Անուղղակի հարկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անուղղակի հարկ (ինչպիսիք են՝ վաճառքից հարկ, մեկ միավորի համար հարկ, ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), ապրանքների և ծառայությունների համար հարկ, ակցիզային հարկ, սակագներ), հարկ է, որը հավաքվում է միջնորդի կողմից (օրինակ մանրածախ խանութ) այն մարդուց, ով կրում է հարկի գերագույն տնտեսական բեռը (օրինակ սպառող)։ Միջնորդը հետագայում հարկային հայտարարագիր է ներկայացնում և հարկային մուտքերը վերադարձով ուղարկում է կառավարություն։ Այս առումով, անուղղակի հարկ տերմինը հակադրվում է ուղղակի հարկի հետ, որը միանգամից հավաքում է կառավարությունը անհատներից (օրինական կամ բնական), ում վրա դրված է։ Որոշ մեկնաբանողներ պնդում են, որ «ուղղակի հարկը այն տեսակներից է, որը չի կարող հարկ վճարողի կողմից ուրիշի վրա փոխվել, մինչդեռ անուղղակի հարկը կարող է»[1]։

Անուղղակի հարկը կարող է բարձրացնել ապրանքների գինը սպառողների համար[2]։ Օրինակներ կարող են լինել վառելիքի, խմիչքների և ծխախոտի հարկերը։ Ակցիզային հարկը ավտոմեքենաների վրա վճարվում է առաջին հերթին՝ մեքենա արտադրողների կողմից, վերջին հաշվով, արտադրողը բեռը փոխանցում է մեքենայի գնորդի վրա՝ բարձր գնի տեսքով։ Այսպիսով, անուղղակի հարկը հարկ է, որը կարող է տեղափոխվել կամ փոխանցվել։ Հարկային բեռի տեղափոխման աստիճանը որոշում է, թե հարկը ուղղակի է թե անուղղակի։ Սա հարկման ենթակա ապրանքների կամ ծառայությունների առաջարկի և պահանջարկի հարաբերական առաձգականության գործառույթն է։ Ըստ այդ սահմանման՝ նույնիսկ եկամտահարկը կարող է անուղղակի լինել։

Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հայեցակարգը, որպես անուղղակի հարկ, գերմանական արդյունաբերողի զավակն էր, դոկտոր Վիլհելմ Ֆոն Սիմենսը հարյուր տարի հետո՝ 1918-ին, այն հարկը, որը մշակվել է որպես արդյունավետ և համեմատաբար պարզ հավաքագրման և կիրառման համար, ապրանքների և ծառայությունների հարկի հետ միասին, ներկայումս այն գործում է աշխարհի ավելի քան 140 երկրներում[3]։

Կառավարության ընդհանուր եկամուտները ՝ ՀՆԱ-ի% -ով, անուղղակի հարկերից: Այս տվյալների համար մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի տարբերությունը գնողունակության պարիտետով (PPP) բացատրվում է 0% -ով `հարկային եկամուտներով:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուղղակի հարկումը քաղաքականություն է, որը սովորաբար կիրառվում է ստանալու համար հարկային մուտքերը։ Անուղղակի հարկերի բեռը ընկնում է վերջնական ապրանքներ և ծառայություններ սպառողի վրա, որը վճարում է ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար։ Անուղղակի հարկը կիրառելի է հասարակության բոլոր անդամների համար, անկախ նրանից հարուստ է թե աղքատ։

Անուղղակի հարկը կարող է դիտվել որպես հետադիմական էֆֆեկտ ունեցող հարկ։ Անուղղակի հարկը ավելի մեծ բեռ է դնում (ռեսուրսների վերաբերյալ) աղքատների վրա քան թե հարուստների, քանի որ և՛ հարուստները և՛ աղքատները վճարում են նույն չափի հարկ՝ որոշակի քանակի սպառման համար։ Հետադիմական հարկի դեպքում, համեմատաբար ցածր եկամուտ ունեցող անձինք վճարում են հարկ, որը կազմում է եկամտի գումարի համեմատաբար բարձր տոկոս, երբ այդ տոկոսը համեմատվում է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող անձանց կողմից վճարվող տոկոսի հետ։ Օիինակ, եթե 25 000 դոլար արժողությամբ հարկը վճարվում է 100 000 դոլար աշխատավարձով անձի կողմից, ապա այն կկազմի ավելի փոքր տոկոս, քան 50 000 դոլար աշխատավարձով անձի կողմից վճարվող եկամտի տոկոսը, քանի որ հարկի գումարը կախված կլինի իրից և ոչ թե եկամտից[4]։ Նմանապես, եթե մարդը ստանում է 10000 դոլլար աշխատավարձ գնում է ապրանք, որի համար վճարում է 50 դոլլար հարկ, որը միայն 0.5 տոկոսն է նրա աշխատավարձի։ Եթե այդ նույն ապրանքը գնի այն մարդը, որը ստանում է 1000 դոլլար աշխատավարձ, այդ դեպքում նա որպես հարկ կվճարի իր աշխատավարձի 5 տոկոսը, որը բնութագրում է հետադիմական հարկի հայեցակարգը[5]։

Հարկ վճարողը, ով վճարում է հարկը չկրելով հարկային բեռը, այդ բեռը տեղափոխվում է վերջնական սպառողների վրա։ Ուղղակի հարկի դեպքում հարկատուն պետք է անձամբ կրի հարկային բեռը, անուղղակի հարկի դեպքում հարկ վճարողը և հարկային բեռը կրողը նույն մարդիկ չեն։ Դրա կողմնակի ազդեցությունը դիտվում է որպես հարուստների և աղքատների միջև անջրպետի ընդլայնում, ինչպես Վաշինգտոնում, աղքատները պետք է վճարեն իրենց աշխատավարձի 17 տոկոսը, որպես վաճառքի հարկ (անուղղակի հարկի տեսակ), հարուստների համեմատ, որոնք վճարում են 2,4 տոկոս[6]։ Երբ անհատը ունի մեծ ընտանիք և քիչ մարդիկ, ովքեր վաստակում են, նա պետք է վճարի ավելի շատ անուղղակի հարկեր կյանքի համար անհրաժեշտություն հանդիսացող ապրանքների և ծառայությունների համար՝ համեմատելով փոքր ընտանիքի հետ։

«Անուղղակի հարկ» ԱՄՆ սահմանադրական իրավունքի իմաստով[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուղղակի հարկ տերմինը ունի տարբեր նշանակություն ամերիկյան սահմանադրական իրավունքի համատեքստում։ ԱՄՆ - ում, դաշնային եկամտահարկը եղել է սկսած 1862-ի հուլիսի 1-ից՝ դրա ստեղծման պահից[7], անուղղակի հարկը[8] (ավելի կոնկրետ ակցիզային հարկը[9][10]) չնայած 1940-ականների ընթացքում, դրա կիրառումն աճել է պատմական միջին ցուցանիշից, այն վճարել է բնակչության մոտ 8 տոկոսից մինչև բնակչության մոտավորապես 90 տոկոսը, որը վճարվում էր որպես ռազմական ջանքերին աջակցելու միջոց։

Ակցիզային հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկը հարկ է, որը նախատեսված է որոշակի ապրանքներ արտադրողների համար[11].

Արտադրող են համարվում.

  1. Սուբյեկտները, որոնք իրենք են արտադրում ապրանքներ.
  2. Այն անձինք, ովքեր արտասահմանյան արտադրություն են իրականացնում, բայց արտադրությունը տեղի է ունենում նրանց անունից.

Այս ծախսերը ծածկելու համար, արտադրողները ավելացնում են վաճառվող ապրանքների արժեքը, որտեղ գնորդը դադարում է վճարել այս ծախսերի համար։ Այնուամենայնիվ, դա համարվում է անուղղակի հարկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Britannica Online, Article on Taxation. See also Financial Dictionary Online, Article on Direct taxes.
  2. Financial Dictionary Online, Article on Indirect taxes.
  3. International Indirect tax guide, Article on grantthornton.global
  4. https://www.investopedia.com/terms/i/indirecttax.asp
  5. https://www.investopedia.com/terms/r/regressivetax.asp
  6. https://www.citylab.com/life/2015/01/how-local-sales-taxes-target-the-poor-and-widen-the-income-gap/384643/
  7. “The whole body of internal revenue law in effect on January 2, 1939... has its ultimate origin in 164 separate enactments of Congress. The earliest of these was approved July 1, 1862; the latest, June 16, 1938."--Preamble to the 1939 Internal Revenue Code
  8. "[The] tax upon gains, profits, and income [is] an excise or duty, and not a direct tax, within the meaning of the constitution, and [] its imposition [is] not, therefore, unconstitutional." United States Supreme Court, Springer v. U. S., 102 U.S. 586 (1881) (as summarized in Pollock v. Farmer's Loan & Trust, 158 U.S. 601, (1895))
  9. "The income tax... is an excise tax with respect to certain activities and privileges which is measured by reference to the income which they produce. The income is not the subject of the tax; it is the basis for determining the amount of tax.”--Former Treasury Department legislative draftsman F. Morse Hubbard in testimony before Congress in 1943
  10. ""[T]axation on income [is] in its nature an excise...", A unanimous United States Supreme Court in Brushaber v. Union Pacific R. Co., 240 U.S. 1 (1916)"
  11. Indirect Taxes, Article on [1].