Աննե Էնգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննե Էնգեր
 
Կուսակցություն՝ Կենտրոնի կուսակցություն[1]
Կրթություն՝ Askim Upper Secondary School? և VID Specialized University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1949(1949-12-09)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Տրյոգստադ, Էստֆոլդ, Նորվեգիա[1]
Քաղաքացիություն  Նորվեգիա
Զավակներ Erik Lahnstein?[2]

Աննե Էնգեր (ամուսնական ազգանունը՝ Լանսթեյն[3]) (նորվ.՝ Anne Enger Lahnstein, դեկտեմբերի 9, 1949(1949-12-09)[1], Տրյոգստադ, Էստֆոլդ, Նորվեգիա[1]), նորվեգացի պետական-քաղաքական գործիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննե Էնգերը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 9-ին Թրյոգստադում։ Մասնագիտությամբ բուժքույր է։ Օսլոյում 1975 թվականին ստացել է սոցիալական աշխատողի որակավորում։

1978 թ.-ից 1979 թվականներն աշխատել է Ազատ աբորտի ազգային քարտուղարությունում։ Կենտրոնի կուսակցության անդամ է։

1983 թվականից Կենտրոնի կուսակցության փոխնախագահն է եղել, իսկ 1991 թ.-ից 1999 թվականներին նախագահը։

1985 թվականին Նորվեգիայի պառլամենտի պատգամավոր է եղել։

1997 թ.-ից 2000 թվականներին վարչապետ Քիել Մագնե Բուննևիկի կառավարությունում եղել է մշակույթի նախարար։ Դրանից հետո նույն պաշտոնում փոխնախարարն է եղել։

1998 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 24-ը վարչապետ Քիել Մագնե Բուննևիկի հիվանդության պատճառով կատարել է վերջինիսի պարտականությունները՝ որպես Նորվեգիայի վարչապետ։ 1999 թվականի հոկտեմբերին դուրս եկավ կառավարության շարքերից և հայտարարեց, որ հեռանում է նաև պառլամենտից։

Աննե Էնգերը եվրոսկեպտիկ է[4]։ Եվրոպական միություն չմտնելու շարժման ակտիվիստ է[5]։ Ակտիվորեն մասնակցում է արհեստական վիժեցման թույլտվությանը։

2001 թվականի աշնանից «Life Company» ընկերության գլխավոր քարտուղարն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]