Աննա Վոզակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Վոզակովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողափի վոլեյբոլ խաղացող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 27, 1989(1989-02-27) (35 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Աննա Վոզակովա (փետրվարի 27, 1989(1989-02-27), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս վոլեյբոլիստ, լողափնյա վոլեյբոլի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր (Իրինա Չայկայի հետ, 2009), Ռուսաստանի չեմպիոն (Եկատերինա Խոմյակովայի հետ, 2010), Ռուսաստանի բաց գավաթի եռակի չեմպիոն (Եկատերինա Խոմյակովայի հետ, 2010, 2011, 2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտային կարիերան սկսել է Սանկտ Պետերբուրգի վոլեյբոլի ֆեդերացիայում Իրինա Սամսոնովայի հետ։ «Լադոգա» վոլեյբոլի ակումբի կազմում (Լենինգրադի մարզ) փորձել է խաղալ դասական վոլեյբոլ։ Պետերբուրգցի մարզիչ Սերգեյ Մոլչանովի խորհրդով 2008 թվականին տեղափոխվեց Օբնինսկ, որտեղ սկսեց հանդես գալ «Օբնինսկ» վոլեյբոլի ակումբում[1]։

2008 թվականին Օբնինսկում բնակարան էր վարձում Եկատերինա Խոմյակովայի հետ և նրա հետ միասին ծրագրեր էր կազմում՝ հետագա խաղերի համար[1]։

2008 թվականի Ռուսաստանի առաջնությունում Նատալիա Ստեպանովայի հետ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[1]։

2009 թվականին լողափնյա վոլեյբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում Իրինա Չայկայի հետ դարձավ բրոնզե մեդալակիր։

2009 թվականի ամռանը Եկատերինա Խոմյակովայի հետ մասնակցեց Նորվեգիայում ընթացող լողափնյա վոլեյբոլի աշխարհի առաջնությունում[2]։

2009 թվականին վնասվածքների պատճառով հեռացրին Ռուսաստանի հավաքականից[3]։

2010 թվականին Եկատերինա Խոմյակովայի հետ հաղթեց Ռուսաստանի առաջնությունում և Ռուսաստանի բաց գավաթում[3]։

2011 թվականին մարզիչների որոշմամբ հանդես էր գալիս Անաստասիա Վասինայի հետ[4]։ 2011 թվականին Իտալիայում ընթացող աշխարհի առաջնությունում Վասինայի հետ պարտվեց 1/16 եզրափակչում[5]։

2011 թվականի սեպտեմբերին Խոմյակովայի հետ կրկին հաղթեց Ռուսաստանի բաց գավաթը[6]։

2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերում հանդես եկավ Անաստասիա Վասինայի հետ։ Օգոստոսի 1-ին զույգը դուրս եկավ փլեյ օֆֆ, իսկ օգոստոսի 4-ին 1/8 եզրափակչում 3 սեթերում զիջեց ավստրիական Դ․ Շվայգեր/Շ․ Շվայգեր ավստրիական զույգին։

2012 թվականի օգոստոսին Եկատերինա Խոմյակովայի հետ 3-րդ անգամ անընդմեջ հաղթեց Ռուսաստանի բաց գավաթը։

2012 թվականի սեպտեմբերին Խոմյակովայի հետ դարձավ Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր[7]։

Լողափնյա վոլեյբոլի սպորտի վարպետ[8]։ Հարվածող ձեռքը՝ աջ[8]։ Ամուսնացած չէ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Безъязычный Алексей. У нас появилась ещё одна сильная женская пара? // Спорт-Экспресс. — 27 мая 2009 года.
  2. Анна Возакова: нас с Катей Хомяковой заявили для участия в чемпионате мира // Весь спорт. — 25 мая 2009 года.
  3. 3,0 3,1 Чемпионки! Արխիվացված 2013-09-07 Wayback Machine // НГ-регион. — № 36 (873). — 17 сентября 2010 года.
  4. Трисвятский Илья. Бикини в сетку. В Москву приехали все звёзды пляжного волейбола // Российская газета. — 15 июля 2011 года.
  5. Васина и Возакова проиграли в 1/16 финала //Советский спорт. — 17 июня 2011 года.
  6. Хомякова и Возакова стали победительницами открытого Кубка России по пляжному волейболу(չաշխատող հղում) // SportDialog.ru. — 12 сентября 2011 года.
  7. Рубцов Валерий. Без легионеров никуда и в пляжном волейболе Արխիվացված 2012-11-01 Wayback Machine // Новые Известия. — 2012. — 11 сентября.
  8. 8,0 8,1 8,2 «Анна Возакова на сайте Всероссийской федерации волейбола». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Վոզակովա» հոդվածին։