Անուշավան Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Սահակյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝{{{2}}} ԽՍՀՄ{{{2}}} Հայաստան
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 23, 1972(1972-01-23) (52 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Յուրի Բաբայան

Անուշավան Հայկի Սահակյան (հունվարի 23, 1972(1972-01-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), ազատ ոճի ըմբշամարտի խորհրդային և հայ մարզիկ, Հայաստանի կրկնակի չեմպիոն (1994, 1995), Եվրոպայի չեմպիոն (1994): ԽՍՀՄ սպորտի վարպետ (1989): Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1993):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշավան Սահակյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 23-ին Երևանում։ Ազատ ըմբշամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից՝ Յուրի Բաբայանի ղեկավարությամբ։ 1990 թվականին պատանիների շրջանում ճանաչվել է աշխարհի չեմպիոն։

1993-1999 թվականներին ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի կազմի մեջ։ Ամենախոշոր հաջողություններից մեկը իր կարիերայում դարձավ 1994 թվականին Հռոմում՝ Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակը։ Այդ առաջնության եզրափակչում նա հաղթեց ռուս հայտնի մարզիկ, Եվրոպայի առաջնության երկակի չեմպիոն Բագաուտդին Ումախանովին։

1999 թվականին ավարտեց իր սպորտային կարիերան։ 2010 թվականից սկսած զբաղվում է մարզչական գործունեությամբ Վահան Զատիկյանի անվան «Մալաթիա» երևանյան ըմբշամարտի ակումբում։ 2010-2012 թվականներին աշխատել է Եվրոպայի առաջնության մեդալակիր Գրիգոր Գրիգորյանի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]