Անուկ Հոգենդեյք
![]() | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 6, 1985[1] (39 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վուրդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2] | |||||||||||||||||||||||
Հասակ | 169 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան և կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անուկ Աննա Հոգենդեյք (Նիդերլանդերեն արտասանություն` [aːˈnuk ˈɑnaː ˈɦoːɣəndɛik], մայիսի 6, 1985[1], Վուրդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որ հանդես է եկել «Այաքս» ակումբում՝ որպես կիսապաշտպան կամ պաշտպան։ Ստացել է Նուկի մականունը[4]։ 2004 թվականից ի վեր Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում անցկացնելով հարյուրից ավելի խաղ՝ նա մեկ անգամ ներկայացրել է իր երկիրը կանանց աշխարհի առաջնությունում և երկու անգամ Եվրոպայի կանանց առաջնությունում։ 2001 թվականին Բրիստոլի ակադեմիայի թիմի կազմում մասնակցել է կանանց սուպերլիգային՝ Անգլիայի առաջնությանը նոր ձևաչափով[5]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգենդեյքն աչքի է եկել 12 տարեկանում, երբ մասնակցել է «Geef Nooit Op» («Չնահանջես») հեռուստահաղորդմանը[6]։ Հաղորդման ավարտից հետո նա իրավունք է ստացել խաղալու «Ուտրեխտում», սակայն նախապես սովորել է ԿՍՎ, «Արգոն» և «Լեգմերվոգելս» ակումբների դպրոցներում։ Հոգենդեյքի առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է «Սաստյումը», որի կազմում նա երկու անգամ դարձել է Նիդերլանդների չեմպիոն և երկու անգամ նվաճել Սուպերգավաթը։ 2007 թվականին պայմանագիր է ստորագրել «Ուտրեխտի» հետ կանանց Էրեդիվիզիի սկզբում։ Սակայն Հոգենդեյքը ցանկացել է խաղալ արտասահմանում և ութամսյա պայմանագիր է կնքել Անգլիայի Կանանց սուպերլիգակի «Բրիստոլ Ակեդեմիի» հետ 2011 թվականի հունվարին[7]։
2012 թվականի փետրվարին Հոգենդեյքը վերադարձել է «Ուտրեխտ», իսկ 2012 թվականի մայիսին տեղափոխվել նորաստեղծ «Այաքս»։ Տրանսֆերը ներկայացվել է որպես Հոգենդեյքի «երազանքի իրականացում», քանի որ պատանեկության տարիներին նա երկրպագել է «Այաքսի» տղամարդկանց թիմին[8]
2014 թվականի հունվարին Հոգենդեյքը պայմանագիր է ստորագրել Անգլիայի «Արսենալ» կանանց ակումբի հետ։ Սակայն շարունակական վնասվածքների պատճառով Լոնդոնում նա այդ մրցաշրջանում մասնակցել է միայն 3 հանդիպման[9][10][11]։ 2014 թվականի հուլիսին Հոգենդեյքը վերադարձել է «Այաքսի» կանանց թիմ 2014-2015 մրցաշրջանին մասնակցելու համար[12]։ 2016 թվականի մայիսի 30-ին նա Instagram-ի իր պաշտոնական էջում հայտարարել է, որ «Այաքսի» հետ պայմանագիրը երկարաձգվել է մեկ տարով[13]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի օգոստոսի 6-ին Հոգենդեյքը կատարել է իր նորամուտը Նիդեռլանդների կանանց ազգային հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ճապոնիայի դեմ խաղում, որն անցկացվել է Զեյստում և ավարտվել 2:0 հօգուտ Նիդերլանդների[14]։
Հոգենդեյքը մասնակցել է ՈւԵֆԱ Կանանց Եվրո 2009-ի բոլոր խաղերի, որտեղ նրա թիմը հասել է մինչև կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում, որտեղ Հոգենդեյքի թիմը 11 մետրանոցներով հաղթել է Ֆրանսիային, նա կատարել է հաղթական հարվածը[15]։

2013 թվականի հունիսին ազգային հավաքականի մարզիչ Ռոջեր Ռեյներսը Հոգենդեյքին ընդգկրլե է Նիդեռլանդների հավաքականում՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Կանանց Եվրո 2013-ին Շվեդիայում[16]։ Գերմանիայի դեմ թիմի առաջին խաղում Հեգենդեյքը հանդես է եկել պաշտպանությունում, իսկ հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։ Սակայն Նորվեգիայի և Իսլանդիայի խաղն ավարտվել է 1։0 հաշվով, և Նիդեռլանդները դուրս է մնացել պայքարից։ «Ես գիտեմ, որ դա աշխարհի վերջը չէ, բայց այսօր թվում է, թե դա աշխարհի վերջն է»[17]։
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Խաղեր | Րոպեներ | Գոլեր | Գոլ/90 րոպե |
---|---|---|---|---|
2004-2015 | 103 | 7560 | 9 | 0.10 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիդեռլանդների հավաքականի գոլերն ու արդյունքները նշված են առաջինը։
Գոլ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 2006 թվականի մարտի 26 | Համայնքային Անդրաշիդա, Զալաէգերսեգ, Հունգարիա | ![]() |
4–0 | 5–0 | 2007 թվականի կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլ |
2. | 2008 թվականի ապրիլի 23 | Patrostadion, Մաասմեխելեն, Բելգիա | ![]() |
1–1 | 2–2 | ՈՒԵՖԱ-ի Կանանց Եվրո 2009-ի որակավորման փուլ |
3. | 2009 թվականի հուլիսի 11 | Օլիմպիական մարզադաշտ, Ամստերդամ, Նիդերլանդներ | ![]() |
5–0 | 5–0 | Չորս ազգերի գավաթ |
4. | 2010 թվականի մարտի 1 | GSP մարզադաշտ, Նիկոսիա, Կիպրոս | ![]() |
1–1 | 1–1 | 2010 թվականի Կիպրոսի գավաթ |
5. | 2010 թվականի ապրիլի 22 | Գրադսկի մարզադաշտ, Կումանովո, Մակեդոնիա | ![]() |
1–0 | 7–0 | 2011 թվականի կանանց աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլ |
6. | 2010 թվականի հունիսի 13 | IJsseldelta մարզադաշտ, Զվոլե, Նիդերլանդներ | ![]() |
3–1 | 4–1 | Ընկերական |
7. | 2011 թվականի սեպտեմբերի 21 | TATA Steel մարզադաշտ, Վելսեն-Զուիդ, Նիդեռլանդներ | ![]() |
4–0 | 6–0 | ՈՒԵՖԱ-ի Կանանց Եվրո 2013-ի որակավորման փուլ |
8. | 2012 թվականի սեպտսեմբերի 15 | Գամլա Ուլևի, Գյոթեբորգ, Շվեդիա | ![]() |
1–0 | 1–2 | Ընկերական |
9. | 2015 թվականի մարտի 11 | Ամոխոստոս մարզադաշտ, Լարնակա, Կիպրոս | ![]() |
1–2 | 1–3 | 2015 թվականի Կիպրոսի գավաթ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաստյում
- Hoofdklasse – 2005, 2006
- Նիդերլանդների սուպերգավաթ – 2005, 2006
- Ուտրեխտ
- Նիդերլանդների սուպերգավաթ – 2010
- Նիդերլանդների ֆուտբոլի կանանց գավաթ – 2009-10
- Արսենալ
- Անգլիայի կանանց գավաթ – 2014
- Այաքս
- Էրեդիվիզի – 2016-17
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգենդեյքն ունիվերսալ պաշտպան է և կարող է խաղալ որպես կենտրոնական կիսապաշտպան և կենտրոնական պաշտպան[18]։ Նա չունի գնդակը վարելու լավ տեխնիկա, սակայն աչքի է ընկնում իր ուժով և տոկունությամբ, գնդակը խլելու և առաջ գնալու ունակությամբ։
Հովանավորներ, լրատվամիջոցներ և այլ ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգենդեյքը ներկայացնում է Nike մարզական հագուստի ընկերությունը 2009 թվականից, մասնավորապես Նիդեռլանդներում[19]։ Նա մասնակցել է Here I Am, Make Yourself և Move more, move better գովազդային արշավներին[20]։ Հոգենդեյքը հադես է եկել Nike CTR360 Maestri հագուստով 2009 թվականից՝ 2014 թվականին այն փոխարինելով Nike Magista հագուստով։ Ի վերջո նա ընտրել է Nike Tiempo մարզահագուստը [21][22]։
Balverliefd գիրքը, որ գրվել է Vicente de Vries-ի համահեղինակությամբ, հրատարակվել է 2015 թվականի ապրիլին։ Գիրքը պարունակում է Հոգենդեյքի կենսագրությունը, խորհուրդներ և հնարքներ երիտասարդ ֆուտբոլիստների համար[23]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգենդեյքը մեծացել է Միջդրեխտ քաղաքում, ֆիզկուլտուրայի ուսուցիչների ընտանիքում։ Նա ունի մեկ եղբայր[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Rupschus J. Wist je dit? Deze 9 bekende sporters zijn geboren in Woerden (նիդերլ.) // indebuurt — DPG Media, 2017.
- ↑ «Profile». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Jozo Šimunović - povijest Dinama» (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Istra 1961 - Dinamo Zagreb 0:0». soccerway.com. Global Sports Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Dinamo Zagreb - Zadar 5:0». soccerway.com. Global Sports Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Anouk Hoogendijk maakt zich op voor Engels avontuur» (Dutch). AD Sportwereld. 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jozo Simunovic: Celtic sign Dinamo Zagreb defender». BBC Sport. BBC. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «ANOUK HOOGENDIJK: "IK HEB HET PLEZIER WEER TERUG"». Vrouwen Voetbal Nieuws.nl (Dutch).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ Cuddihy, Paul. «Simunovic pleased with his Celtic debut». Celtic FC. No. 18 September 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Swan, Craig (2015 թ․ հոկտեմբերի 27). «Jozo Simunovic: Celtic are better than Dinamo Zagreb but they have similar issues». Daily Record. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Dundee United 1 - 4 Celtic - Match Report & Highlights». Sky Sports. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Jozo Simunovic: Celtic defender out for up to six weeks». BBC Sport. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «International Matches (Women) 2004». RSSSF.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Armstrong, Gary (2016 թ․ օգոստոսի 11). «Celtic star Jozo Šimunović rubbishes reports linking him with Torino switch as NONSENSE». Daily Record. Trinity Mirror. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Celtic defender Jozo Simunovic in Italy to complete move to Torino». STV. 2016 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Sutherland, Jonathan (2016 թ․ օգոստոսի 31). «Celtic: Jozo Simunovic and Efe Ambrose deals fall through». BBC Sport. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Mackenzie, Alasdair (2016 թ․ սեպտեմբերի 1). «Jozo Simunovic: I didn't fail Torino medical and I'm 100 per cent focused on Celtic». The Herald. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Inverness Caledonian Thistle 2-2 Celtic». 2016 թ․ սեպտեմբերի 18 – via www.bbc.co.uk.
- ↑ «Biography». Anouk-Hoogendijk.com. Anouk Hoogendijk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Mullen, Scott (2016 թ․ դեկտեմբերի 20). «Brendan Rodgers: Celtic star Jozo Simunovic is going nowhere». Evening Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Hay, Davie (2016 թ․ դեկտեմբերի 22). «Davie Hay: Jozo won't go, there would be an outcry from Celtic fans». Evening Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ English, Tom (2016 թ․ նոյեմբերի 27). «Aberdeen 0 - 3 Celtic». BBC Sport. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Olivari, Davorin (2016 թ․ դեկտեմբերի 1). «JOZO ŠIMUNOVIĆ UOČI EL CLASICA PROGOVORIO O VELIKOM MESSIJU 'Misliš da si ga zaustavio, a onda odluči sve'». Sportske novosti (Croatian). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Onsoranje.nl կայքում (հոլանդ․)
- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2015-04-19 Wayback Machine vrouwenvoetbalnederland.nl կայքում (հոլանդ․)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուկ Հոգենդեյք» հոդվածին։ |
|