Աննետ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աննետ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Մակերես | 0,21 կմ² |
Մասն է | Սիլլի կղզիներ |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս |
![]() |
Աննեթ (անգլերեն՝ Annet, կելտերեն՝ Anet), Մեծ Բրիտանիային պատկանող Սիլլի կղզիների մեծությամբ երկրորդ անմարդաբնակ կղզին։ Ունի մոտավորապես 22 հեկտար տարածք և մոտավորապես մեկ կիլոմետր երկարություն[1]։ Կղզում կան գրանիտի պաշարներ։
Աննեթը թռչնաշուկա է հանդիսանում և Սիլլի արշիպելագում ծովային թռչունների բազմացման գլխավոր վայրն է[2]: Ամեն տարի ապրիլի 15-ից մինչև օգոստոսի 20-ը մարդկանց մուտքը կղզի արգելվում է, որպեսզի սահմանափակվեն թռչունների բազմացմանը խանգարող հանգամանքները: Հենց այդ նկատառումով էլ Աննեթը ճանաչվել է որպես գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնող վայր: Այն միաժամանակ բացառիկ բնական գեղեցկության և բուսական կարևոր տարածաշրջան է համարվում[3]: Կղզին կառավարվում է Isles of Scilly Wildlife Trust կազմակերպության կողմից, որն այդ իրավունքը ժամանակավորապես գնել է Անգլիայի Կորնվոլ դքսությունից[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ordnance Survey: Landranger map sheet 203 Land's End 978-0-319-23148-7
- ↑ Robinson, P. (2003) The Birds of the Isles of Scilly. London: Christopher Helm.
- ↑ «Isles of Scilly»։ PlantLife։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 24, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2012
- ↑ Parslow R (2007) The Isles of Scilly. London: HarperCollins
|