Անոթլայնիչ դեղամիջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անոթլայնիչ դեղամիջոցներ, դեղանյութեր, որոնց ներմուծումն օրգանիզմ լայնացնում է արյան անոթները և իջեցնում արյան ճնշումը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ազդեցության մեխանիզմների լինում են՝ անուղղակի ազդեցություն ունեցող անոթլայնիչ դեղամիջոցները (մենթոլ, վալիդոլ, պախիկարպին, ապրոֆեն), որոնք ընդհատում են սիմպաթիկ համակարգի անոթասեղմիչ ներգործությունը, ուղղակի ազդեցություն ունեցող անոթլայնիչ դեղամիջոցները (նիտրիտներ, թեոբրոմին, պապավերին, դիբազոլ), որոնք անմիջական ներգործություն ունեն մկանաթելերի կծկման վրա. անոթաշարժ կենտրոնի տոնուսն իջեցնող անոթլայնիչ դեղամիջոցներ (քլորալ, հիդրատ, սալսոլին

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոթլայնիչ դեղամիջոցները օգտագործվում են հիպերտոնիկ հիվանդության, կրծքային հեղձուկի, ուղեղի արյան շրջանառաթյան խանգարման դեպքերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 430