Անուշկա Շեթի
Անուշկա Շեթի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 7, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մանգալոր, Մայսուր դիվիզիոն, Կառնատակա, Հնդկաստան |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և մոդել |
Պարգևներ՝ | և |
IMDb։ | ID 2011932 |
Անուշկա Շեթի (կան. ಅನುಷ್ಕಾ ಶೆಟ್ಟಿ, տելուգու՝ అనుష్క శెట్టి, թամիլերեն՝ அனுசுக்கா செட்டி, անգլ.՝ Anushka Shetty, իսկական անունը Սվիթի Շեթի[2], նոյեմբերի 7, 1981[1], Մանգալոր, Մայսուր դիվիզիոն, Կառնատակա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել, որը նկարահանվել է հիմնականում թելուգու և թամիլերեն ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուշկան ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին Մանգալուր քաղաքում` տուլու ժողովրդի ներկայացուցիչների ընտանիքում[3]։ Նա ավարտել է Բանգալորում գտնվող Մաունթ Կարմել դպրոցն ու քոլեջը՝ ստանալով համակարգչային տեխնոլոգիաների դիպլոմ։ Անուշկան, սովորելով Բհարաթ Թաակուրի ղեկավարությամբ, դարձել է յոգայի դասավանդ[4]։
2005 թվականին դերասանուհին դեբյուտացվել է «Սուպեր» ֆիլմում, որտեղ նա խաղացել է գլխավոր դերակատար Ակինենի Նագարջունայի հետ։ 2006 թվականին թողարկվել է «Vikramarkudu» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Ռավի Թեջեյի հետ[5]։
2013 թվականին նա Պրաբհասի հետ նկարահանվել է «Սուր պղպեղ» ֆիլմում, որը դարձել է «սուպեր հիթ»։ Դերը նրան բերել է քննադատների դրական արձագանքների[6][7] և «Filmfare Awards South»-ի առաջադրման[8]։
2014 թվականին թողարկվել է «Լինգա» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը՝ Ռաջնիկանտը։ Ֆիլմը վարձույթի է դուրս եկել 154 քրորով (1,54 միլիարդ ռուփի) և դասվել թամիլերեն լեզվով ամենահասութաբեր ֆիլմերի շարքին[9]։
2015 թվականին թողարկվել է թամիլո-տելուգուալեզու «Բահուբալի։ Սկիզբը» ֆիլմը, որը՝ վարձույթի արդյունքում, դասվել է այդ պահին Հնդկաստանի ամենաեկամտաբեր ֆիլմերի եռյակին։ Ֆիլմում Անուշկան խաղացել է թագուհի Դևասենայի՝ սպանված տիրակալ Ամարենդրայի կնոջ դերը։ Նույն թվականին նա նկարահանվել է պատմական «Ռուդրամադևի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է թագուհու դեր՝ Կակատիա դինաստիայից։ Ֆիլմը դարձել է «սուպեր հիթ», իսկ Անուշկան ֆիլմում խաղացած կնոջ լավագույն դերի համար արժանացել է «Filmfare Award» մրցանակի[10]։
2017 թվականի սկզբին տեղի է ունեցել թամիլերեն «Առյուծի սիրտ 3» ֆիլմի պրեմիերան, որում նա երրորդ անգամ խաղել է Սուրիա Շիվաքումարի հետ։ Նույն թվականին լույս է տեսել «Բահուբալի։ Ավարտ» ֆիլմը, որը երկրորդ տեղն Է զբաղեցրել Հնդկաստանի կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում դրամարկղային մուտքերով[11]։ Դրանից հետո Անուշկան համաձայնել է նկարահանվել «Saaho» բազմալեզու նախագծում, որը էկրանավորվել է 2018 թվականին և պետք է լիներ հինդի առաջին ֆիլմը նրա կարիերայում, բայց հետագայում այդ դերը զիջել է դերասանուհի Շրադհա Կապուրին, ինչը, ըստ լուրերի, պայմանավորված էր նրանով, որ Անուշկային չի եղել դերի համազգեստը, այն բանից հետո, երբ քաշ է հավաքել «Size Zero»-ում նկարահանվելու համար[12]։
2018 թվականին թողարկվել է «Bhaagamathie» թրիլլերն ու սարսափ ֆիլմը, որտեղ դերասանուհին խաղացել է IAS-ի սպա Չեչալիի դերը, որին բանտ են նստեցրել իր սիրեցյալի սպանության մեղադրանքով։ Ֆիլմը առևտրային հաջողության և քննադատների դրական գնահատականի է արժանացել[13]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ռուսերեն անվանում | Բնօրինակի անվանումը | Դեր |
---|---|---|---|
2005 | «Լավագույնը» | Super | Սաշա |
2005 | «Մ՛ի դիմադրիր սիրուն» | Mahanandi | Նանդինի |
2006 | «Կրկնորդ» | Vikramarkudu | Նիրաջա |
2006 | Astram | Անուշա | |
2006 | Rendu | Ջոտհի | |
2006 | «Նպատակը» | Lakshyam | Ինդու |
2007 | «Դոն 1» | Don | Պրիյա |
2007 | Okka Magaadu | Բհավանի | |
2008 | Swagatam | Սայլաջա (Սայլու) | |
2008 | «Չարաճճի» | Baladur | Բհանու |
2008 | «Խիզախություն» | Souryam | Շվետա |
2008 | «Չինտակայլա Ռավի» | Chintakayala Ravi | Սունիտա |
2009 | «Արունդատի» | Arundhati | Արունդատի / Ջեջամմա |
2009 | «Բիլլա» | Billa | Մայա |
2009 | «Որսորդ» | Vettaikaran | Սուսիլա |
2010 | «Առյուծի սիրտ» | Singam | Կավիա |
2010 | «Պատմություններ / Լինել մարդ» | Vedam | Սարոջա |
2010 | Panchakshari | Պանչակշարի / Հանի | |
2010 | «Հոգու զորությունը» | Khaleja | Սուբաշինի |
2010 | «Խորհրդավոր դիմանկար» | Nagavalli | Չանդրամուկհի / Նագավալի |
2010 | «Պայքար ճշմարտության համար» | Ragada | Շիրիշա |
2011 | «Երկինք» | Vaanam | Սարոջա |
2011 | «Լուսնի երեխա» | Deiva Thirumagal | Անուրադհա |
2012 | «Կույր զայրույթ» | Thaandavam | Մինաքշի |
2013 | «Ալեքս Պանդիյան» | Alex Pandian | Դիվյա |
2013 | «Կծու պղպեղ» | Mirchi | Վենելա |
2013 | «Առյուծի սիրտ 2» | Singam II | Կավիա |
2013 | «Ուրիշ աշխարհ» | Irandaam Ulagam | Ռամիա / Վառնա / անհայտ |
2014 | «Լինգա» | Lingaa | Լաքշմի |
2015 | «Եթե իմ մասին իմանաս» | Yennai Arindhaal | Թհենմոնզհի |
2015 | «Բահուբալի։ Սկիզբը» | Baahubali: The Beginning | թագուհի Դևասենա |
2015 | «Ռուդրամադևի» | Rudhramadevi | Ռուդրամա Դևի |
2015 | «Զրոյական չափ» | Size Zero / Inji Iduppazhagi | Սոունդարիա (Շվիթի) |
2016 | Oopiri / Thozha | Նանդինի (կամեո) | |
2017 | «Առյուծի սիրտ 3» | Si3 | Կավիա |
2017 | Om Namo Venkatesaya | Կրիշնամմա | |
2017 | «Բահուբալի։ Ավարտ» | Baahubali: The Conslusion | Դևասենի թագուհի |
2018 | «Բհագամատի» | Bhaagamathie | Bhaagamathie / Chanchala IAS |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babesdirectory — 2020.
- ↑ «Sweety is a boring person, that’s why I become Anushka for my fans: Anushka Shetty»
- ↑ Vinobha KT (2011 թ․ դեկտեմբերի 24). «Household Kola draws Tulu belle to Bellipady». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Meet super-talented Anushka Shetty!» (անգլերեն). Rediff.com. 2010 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Chitchat with Anushka» (անգլերեն). Idlebrain.com. 2007 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ Karthik Pasupulate (2013 թ․ փետրվարի 8). «Mirchi Movie Review». Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Mirchi: Blood, gore and punch». The Hindu (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 9. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «61st Idea Filmfare Awards (South) Nomination list». Filmfare (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «All Time Highest Grossing Tamil films: 3 of 10». International Business Times. 2015 թ․ հուլիսի 12.
- ↑ «Anushka to do a Tamil-Telugu period film?». Times of India. 2012 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Dangal vs Baahubali 2 box office: Why SS Rajamouli film's race to Rs 2000-crore mark won't be smooth». The Indian Express. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Saaho: Interesting facts about the Prabhas and Shraddha Kapoor starrer». Times of India (անգլերեն). 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ Hemanth Kumar (2018 թ․ հունվարի 26). «Bhaagamathie movie review: Anushka Shetty shines in this horror-thriller that owes a lot to its technicians». Firstpost (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.