես, աջակցում է 48-րդ հոդվածի փոփոխությանը, որն այն անվանում է «չհայտարարված աշխատանք»։ Դաշինքը որպես օրինագծի ընդունման պատճառ նշել է մշտական կապի վտանգները՝ նկատի ունենալով սպառման վտանգը կամ հանգստանալու անկարողությունից առաջացած ֆիզիկական ու հոգեկան սթրեսը։ Բացի այդ, նրանք նշել են, որ գործատուներին դա օգուտ կբերի, քանի որ նրանց աշխատակիցները ավելի արդյունավետ կլինեն[27]։

2021 թվականին Օնտարիո նահանգն ընդունել է «Աշխատելով աշխատողների համար» վերտառությամբ օրենքով 27-րդ օրինագիծը, որը որոշ գործատուներից պահանջում է սահմանել աշխատանքից «անջատվելու» հետ կապված ակնկալիքները։ Օրենքի կասեցումը սահմանվում է որպես աշխատանքի հետ կապված հաղորդակցությունից հրաժարում՝ ներառյալ էլեկտրոնային նամակներ, հեռախոսազանգեր, տեսազանգեր կամ այլ հաղորդագրություններ ուղարկելը կամ դիտելը։ Միայն փոքր գործատուներն են ազատված այս պահանջից։ Քսանհինգից ավելի աշխատող ունեցող գործատուները տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ պետք է քաղաքականությունը իրականացնեն մինչև այդ տարվա մարտի 1-ը։ Օրենքի ընդունման պահին հստակ պահանջներ չկային այն մասին, թե ինչ պետք է պարունակի քաղաքականությունը։ Օրենքը կառավարությանը հնարավորություն է տալիս ապագայում կոնկրետ տեղեկատվություն պահանջել։

Մարդու իրավունքների ոլորտում առկա միջազգային ստանդարտների հետ կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջատման իրավունքը նմանություններ ունի նախկինում գոյություն ունեցող մի քանի մարդու իրավունքների հետ։ Դրանցից ամենակարևորը հանգստի և ժամանցի իրավունքն է, որն ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 24-րդ հոդվածում[28]։ Այս իրավունքը միանշանակ սահմանափակում է այն ժամանակը, երբ մարդիկ կարող են աշխատել, մի բան, որը ցանցից դուրս գալու իրավունքն ընդլայնում և տեղափոխում է ժամանակակից դարաշրջան։ Անջատման իրավունքը ամրագրված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածում, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի աշխատելու և արդար վարձատրություն ստանալու, ինչպես նաև միանալու արհմիություններին՝ իր շահերը պաշտպանելու համար։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը նաև անջատման իրավունքը լրացնող միջոցառումների և իրավունքների կարևոր աղբյուր է։ ԱՄԿ-ի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը հաստատել է, որ աշխատողները կարող են «անջատվել» տեխնոլոգիայից՝ խուսափելու աշխատանքային և անձնական կյանքի միջև սահմանագծերի ջնջումից[29]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Staufenberg, Jess (2016 թ․ փետրվարի 17). «France may pass a law on the 'right to disconnect' from work emails at home». The Independent. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  2. Schofield, Hugh (2016 թ․ մայիսի 11). «The plan to ban work emails out of hours». Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  3. Ducorops-Prouvost, Emilie (December 2016). «Is the right to disconnect about to become an effective right for employees in France? - Soulier AARPI». www.soulier-avocats.com. էջ 1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Labor Chamber of the Cour de Cassation, October 2, 2001 n°99-42.727
  5. Labor Chamber of the Cour de Cassation, February 17, 2004 n°01-45.889
  6. «LOI n° 2016-1088 du 8 août 2016 relative au travail, à la modernisation du dialogue social et à la sécurisation des parcours professionnels | Legifrance». www.legifrance.gouv.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 «Droit à la déconnexion». Ministère du Travail (ֆրանսերեն). 2017 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2023-02-02-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 Mettling, Bruno (September 2015). «Report on Digital Transformation and Work Life» (PDF). էջ 52.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «The right to disconnect | Bersay Associés». www.bersay-associes.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «Key measures in France's contested labour reform». CTVNews (կանադական անգլերեն). 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. Donini Forlivesi Rota Tullini, Annamaria Michele Anna Patrizia (2017). «Janus and the trade union challenge of digital technology». Transfer: European Review of Labour and Research. 23 (2): 207–223. doi:10.1177/1024258916688863. S2CID 157495802.
  12. Ducorps-Prouvost, Emilie (2016 թ․ դեկտեմբերի 26). «Is the right to disconnect about to become an effective right for employees in France? - Soulier AARPI». www.soulier-avocats.com. էջ 1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. Article L.2243-2 of the French Labor Code
  14. Verhoek, Corinna (2014 թ․ սեպտեմբերի 30). «Anti-stress legislation in Germany – how realistic is the prospect? - Ius Laboris Knowledge Base». www.globalhrlaw.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  15. Vasagar, Jeevan (2013 թ․ օգոստոսի 30). «Out of hours working banned by German labour ministry». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. Gibson, Megan (2014 թ․ օգոստոսի 15). «The most radical way to end vacation email overload ever». Time. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  17. Stuart, Keith (2014 թ․ օգոստոսի 29). «German minister calls for anti-stress law ban on emails out of office hours». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  18. publisher. «BAuA - Publications - Mental Health in the Working World - Determining the current state of scientific evidence». www.baua.de (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  19. «senato.it - Legislatura 17ª - Disegno di legge n. 2233-B». www.senato.it (իտալերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. 20,0 20,1 20,2 «311/2001 Z. z.». www.slov-lex.sk/ (սլովակերեն).
  21. «Latest changes in employment law in Slovakia». www.taylorwessing.com (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  22. «Petition 1057». Chambre des députés du Grand Duché du Luxembourg.
  23. «Luxembourg workers gain right to disconnect after work hours». luxembourg-times-online (անգլերեն). 2023 թ․ հունիսի 23. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  24. «H.B 4721» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  25. «P.D. No. 442». www.lawphil.net. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  26. «Workers have right to 'disconnect' - DOLE - The Manila Times Online». www.manilatimes.net (ամերիկյան անգլերեն). February 2017. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  27. Nicavera, Erwin P. (2017 թ․ փետրվարի 3). «Labor group supports workers' 'right to disconnect'». SunStar (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  28. «Article 24». www.ichrp.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  29. «New report highlights opportunities and challenges of expanding telework» (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 15. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.