Աննա Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ֆիշեր
գերմ.՝ Anna Fischer
Ծնվել էհուլիսի 18, 1986(1986-07-18)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Արևելյան Գերմանիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի

Աննա Ֆիշեր (գերմ.՝ Marion Anna Fischer, հուլիսի 18, 1986(1986-07-18)[1][2], Բեռլին, Արևելյան Գերմանիա[3]), ժամանակակից գերմանացի կինոդերասանուհի, երգչուհի[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոն Աննա Ֆիշերը ծնվել է 1986 թվականի հուլիսի 18-ին, Բեռլինում։ Տասնմեկ տարեկանից հաճախել է երաժշտության պարապմունքների, մասնակցել մյուզիքլների բեմականացման ու ներկայացման[5][6] :

Կինոյում նրա առաջնելույթը 2003 թվականին էր. կինոռեժիսոր Հանս-Քրիստիան Շմիդը, որ Աննայի հետ ծանոթացել էր բեռլինյան «Haus der Sinne» ակումբում, նրան մի ոչ մեծ դեր առաջարկեց իր «Հեռավոր լույս» կինոնկարում։ Դրան հաջորդեցին նկարահանումները «Բեռլին, Բեռլին», «SOKO Լայպցիգ», «SOKO Վիսմար», «Կրիմինալիստը», «Քրեական բաժանմունք», «SOKO Շտուտգարտ» հեռուստասերիալներում։

Աննայի՝ որտես կինոդերասանուհու կարիերայում նշանակալից երևույթ էր գլխավոր հերոսուհու դերի կատարումը «Սիրո մանուկը» կինոնկարում (2005, ռեժիսոր՝ Ժանետա Վագներ). այդտեղ նա մարմնավորել է մի աղջկա, ով դառնում է ընտանիքից հեռացած իր իսկ կենսաբանական հոր սիրուհին[7]։ Այդ դերակատարումը երիտասարդ արտիստուհուն պարգևեց Մաքս Օֆյուլսի մրցանակ՝ լավագույն դեբյուտի համար։

Աննա Ֆիշերի ֆիլմագրությունն արդեն իսկ ներառում է քառասունից ավել կինոնկարներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ժողովրդականություն վայելող այնպիսի ֆիլմեր, ինչպես՝ «Թաքցված բառը» (2007), «Գործն արվա՛ծ է» (2007), «Խռովարարուհին» (2009), «Ամպը» (2006), «Սեր՝ պատի այն կողմում» (2009), «Գիշերվա համը» (2010).[8]: 2012 թվականին նա հնչյունավորել է Վանիլոպա ֆոն Կեքսին՝ «Ռալֆ» մուլտֆիլմի գերմանական տարբերակում[9]։

Ի լրումն կինոդերակատարումների՝ Ֆիշերը 2004 թվականից ի վեր «Պանդա» երաժշտախմբի առաջատար երգչուհին ու երգերի հեղինակն է։ 2007 թվականի մայիսին նա այդ խմբի հետ թողարկել է "Jeht kacken" սինգլը, որին հաջորդել է երաժշտական առաջին ալբոմը՝ Tretmine[10]։ 2014 թվականի սեպտեմբերին խումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է մի նոր EP-ի՝ Im Rudel-ի թողարկման և երկրորդ ալբոմի նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին[11]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ֆիշերը 2015 թ.
  • 2003 – Հեռավոր լույսեր
  • 2005 – Kometen
  • 2005 – Liebeskind («Սիրո մանուկը»)
  • 2006 – Ամպը
  • 2008 – Teufelsbraten
  • 2009 – Die Rebellin («Խռովարարուհին»)
  • 2009 – Սիրելի Բեռլինյան պատը
  • 2010 – Մենք ենք գիշերը
  • 2010 – Միայնակ՝ ըստ պայմանագրի
  • 2012 – Heiter bis Wolkig
  • 2012 – Die Lebenden
  • 2012: Sechster Sinn, Drittes Auge, Zweites Gesicht (կարճամետրաժ)
  • 2013: Stille
  • 2013: Bella Block
  • 2014: Frauenherzen («Կնոջ սիրտը»)
  • 2014: Besser als Nix
  • 2014: Besondere Schwere der Schuld
  • 2014: Weihnachten für Einsteiger
  • 2015: Marie Brand und das Erbe der Olga Lenau
  • 2016: Einfach Rosa
  • 2016: Die Hochzeit meiner Eltern
  • 2016: Aufbruch
  • 2016: Das letzte Abteil
  • 2017: Fluss des Lebens – Geliebte Loire
  • 2017: Der König von Berlin («Բեռլինի արքան»)
  • 2017: Harter Brocken: Die Kronzeugin
  • 2017: Harter Brocken: Der Bankraub
  • 2018: Entdecke die Mandy in Dir (հեռուստաֆիլմ)
  • 2018: Die Heiland – Wir sind Anwalt (հեռուստաֆիլմ)
  • 2019: Chaos im Netz (Վանելոպեի հնչյունավորումը)
  • 2019: Die Bestatterin – Der Tod zahlt alle Schulden (հեռուստաֆիլմ)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 — «Deutscher Fernsehpreis» մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում[12]
  • 2009 — «Grimme-Preis» մրցանակ՝ «Մտահղացում» անվանակարգում[13]
  • 2006 - Մաքս Օֆյուլս մրցանակ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում
  • 2007: Goldene Kamera: Lilli Palmer & Curd Jürgens Gedächtniskamera մրցանակ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում
  • 2009: Adolf-Grimme-Preis մրցանակ
  • 2010: Franz Hofer-Preis/Filmhaus մրցանակ՝ Filmhaus Saarbrücken-ից
  • 2011: DIVA – Deutscher Entertainment Preis#2011
  • 2017: Naperville անկախ կինոփառատոնի (Չիկագո) մրցանակ՝ «Լավագույն կինոդերասանուհի» անվանակարգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #135521181 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Schauspielerin Anna Fischer (9.3.2007». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. Mit Fliegenbrille und Mireille-Mathieu-Frisur zum Erfolg
  6. Interview in der NDR Talk Show, 7. Mai 2010
  7. Alexandra Umminger: Ick, der Wahnsinn. In: Berliner Morgenpost. 22. April 2007, Heft 109/2007, S. 5
  8. THN Interviews ‘We Are The Night’ Star Anna Fischer
  9. Ralph reichts — Synchronsprecher
  10. Alexandra Maschewski: Mit Fliegenbrille und Mireille-Mathieu-Frisur zum Erfolg. In: Welt am Sonntag. 1. April 2007, Heft 13/2007, Berlin, S. B7.
  11. https://www.facebook.com/PandaBerlin/posts/793646130656498
  12. Beste Schauspielerin Nebenrolle
  13. Preisträger 2009 Արխիվացված 2010-12-28 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆիշեր» հոդվածին։